Երևան
12 °C
Այսօր Գյումրիում հետմահու պարգևատրվեցին 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված շիրակցի զինծառայողները:
Արարողության սկզբում սառնաղբյուրցի Փարսադան Երջանիկի Մկրտչյանի ընտանիքը հրաժարվեց «Մարտական ծառայություն» մեդալից: Զոհվածի այրու ինքնազգացողությունը վատացավ, նրանք լքեցին դահլիճը: Դրսում շտապօգնության խումբը օգնություն ցուցաբերեց նրան:

Արդեն դրսում զոհվածի որդին՝ Գագիկ Մկրտչյանը, մանրամասնեց արարքի պատճառը՝ ասելով՝ պահանջելու է, որ հետաքննություն լինի, և պարզվի հոր զոհվելու հանգամանքը:
«Առաջինը, պետք է ասեն, թե ինչի համար է դիրքի անձնակազմը լքել դիրքը, պապան՝ մնացել մենակ, 45 րոպե ինչո՞ւ է օգնություն խնդրել, և օգնությունը չի հասել, և ինչու է ինքն արժանանում «Մարտական ծառայություն» մեդալի: Եթե ինքը մեդալի է արժանի, ուրեմն արիության համար արժանի է «Մարտական Խաչ» մեդալի: Ես չեմ կարող ընդունել այն մեդալը, որին իմ հայրն արժանի չէ»,- ասաց Գագիկը:

Փարսադան Մկրտչյանը Վերին Շորժա 101/1 դիրքում է ծառայել, տղան ասում է՝ ամենավտանգավոր դիրքերից մեկն է եղել այն, որն այս պահին մեր վերահսկողության տակ չէ:
«Ես ինքս զինվորական եմ ու շատ լավ գիտեմ, որ դիրքում անձնակազմի 10 անդամ պետք է լինի, որ հերթափոխը կանոնավոր լինի, զինվորները հասցնեն հանգստանալ, բայց դիրքում, երբ ես խոսել եմ պապայիս հետ վերջին անգամ, 6 հոգի էին, ինքն էլ հերթափոխի պահին դիրքում մենակ էր կանգնած: Դիրքը մենակ 45 րոպե պահել է, կրակել, խուսանավելով իմիտացիա է ստեղծել թշնամու մոտ, որ դիրքում անձնակազմ կա: Թշնամու կենդանի ուժը հետ է քաշվել՝ մտածելով, որ դիրքը պահող կա, ու պապան զոհվել է բայրաքթարի հարվածից»,- պատմեց զոհվածի որդին:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ եթե հայրը դիրքում մենակ է եղել, նման մանրամասնությունները որտեղի՞ց է հայտնի ընտանիքին, Գագիկն ասաց՝ տեսանյութ կա:
«Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ զինվորներից մեկը խուսանավում, կրակում է: Տեսախցիկների ձայնագրությունները նաև կան, որ դիրքում մեկ զինվոր կա, հետո զոհվածների դասավորվածություններից է դա պարզ»,- նշեց նա:
Եթե ոչ այսօր, ապա վաղը Գագիկը կգնա Պաշտպանության նախարարություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT