Սակուրաները տարեցտարի աճում ու ծաղկում են այնպես, ինչպես զարգանում են հայ-ճապոնական հարաբերությունները. դեսպան

07/04/2023 schedule16:31

Ճապոնիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է․ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության ընդլայնումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ԱԺ այգում՝ ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։

Նա ընդգծել է՝ ծագող արևի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները ՀՀ ԱԺ այգում տնկվել են 2015-ի մայիսին՝ ի նշան հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության: Եվ, ավանդույթի համաձայն, այդ հատվածում ամեն տարի նշվում է Հանամի տոնը:

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-ճապոնական բազմաոլորտ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Ճապոնիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, և սրանք պարզապես խոսքեր չեն»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսքեր է հղել Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին այս տարիների ընթացքում ցուցաբերած և նույնպես այս պահին շարունակվող աջակցության համար:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է՝ ամեն տարի ՀՀ ԱԺ այգում անցկացվող միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ճապոնիայից բերված սակուրաները տնկվել են խորհրդարանի այգում՝ որպես երկու երկրների միջև բարեկամության խորհրդանիշ:

«Այս գեղեցիկ ծառերը տարեցտարի աճում և ծաղկում են՝ ճիշտ այնպես, ինչպես զարգանում են հայ-ճապոնական հարաբերությունները: Սակուրան համարվում է գարնան խորհրդանիշ: Եվ ես հույս ունեմ, որ այն գեղեցկություն ու ոգեշնչում է բերել հայ ժողովրդին և մշտապես հիշեցնելու է Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամության մասին»,- ասել է դեսպանը:

2015-ից սկսած՝ ամեն տարի միջոցառումը կազմակերպում է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միությունը: Այն անցկացվում է, երբ ծաղկում են սակուրաները:

«Մեզ և Ճապոնիայի ժողովրդին միավորում է շատ կարևոր մի հանգամանք: Եվ դա միշտ ուղեկցում է այն ազգերին, որոնք անցյալից բացի ունեն ապագա. այն ժողովուրդները, որոնք հարգում ու կարևորում են սեփական պատմամշակութային, մտավոր ժառանգությունը, նրանք միշտ ապագա ունեն: Մենք և ճապոնացի ժողովուրդը միմյանց հարգում ենք առաջին հերթին հենց այդ պատճառով»,- ասել է ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ, «Արումենիա-Նիպոն» միության նախագահ Արսեն Առաքելյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1484 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել