Երևան
12 °C
«Առհասարակ, ՄԻՊ-ի մասին ընդդիմության կարծիքները լսելիս անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծել, թե այդ պաշտոնում ընդդիմությունն առաջադրել էր ոչ թե Էդգար Ղազարյանին, այլ, օրինակ, Ամալ Քլունիին»:
Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Վերջինս մանրամասնեց, որ այն նշաձողերը, որոնք ընդդիմությունը վերագրում է ՄԻՊ-ի իրենց թեկնածուին՝ անկողմնակալություն, կախվածության բացառում, պայքար հանուն մարդու իրավունքների, հանուն ազատ խոսքի, ում ասես, կարելի է վերագրել, բայց, ենթադրաբար, ոչ այն թեկնածուին, որին ընդդիմության երկու խմբակցությունները միաձայն առաջարկել էին:
«Որը հենց նույն օրը, հենց ԱԺ դարպասների դիմաց հանրային կերպով կոչ էր անում, որ ՀՀ վարչապետին սատարող քաղաքացիների մարմինները գլխիվայր կախեն ծառերից, և մինչ այսօր ընդդիմությունը ներողություն չի խնդրել նրա համար, որ ֆաշիստական դրդումով ու առաջադրմամբ մարդ է բերել ու մտցրել ԱԺ, նույնիսկ ոչ մի դատապարտման խոսք չի հնչել այդ արտահայտությունների հետ կապված: Բայց զարմանալ պետք չէ, քանի որ այս մարդկանց թիմակիցները Շիրակում ծեծում էին անպաշտպան պապիկներին»,- նկատեց նա:
Վահագն Ալեքսանյան, անդրադառնալով ընդդիմություն այն մեղադրանքներին, թե ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը չի արձագանքել ընդդիմության ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ տեղի ունեցողին, ասաց, որ տիկին Մանասյանը այդ սենյակում չի եղել և հավելեց, որ ավելի հետաքրքիրն այն է, որ ընդդիմադիր պատգամավորներն էլ չեն եղել:
«Առաջարկել եք ՄԻՊ թեկնածու, որի քննարկմանը չէիք եկել: Չէիք եկել, որովհետև ամաչում էիք, բայց ամաչում էիք ոչ թե Էդգար Ղազարյանից որպես թեկնածու, այլ ամաչում էիք այն փաստից, որ Էդգար Ղազարյանը հանդիսանում է ձեր լավագույն սերուցքը, որ Էդգար Ղազարյանը հանդիսանում է ՀՀ ընդդիմադիր դաշտի լավագույն թե՛ նախագահի թեկնածուն, թե՛ վարչապետի թեկնածուն, թե՛ ՄԻՊ թեկնածուն: Էդգար Ղազարյանը ձեր վերևի պլինդուզն է, ձեր առաստաղը: Նրա մտքի թռիչքը ձեր մտքի թռիչքի սահմանն է, նրա պարկեշտության սահմանը ձեր պարկեշտության վերին սահմանն է, նրա ինտելեկտը ձեր հավաքական ինտելեկտն է»,- ասաց Ալեքսանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT