Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վարչապետից հետաքրքրվեց՝ ասելով, որ կան հիմնավոր ապացույցներ Հայաստանում «5-րդ շարասյան» գոյության վերաբերյալ։
«Ձեր վերջին հարցազրույցի ընթացքում դուք խոսեցիք «5-րդ շարասյան» մասին, այնպես չէ, որ դուք հիմնավորեցիք, որ հիմնավոր ապացույցներ կան, բայց զգացողություն, որ դրա գոյությունը կա։ Այնպես չէ, որ հասարակության մեջ ու քաղաքական դաշտում դա միանգամից բերեց անհանգստությունների։ Բոլորն էլ զգում էին, որ ինչ-որ բան պատերազմի ընթացքում չի եղել հօգուտ մեզ, որովհետև գոյություն ունեն շարասյուներ։ Ձեր զգացողություններն ինչ-որ փաստերի վրա են հիմնվա՞ծ են, որովհետև երեկ էլ, երբ որ մեր սահմանային գոտում կրակոցները դեռ գնում էին, մեդիադաշտում հայտնվել էր ուրիշ համարի շարասյուն, որոնք մեր տեղաշարժերն էին ցույց տալիս»,- ասաց Քոչարյանը։
Վարչապետը, պատասխանելով հարցին, մեջբերեց մի դեպք, որտեղ բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է զինվորներին գրավված բարձրունքից իջեցնելու համար։
«Երկու օր առաջ ես հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ էի տեսել մի քրեական գործի մասին, որը ուղարկվել էր կամ պետք է ուղարկվի դատարան։ Ադրբեջանական կողմը գրոհել է և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ է գրավել բարձունքը։ Քրեական գործով բարձրաստիճան զինվորականը մեղադրվում էր իր լիազորությունները չարաշահելու համար, հրամայել էր իջնել գրաված բարձունքից։ Սա չէ խնդիրը․ ամենամեծ խնդիրն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա բացատրություն, պատճառաբանություն։ Չկա բացատրություն՝ ինչի է հանձնել հետ բարձունքը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման իրավիճակներ»,- ասաց վարչապետը։
Երկրի ղեկավարի կարծիքով՝ այստեղ մի տարբերակ կա․ գուցե նման զինվորականներն այլ երկրի գործակալներ են։
«Ինքս իմ մեջ իմ վերլուծական հետևությունն եմ անում ու ուզում եմ բացատրություն գտնեմ․ ինքը պետք է վերևից ստացած լինի հրաման, ես գիտեմ, որ նման հրաման չեմ տվել։ Ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է այդ հրամանն ու կատարել, որովհետև եթե ես տված լինեի, կասեր՝ ես զինվորական մարդ եմ, վարչապետը տվել է հրամանը, ես կատարել եմ։ Ենթադրում եմ՝ այլ տեղից է ստացել, որտեղից հրաման ստանալու փաստի դեպքում ավելի լուրջ մեղադրանք կստանար՝ լրտեսի կամ պետական դավաճանության։ Բայց ասում է՝ ես մեղավոր եմ, անփութություն է եղել, դատեք։ Իսկ երկրորդի դեպքում ոչ միայն կդատվի, այլ իր ապրած առոք-փառոք կյանքը կպարզվի՝ զրո է, որովհետև ինքը շարքային գործակալ է»,- հավելեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT