Երևան
12 °C
Պետությունը մեծացնում է իր կապիտալ ներդրումները մշակութային հաստատություններում՝ ձևավորելով հարմարավետ միջավայր։
Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա՝ պետությունը ձևավորում է հարթակներ, որոնք բաց կլինեն ներկայացումների, համերգների համար։
Նախարարը, նաև պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում գործող «Գոյ» թատրոնին, ընդգծեց․ ««Գոյ» թատրոնի կոմունալները վճարվում են Սունդուկյանի բյուջեից։ Մենք էլ ասում ենք՝ սիրելի «Գոյ» թատրոն, արի մասնակցիր հարթակի տված հնարավորություններին, խաղա ներկայացումներ Սունդուկյանի տարբեր բեմերում, ունեցիր քո առանձին դիմագիծը, խաղացանկը, բայց մի մտածիր վարչատնտեսական ու կառավարման հարցերի մասին»։
Ըստ Անդրեասյանի՝ ինքը նաև հանդիպումներ է ունեցել թատրոնի ներկայացուցիչների հետ, որոնք հնարավորություն են ունեցել քննարկելու իրենց մտահոգող հարցերը։
«Ես ունեցել եմ հանդիպում «Գոյ» թատրոնի ներկայացուցիչների հետ: Շատ բաց խոսակցություն ենք ունեցել, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները: Ուզում էին, որ անունը լինի, անունը պահպանվում է: Ուզում էին, որ ֆինանսական մասով հասկանան, որ իրենց խաղացանկը կֆինանսավորվի, սրա հետ կապված էլ որևէ խնդիր չունենք: Եվ նաև նոր ծրագրեր ունեն, որոնք պատրաստ ենք, իհարկե, դիտարկել այս միավորման պարագայում: Բայց կարևոր է, որ մենք ոչ թե կառչենք կազմակերպաիրավական ձևերին, որոնք ոչ մի կապ չունեն մշակութային գործունեության հետ և ավելի շատ կառավարչական ֆունկցիան են, և պետությունը պետք է կարողանա արդյունավետ կառավարման մեթոդ որոշել, իրենք կենտրոնանան իրենց ստեղծագործական գործունեության վրա: Կարծում եմ, որ այնպիսի լուծում կգտնենք, որը կբավարարի բոլոր կողմերին»,- ասաց Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է նախորդ տարի Պարոնյան թատրոնին միացած Կամերային երաժշտական թատրոնին, ըստ նախարարի, կան դերասաններ, որոնք դուրս են մնացել թատրոնից, որոշները շարունակում են իրենց աշխատանքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT