Երևան
12 °C
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներին առնչվող՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթով երեք անձ կալանավորվել է:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հիշեցնելով, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։
Նախաքննության ընթացքում, բացի Ա․ Գալստյանից, ձերբակալվել է ևս երկու անձ՝ Ա․ Մկրտումյանը և Է․ Հովսեփյանը։ Վերջիններիս նկատմամբ, գիշերային ակումբի պատասխանատու աշխատակցից խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դրվագով, ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բոլորն էլ բավարարվել են և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ 46 դրվագով քրեական հետապնդում է հարուցվել Արտակ Գալստյանի նկատմամբ. նա երեկ ձերբակալվել էր։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի բացահայտման վերաբերյալ։
Մասնավորապես՝ նշվում էր՝ տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՔԿ հաղորդագրության մեջ նշված Տ. Ա.-ն «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն է: Տեղեկությունը մեր զրույցում հաստատել էր նաև ինքը Արզաքանցյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին
Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ
Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել
Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների
Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին
2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում
Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ
Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի
Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ
Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա
Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը
Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը
Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել
Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը
Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում
Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ
Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը
Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով
Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ
Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան
Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը
Կրթվելը նորաձև է Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փարոս, որը լուսավորում է աշխարհի մութ գիշերները. ինչ է ասել Հռոմի նորընտիր պապը իր առաջին քարոզում
Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ
«ՀՀ կախվածությունները ՌԴ-ից». սպառնալիքներ և լուծումներ. լույս է տեսել նոր գիրք. ինչ է առաջարկվում. տեսանյութ
Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է
Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
Ինչ է սպասվում առաջիկա ժամերին Գյումրիում. Ազիզյանը մանրամասնել է
Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով. Արարատ Միրզոյան
Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ hրադադարի շուրջ․ Թրամփ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT