Նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը

14/05/2023 schedule12:12

Նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը՝ ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում նրա՝ այլևս ընդգրկված չլինելու հիմքով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը, որը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ բռնցքամարտիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով, թե իր հաղթանակն արժեզրկվել է, զրոյի հավասարվել: Ըստ մարզիկի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ոչ ոք օդանավակայանում իրեն դիմավորելու չէր գնացել և մինչ օրս չի շնորհավորել: Ի պատասխան ասվածի՝ ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստիացրել էր, որ մարզիկին օդանավակայանում պատշաճ կերպով դիմավորել են, դափնու պսակ նվիրել:

Ավելի վաղ Էրիկ Իսրայելյանը հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և մեկնում Իսրայել, քանի որ հաղթանակների համար իրեն ոչինչ չեն տրամադրել Հայաստանում։ 

Մինչդեռ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին էլ նա հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում և ընդգծել, որ մշտապես զգացել է պետական աջակցությունը:

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը մի քանի օր շարունակ գրառումներ էր կատարել և մեղադրել ԿԳՄՍ նախարարությանն իրեն չաջակցելու համար, նա դիմել էր ՀՀ վարչապետին։ ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ բռնցքամարտիկը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել:

ԿԳՄՍ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել էին, որ Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին որպես աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող ստացել է տարեվերջյան միանվագ պարգևատրություն՝ 1 մլն 500 հազար դրամի չափով, և 800 հազար դրամ էլ՝ որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող։

ԿԳՄՍՆ-ն հրապարակել էր Էրիկ Իսրայելյանին հատկացված ֆինանսական աջակցությունների ամբողջական տեղեկանքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2091 դիտում

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը՝ դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank

Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպե՞ս օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից

«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել

Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ

Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս

«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ

Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Երկրաշարժ Հայաստանում