Երևան
15 °C
Վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը հանրության շրջանում հետեւյալ հարցադրումների համատեքստում է քննարկվում՝ իսկ ինչո՞ւ էր Աշոտը միայնակ փողոցում, որտե՞ղ էր նրան ուղեկցող պետական պահպանության ծառայությունը. չէ՞ որ վարչապետի ընտանիքի անդամները ենթակա են հատուկ պաշտպանության։
Եվ երկրորդ մանիպուլյատիվ, ակնհայտ կանխակալ հարցադրումը՝ միգուցե Աշոտ Փաշինյանը միտումնավո՞ր էր հայտնվել որդեկորույս ծնողների տեսադաշտում, որպեսզի գրգռի նրանց, սադրի ու ստիպի դիմել հակաօրինական գործողությունների։
Եղան նաեւ այնպիսիք, ովքեր «շոու» որակեցին տեղի ունեցածն ու, բնականաբար, որպես այս ամենի մեղավոր՝ դրդիչ-կազմակերպիչ՝ կարգեցին տուժողին՝ Աշոտ Փաշինյանին։
Նախ՝ անդրադառնանք երկրորդ հարցադրմանը, որը անհեթեթության, ցնորամտության ժանրից է. ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ տեղաշարժի իրավունք, որը Սահմանադրությամբ ամրագրված դրույթ է։ Ու, փաստորեն, վարչապետի որդին միտումնավոր, դիտմամբ է իրացրել սահմանադրական իր այս իրավունքը, իրացման վայր էլ ընտրել հենց այն տեղանքը, որտեղ, փաստորեն, այդ պահին գտնվել են որդեկորույս ծնողները։ Ավելին՝ Փաշինյանը չի սահմանափակվել իր՝ հիշյալ իրավունքը դավադրաբար իրացնելով, այլ իրացումը զուգակցել է ծնողներից մեկին դրդելով (հավանաբար գործի դնելով իր էքստրաասենսոր կարողությունները), որ իրեն ավտոմեքենա նստելու առաջարկ անի, իսկ նստելուց հետո մեքենան վարի անհայտ ուղղությամբ, ընթացքի ժամանակ էլ հավանաբար Աշոտը, գործի դնելով իր «բիոտոկերը», ստիպել է վարորդին խախտել երթեւեկության կանոնները, անել որոշակի հայտարարություններ, մեքենան կանգնեցնելու պահանջը չկատարել, այսինքն՝ առեւանգել իրեն:
Մի խոսքով, Աշոտ Փաշինյանը շատ էր ցանկանում այդ օրը «առեւանգվել» եւ այդ նպատակով էլ որոշել էր գնալ, հանդիպել ենթադրյալ առեւանգիչներին ու դրդել իր նկատմամբ հակաօրինական՝ հանցակազմ պարունակող գործողություններ կատարել։
Ընթերցողը կհիշի, որ անցյալ տարի՝ ընդդիմության կազմակերպած «Դիմադրության» շարժման օրերին, այն նույն ընդդիմության, որը ստանձնել է որդեկորույս ծնողների բողոքի ՔԱՂԱՔԱԿԱՆ առաջնորդությունն ու ուղղորդումը (-խմբ. բողոքը Աշոտ Փաշինյանին առեւանգելու համար մեղադրվող Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ դատարանի՝ մեկ ամիս ժամկետով կալանքի կիրառելու որոշման դեմ է), բռնության ենթարկվեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու դերասան Սոս Ջանիբեկյանը։ Նրանց ուղղությամբ, հիշեցնենք, ցուցարարները շշեր էին նետել, անվանել «թուրք», քաշքշել ու հայհոյել։
Գյումրիում էլ նույն շարժման ներկայացուցիչները ծեծի էին ենթարկել տարեց քաղաքացիներին։ Այդ ժամանակ էլ նույն շահագրգիռ շրջանակը բռնությունը դատապարտելու փոխարեն հայտարարեց, թե բռնության ենթարկվածները «միտումնավոր, դիտավորյալ են» գնում, հայտնվում ցուցարարների տեսադաշտում, որպեսզի նրանց գրգռեն ու դրդեն իրենց դեմ խուլիգանական գործողություններ անել։ Նույն աղճատված տրամաբանությամբ առաջնորդվելով՝ որոշ շահագրգիռ սուբյեկտներ, փաստորեն, այժմ էլ փորձում են գնահատել Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցածը։
Պատճառահետեւանքային կապի նման խեղված, մառազմատիկ ընկալումը, թերեւս, ենթակա է նեղ մասնագիտական՝ հոգեբուժական ախտորոշման, այնպես որ՝ մեր ասելիքը այսքանով սահմանափակենք։
Այժմ այն մասին, թե ինչո՞ւ էր Աշոտ Փաշինյանն առանց պետական պահպանության աշխատակիցների շրջում։ Ըստ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6. 1 հոդվածի՝ ՀՀ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
Օրենքը սահմանում է, որ պետական պաշտպանության ենթակա անձինք՝ Հանրապետության նախագահը, վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչեւ վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պաշպանությունից: Իսկ վարչապետի ընտանիքի անդամների՝ պետական պաշտպանությունից հրաժարվել-չհրաժարվելու մասով օրենքը որեւէ պարտադիր պահանջ չի նախատեսում։ Այսինքն՝ Աշոտ Փաշինյանը կարող էր հրաժարվել պետական պաշտպանությունից եւ որպես քաղաքացի իր կենսագործունեությունն իրականացնել առանց «կողմնակի անձանց»՝ շարքային քաղաքացու պես։ Այն պարզ պատճառով, որ Աշոտն ու իր պես քաղաքացիներն այլեւս ապրում են մի երկրում, որտեղ ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքն իրացնող պայմանական արմենաշոտյաններն ու նրա նմաններն ապահովագրված են ՀՅԴ-ական հանգուցյալ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կանխատեսումից՝ «դալաններում» ծեծվելուց, եւ երաշխավորված են նրանց խոսքի ու մնացած բոլոր իրավունքներն ու ազատությունները։
Հասարակության աչքին գուցե խորթ է Աշոտ Փաշինյանի պահվածքն ու կեցույթը, եւ վարչապետի որդին գուցե կոտրում է նախկինից եկած կարծրատիպը, ըստ որի՝ պաշտոնյայի զավակը պիտի պաշտոնին վայել կյանքով ապրեր՝ ցոփուշվայտ, բիզնեսներ ունենար, ոտքով տեղաշարժվելու փոխարեն ամենագնաց մեքենայով «ճռիկներ» աներ մայրաքաղաքի բանուկ փողոցներում, սեւ «Յաշիկ»-ի «ռույլից» իջներ, նստեր, ասենք, արծաթագույն «Պորշի» «ռույլին», «էլիտար կայֆերի» մեջ լիներ՝ օպտիկական նշանառության հրացանով Տանզանիայի սաֆարիներում վայրի կենդանիներ՝ ռնգեղջյուր ու առյուծ սպաներ՝ այդ սադիստական հաճույքների վրա ծախսելով ՀՀ-ից թալանված կապիտալը, «ախռանիկների» բանակով, զենք ու զրահով շրջեր, «ըստ պահանջի»՝ փորձարկեր այդ զենքերն այլ քաղաքացիների վրա, դառնար «դեբոշների» եւ սկանդալների հերոս՝ իր անունը ժամանակ առ ժամանակ հոլովվել տալով իրավապահ մարմինների մամլո հաղորդագրություններում․․․․
Ահա այդպիսի կյանքով ապրելու դեպքում, համաձայն ենք, Աշոտ Փաշինյանը հաստատ նշանառության տակ չէր հայտնվի, եւ նրա կարգավիճակը կլիներ ոչ թե տուժողի, այլ մեկի, որի գործողություններից տուժել են ուրիշները։
Հ․Գ․ Եթե Աշոտ Փաշինյանին առեւանգողը շարքային քաղաքացի լիներ, համոզված ենք, որ շահագրգիռ հայտնի շրջանակները նույն՝ փսիխոպատիկ արձագանքն էին տալու եւ նույն էնտուզիազմով լծվելու էին ենթադրյալ առեւանգողի պաշտպանությանը․ նրան համարելու էին նորածին, նորընծա հերոս, իսկ երբ դատարանը ենթադրաբար որոշեր կալանքի սանկցիա կիրառել, նորընծային պարգեւատրելու էին քաղհալածյալի դափնիներով։ Իսկ Աշոտ Փաշինյանը նորից համարվելու էր մեղավոր՝ առանց «ախռաննիկների» փողոց դուրս գալու եւ իրեն առեւանգել տենչացող պոտենցիալ «հերոսներին» սադրելու համար։ Նրա նկատմամբ շարունակվելու էր նույն բարոյահոգեբանական դիվերսիան՝ «մեղավորը դու ես», «հետ վերցրու հերոսի դեմ ներկայացված բողոքդ» եւ այլն։
Հ․Գ․2․ Ակնհայտ է, չէ՞, որ ռեւանշի ձգտող ու այդ ձգտման մեջ որեւէ սահմանափակում, սրբություն ու «կարմիր գիծ» չունեցող խմբակը Ազգուշ Մարտիրոսյանի արարքին իրավական գնահատական տալուց խուսափելու համար ֆիքսում է նրա՝ զոհվածի մայր լինելու կարգավիճակն ու հենց այդ կարգավիճակի շահարկմամբ էլ կառուցում իր ողջ պաշտպանությունը։
Այս մարդկանց գերխնդիրը տիկին Մարտիրոսյանի եւ մյուս որդեկորույս ծնողների հուզական վիճակը շահագործելն է, համազգային վշտից քաղաքական «վառելիք» ստանալը՝ իշխանափոխության շարժիչը գործի գցելու համար։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «Политичестий бизнес․ Ничего личного»:
Հեղինե Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
Դեռևս ապրիլին հայտնել ենք ռուսական կողմին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին
Հարգելի բարեկամ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Պուտինը հեռագիր է հղել Էրդողանին
«Արցախ են տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ». Գուրգեն Նրսիսյանը տեսանյութ է հրապարակել
Ալիևը զանգահարել է Էդրողանին, շնորհավորել նրան և հայտնել Թուրքիա մեկնելու պատրաստակամության մասին
23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի անցման վրա, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն
Որ նահանգներում է հետընթաց գրանցել Քըլըչդարօղլուն, որը էական նշանակություն է ունեցել արդյունների վրա
Ապարանում այսօր մեծ տոնախմբություն է եղել. հանդիսավոր տոնվել է Առաջին հանրապետության օրը
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ
Ձայների 89.81 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է
Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը կրճատվում է
Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը առաջատար է
Իրար են բախվել «Nissan» և «Chevrolet» ավտոմեքենաները․ տուժածները հոսպիտալացվել են
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում
Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը
«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, առաջ շարժվելու մեր կամքը. Փաշինյան
Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել (տեսանյութ)
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը. Ալիև
ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Սարդարապատի հուշահամալիրում
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
1918-ից ավելի քան մեկ դար անց այսօր էլ կենսական են Հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան
Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր (լուսանկարներ)
«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է և դարձել մրցաշրջանի չեմպիոն
Սայաթ-Նովա պողոտայում ապօրինի հատել են 3 հսկայական բարդի. օրինազանցները բերման են ենթարկվել
Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ, եղել բժշկական կենտրոնում
Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթևեկելի է
Թուրքիայի կենտրոնում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, մեր հայրենիքը մեր պետությունն է. ՀՀ վարչապետ (տեսանյութ)
Երևանում՝ ավտովթարի վայրում, Ոստիկանության զորքերի ծառայողը փորձել է պարեկներին մոլորեցնել, որ խմած վարորդին փոխեն
Առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց Հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահ
Առևանգված երկու հայ զինծառայողը Ադրբեջանում կալանավորվել են
Թուրքիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար. Արցախի նախագահ
© 2023 Հայկական ժամանակ