Ինչու Ադրբեջանը հետաձգեց ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցությունը. արդյոք ՌԴ-ն կամ Թուրքիան ազդե՞լ են այս որոշման վրա

09/06/2023 schedule21:20

Քաղաքագետ Արագ Քոչինյանը չի բացառում, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հետաձգման հարցում կա Ռուսաստանի գործոնը:

«Իհարկե, չի կարելի բացառել, որ կա Ռուսաստանի միջամտությունն ու աշխատանք ՌԴ-ի կողմից այն ուղղությամբ, որ վաշինգտոնյան պլատֆորմում եղած տեմպը ինչ-որ չափով դանդաղի: Նույն տրամաբանությամբ չի կարելի նաև բացառել գործընթացի բուն ադրբեջանական տորպեդահարումը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ սա առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական կողմը փորձում է դանդաղեցնել:

Վերջինս հիշեցնում է, որ Ադրբեջանի համար առավել ցանկալի ձևաչափը բրյուսելյանն է, որովհետև այնտեղ իրեն առնվազն առավել հարմարավետ է զգում: «Այստեղ ամենակարևորն այն է, թե ինչպիսին կլինի սրան Միացյալ Նահանգների արձագանքը»,- ընդգծում է զրուցակիցը:

Նկատենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն «Ամերիկայի ձայնին» ասել է, որ գերատեսչությունում տեղեկություններ չկան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ հունիսի 12-ին նախատեսված բանակցությունների անցկացման նոր ժամկետների վերաբերյալ։ «Ինչ վերաբերում է բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվին, ապա մենք այս պահին կոնկրետ ժամկետներ չունենք»,- նշել է նա։

Հարցադրմանը՝ կարելի՞ է սրանից ենթադրել, որ Ադրբեջանը խաղաղության գործընթացով և պայմանագրով այդքան էլ շահագրգռված չէ, քաղաքագետը նկատում է՝ ամբողջ հարցն այն է, թե ինչ խաղաղության մասին ենք խոսում. «Եվ երկրորդ՝ հնարավոր է՝ այս փուլում Ադրբեջանի համար ավելի հետաքրքիր է Հայաստանից հիբրիդային հարվածների միջոցով որոշակի զիջումների կորզելը, քան խաղաղության պայմանագիր ստորագրելը»:

Քոչինյանը մանրամասնում է, թե որը պետք է լինի մեր խնդիրն այս պարագայում:

«Ռազմաքաղաքական և դիվանագիտական ջանքերի գնով ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի Հայաստանի հետ երկխոսելը և Հայաստանի հետ խաղաղություն ունենալն Ադրբեջանի համար լինի գրավիչ, որպեսզի Հայաստանին հարվածներ հասցնելը և Հայաստանի հետ պատերազմելն Ադրբեջանն արդյունավետ գործիք չդիտարկի: Սա պետք է լինի մեր ամենաառաջին և ամենակարևոր գործողությունը»,- ասում է նա:

Հարցին՝ իսկ ինչպե՞ս դրան հասնել, վերջինս նշում է, որ դա մի բաղադրիչից բաղկացած լուծում չէ. «Դա բազմաթիվ կոմպոնենտներ ունեցող լուծում է, որի մեջ ամենաառաջինը, ըստ իս, ինքնապաշտպանական կարողությունների վերականգնումն է: Վերջերս շատ ուրախալի լուրեր ենք ստանում ՊՆ-ից՝ կախված տարածքային պաշտպանության ուժերի կայացման, զենք-զինամթերքի ներկրման, բանակային և զինվորական կրթության ռեֆորմների հետ: Նաև շատ կարևոր է հիմնահարցի հնարավորինս միջազգայնացումը՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը տարածաշրջանում և այլ միջազգային դերակատարների մասնակցությունը: Սրանք քայլեր են, որ բերելու են վերոնշյալ հաջողություններին: Սակայն այս քայլերը պետք է լինեն շատ ավելի էներգետիկ, ակտիվ և բազմաբովանդակ»:

Նրա խոսքով՝ տեսականորեն պետք չէ բացառել նաև Ադրբեջանի վերոնշյալ քայլի փոխկապակցվածությունը Էրդողանի վերընտրվելու հետ:

«Քանի որ վերջինիս վերընտրվելը նշանակում է, որ Թուրքիան շարունակելու է վարել Արևմուտքից և մասնավորապես Նահանգներից բավականին անկախական քաղաքականություն, ըստ էության՝ ինչ-որ չափով տրամաբանության մեջ չտեղավորվող՝ Ռուսաստանի հետ մտերմացման և ջերմացման քաղաքականություն: Այս առումով Թուրքիան կարող է Ադրբեջանին մանևրելու որոշակի քաղաքական ռեսուրս տալ՝ ինչ-որ չափով դանդաղեցնելու վաշինգտոնյան պրոցեսը և փոխարենը, օրինակ, ավելի ակտիվ լինել բրյուսելյան ֆորմատում»,- կարծում է քաղաքագետը՝ հավելելով, որ սա է թերևս գլխավոր պատճառը, որ հայկական կողմի համար հակառակը՝ ամենագրավիչ ձևաչափը պետք է լինի վաշինգտոնյանը:

«Եվ մենք հնարավոր ամեն բան պետք է անենք, որ եթե իրապես գնում ենք պայմանագրի որևէ տրամաբանությամբ, և այդ պայմանագիրն ունի երրորդ կողմ, այդ երրորդ կողմի ստորագրողը լինի ԱՄՆ-ն»,- ընդգծում է նա:

Խոսելով նաև ադրբեջանական վերջին սադրանքների և ստահոդ հայտարարությունների մասին՝ կապված սահմանի իրադրության հետ՝ Քոչինյանն ասում է, որ որևէ սցենար բացառել չի կարելի. «Մի դեպքում Ադրբեջանը փորձում է մխրճվել մեր պաշտպանական դիրքեր, հնարավոր առավելագույնը ստանալ մինչև պայմանագրի ստորագրումը, մյուս տարբերակն այն է, որ Ադրբեջանն ունի քաղաքական նպատակներ և դրանց հասնելու համար չի կանգնի անգամ պատերազմի գնալու ճանապարհին»:

Հերմինե Կարապետյան

Տպել
1500 դիտում

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է

2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է

Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ

Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ

Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան

Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան

ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)

ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան

Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է

Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն

Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)

ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)

Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան

Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին

Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ

Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան

Ստեփանակերտի բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառում է կատարվել լաբորատոր ստուգման համար

Մենք սիրով և հոգատարությամբ կընդունենք ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին. վարչապետ

Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունը ի ցույց դնելու ջանքեր են գործադրում. վարչապետ

Վերին Լարսի անցակետն այսօր կգործի սահմանափակ ռեժիմով. շինաշխատանքներ են

Երևանի Կենդանաբանական այգին 2 օր փակ է լինելու

Ալիևի հրավերով Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան

Շտապօգնության 23 մեքենա ԼՂ-ից Հայաստան է տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավոր քաղաքացիների

Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Փաշինյանի հետ զրույցում մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ. Բլինքեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով

Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր տարածք ընդլայնելու մտադրություն. Միրզոյան