Գյումրիում կոտրել են 44-օրյա պատերազմի հերոս Գագիկ Մկրտչյանի հիշատակին կառուցված ցայտաղբյուրը (լուսանկար)

12/06/2023 schedule21:39

Գյումրիում կոտրել են 44-օրյա պատերազմի մասնակից Գագիկ Մկրտչյանի հիշատակին կառուցված ցայտաղբյուրը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Գագիկի մայրը՝ Լուսինե Դարբինյանը:

Ցայտաղբյուրն ու խաչքար-հուշարձանը գտնվում են Շիրակացի 56 շենքի բակում, որտեղ ապրել ու մեծացել է Գագիկը:

Թե ո՞վ է արարքի հեղինակը, զոհված զինվորի մայրը չգիտի, ասում է՝ ո՛չ ինքը թշնամի ունի, ո՛չ հերոս որդին է վատ կամեցողներ ունեցել:

«Միայն մի քանի օր առաջ հարևաններից մեկը զանգեց, թե՝ արեք, էդ կամեռաները հանեք (-խմբ. տարածքը հսկելու նպատակով տեսախցիկներ են տեղադրված), որովհետև մեր տունը կնկարե: Բայց ոչ թե իրանց տունն է նկարում, այլ զուտ հուշահամալիրի տարածքը: Բայց ես ոչ մեկին չեմ կասկածում՝ մինչև ամեն ինչ չհստակեցվի»,- նշում է նա:

Տիկին Լուսինեն որդու մահից հետո մշտական բնակության վայր չունի, ասում է՝ որոշակի խնդիրներով պայմանավորված՝ իրենց տանը չի ապրում: Վերջին օրերին Երևանում է եղել, աշխատանք է որոնում՝ կյանքը շարունակելու համար:

«Երեկ մեր բարեկամներն են Երևանից գնացել Գագիկի հիշատակը հարգելու, և հենց իրենք են տեսել, որ ցայտաղբյուրը կոտրված է, կոտրված մասնիկներն էլ հավաքված, դրված են անկյունում: Սա վայրագություն է, և ես ուզում եմ, որ կատարողի կամ կատարողների նկատմամբ խիստ պատիժ սահմանվի, սա խայտառակություն է: Ոչ թե որդուս գործոնն եմ ես մատնանշում, այլ հերոսի, պատերազմում նահատակված երիտասարդ տղայի մասին է խոսքը»,- ասում է որդի կորցրած մայրը:

Զոհվածի մայրը դիմել է իրավապահ մարմիններին՝ համապատասխան գործողություններ իրականացնելու, տարածքի տեսահսկման սարքերի երիզներն ուսումնասիրելու, մեղավորին կամ մեղավորներին գտնել, պատժելու համար:

Գագիկ Մկրտչյանը 44-օրյա պատերազմի ժամանակ մեկ ամսվա ծառայող է եղել Ջաբրայիլում, սակայն զոհվել է Հադրութում: Թե ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս, մայրն ասում է՝ ոչինչ հայտնի չէ: Գագիկի գործը, ըստ տիկին Լուսինեի, Եվրոպական դատարանում է. «Ամեն ինչ անհստակ է, որովհետև, ըստ տեսանյութի, Գագիկը գերեվարվել է պատերազմից հետո: Սրանք մոտավոր տվյալներ են: Գագիկի դին մեզ տվել են 2021 թվականի ապրիլի 26-ին, մենք նրան հուղարկավորել ենք ապրիլի 27-ին Եռաբլուրում»:

նն.jpg (248 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1579 դիտում

Հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել

Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Սիսիանի վերանորոգված և վերականգնված պատկերասրահը արդեն ընդունում է այցելուներ. Դավիթ Դանիելյան

Ոստիկանության գվարդիան հակաահաբեկչական և պատերազմական դրություններում կկիրառի հատուկ տեխնիկա. Արփինե Սարգսյան

Խոշոր ավտովթար Երևանում. կան տուժածներ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում

Թուրքիան փակել է օդային տարածքն Իսրայելի նախագահական ինքնաթիռի համար. իրականում ինչու Բաքու չի մեկնել Հերցոգը

Աբխազիայում ցուցարարները համերգ են կազմակերպել նախագահի գրավված նստավայրում

Դուրս եկա սուր վիճակից, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես. Զառա Արամյանն անդրադարձել է իր առողջական վիճակին

Մրցույթներում ամեն բան կարող է պատահել. Հռիփսիմե Հակոբյանը՝ որդու եվրատեսիլյան ելույթի մասին

Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կրկնել է ՀՀ-ին առնչվող վաղուց ծեծված պահանջը

ՀՀ-ն՝ պարտադիր այցելության երկիր. մեկ զբոսաշրջիկը ծախսում է շուրջ 2000 դոլար. ինչու է ՌԴ-ից հոսքը նվազել

Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում

Աղվանի-Տաթև ավտոճանապարհի խցանումից դուրս է բերվել 103 տրանսպորտային միջոց

Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը ներկայացրել է աջակցության առաջարկը

Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

Սպասվում են տեղումներ ձյան ու անձրևի տեսքով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

Յուրաքանչյուր օր թող նոր քայլ դառնա ձեր երազանքներին հասնելու ճանապարհին. ԵՊՀ ռեկտորի ուղերձը ուսանողներին

Շղթայական ավտովթար Արարատում. բախվել են 3 մարդատար մեքենա, «Սպրինտեր»-ն ու բեռնատարը. կան վիրավորներ

Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը. նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Չինաստանը պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ չնայած նրա խոսքերի. Բայդենն ու Ծինփինը հանդիպել են վերջին անգամ

Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով ու պայթուցիկներով հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա

Հրդեհ Ստեփանավանում. կրակը մարվել է ավելի քան 2 ժամ անց

Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի հետ խաղում

Սա էլ Իջևանի մեր բակը. վարչապետ (տեսանյութ)

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում իրենց մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» մասին լուրը

Հայտնի են «Միսս Տիեզերք 2024» մրցույթի արդյունքները (տեսանյութ)

Ինչպես էինք մատաղ անում Իջեւանի Խաչում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից

Արագածոտնում կողաշրջվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ը

Իջևան-Ենոքավան-Իջևան. վարչապետը նոր հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանի պատվիրակը. Հայաստանը 8-րդ հորիզոնականում է

Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. ինչ է քննարկվել