Իրավիճակն Արցախում իսկապես շատ ծանր է, կրիտիկական. Դավիթ Բաբայան

21/06/2023 schedule21:34

ԱՀ նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի խոսքով՝ իրավիճակն Արցախում իրապես շատ ծանր է:

«Արդեն 7 ամսից ավելի է՝ կտրված ենք աշխարհից, մեկ շաբաթից ավելի էլ ամբողջությամբ իզոլացված ենք, այսինքն՝ պաշարված: Բնական է, սա ստեղծում է համապատասխան բարդություններ, շատ ծանր մարտահրավերներ, որոնց դեռևս դիմանում ու դիմակայում ենք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս նկատում է՝ իրենք շարունակում են պայքարել՝ միևնույն ժամանակ կարևորելով, որ ընդհանուր առմամբ համակերպում չլինի այս իրավիճակին. «Աշխարհը, ժողովրդավարական հանրությունը այլասերվել է, նրանք ոչ միայն համակերպվում են ժողովրդավարական երկրի հանդեպ նման տեռորի քաղաքականության, այլ առհասարակ իրավունքների ոտնահարման հետ: Էլի եմ կրկնում՝ կարևորը՝ հայ ազգը այս ամենի հետ չհամակերպվի»:

Նրա խոսքով՝ ամենօրյա շփման մեջ են ռուս խաղաղապահների հետ և փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը մեղմել, սակայն դեռևս շոշափելի առաջընթաց չկա. «Վերջին տոտալ շրջափակումը շատ վատ է ազդել, իրավիճակը սրել: Կարելի է ասել՝ կրիտիկական է»:

Դավիթ Բաբայանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ ռուս խաղաղապահները արդյունավետ ծառայություն են իրականացնում: Նրա կարծիքով՝ Հակարիի կամրջին վերջերս տեղի ունեցած միջադեպն էլ, երբ ադրբեջանական կողմը խաղաղապահների օգնությամբ փորձել էր դրոշ տեղադրել ՀՀ սուվերեն տարածքում, միակողմանի է ներկայացվում:

«Դրոշակի հետ կապված պատմությունը և այդ տեսանյութը մի փոքրիկ մասն է: Իրականությունը շատ ավելի բարդ է և շատ ավելի ուրիշ: Հիմա չեմ մանրանա, բայց զգում եմ, որ որոշ ուժեր ամեն ինչ անում են Արցախը կաթվածահար անելու համար, այդ թվում՝ խաղաղապահների հետ խնդիրները շահարկելու, սուտ ասելու, կիսատ ցույց տալու միջոցով»,- նշում է նա:

Միևնույն ժամանակ արցախցի պաշտոնյան ասում է՝ Ռուսաստանը պետք է իր կոշտ դիրքորոշումը հայտնի Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված:

«Բայց սրան զուգահեռ պետք է հասկանանք, որ շատ բան մեզանից է կախված: Երբ Հայաստանը հայտնում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետրը ճանաչելու մասին, այ սա է Ադրբեջանի համար ամենամեծ խաղաքարտը՝ դիմելու նման զզվելի քայլերի»,- ասում է նա:

Դիտարկմանը, որ դրան զուգահեռ խոսվում է արցախահայության իրավունքների և անվտանգության կարևորության ու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտության մասին, Բաբայանն արձագանքում է. «Մեր ինքնորոշման իրավունքի իրացումը փորձ է արվում տեղափոխել Ադրբեջանի կազմ, որով կատարվում է արցախասպանության գործընթաց: Ի՞նչ իրավունքների և անվտանգության մասին կարող է խոսք գնալ Ադրբեջանի կազմում, նման բան չի կարող լինել»:

Վերջինս որպես հարցի լուծում տեսնում է միասնականությունը. «Հայ ժողովուրդը հասկանա, թե Արցախն ինչ կարևորություն ունի, որ Արցախի չլինելը նշանակում է Հայաստանի չլինել, և կապ չունի, որ հասարակության մի զանգված չի պատկերացնում դա, «տժժում է», բայց դրանից իրավիճակը չի փոխվում, վտանգները չեն թուլանում: Երբ որ մենք միասնական և սկզբունքային լինենք, շատ բան է փոխվելու: Նույն Թուրքիան ու Ադրբեջանը որքան սկզբունքային են և ինչերի են հասնում միջազգային մակարդակով: Մեզ քաղաքական և ազգային միասնականություն և կամք է պետք»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1260 դիտում

Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ

Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին

Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար

Ուզում ենք համոզվել՝ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ սկսում են Արևմտյան Ադրբեջանի շարժում․ վարչապետ

Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք․ Նիկոլ Փաշինյան

Պողոս Առաքյալի՞ն էր մեջբերում. խայտառակ պահվածքի գնահատականը գյումրեցին կտա մարտի 30-ին. Սարուխանյան

Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել․ վարչապետ

Ինչ են խոսել վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը․ մանրամասներ

Գյումրին մերժելու է կեղծ բարեպաշտությունը. Բաբաջանյանն անդրադարձել է Ղուկասյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը

Հարավային Կորեայում անտառային հրդեհներ են մոլեգնում. կան զոհեր. տեսանյութ

Ժամանակավորապես արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների, մսի, չմշակված մորթի ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ

Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրը իր ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մահացել է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 26-ին

Պատերազմի վտանգն ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր կա, պատերազմի հիմք չկա․ Ռուբեն Ռուբինյան

Առաջարկում ենք Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել ստորագրման վայրի ու ժամկետների վերաբերյալ․ Ռուբինյան

Պահքի շրջանում «բարեպաշտ քրիստոնյային» վայել «բարձրակարգ» բառապաշարը 2000-ականները հիշեցրեց. Բաղդասարյան

Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է խթանել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա. The Telegraph

Թուրքիան վերածվում է անձնիշխանության՝ ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը. Le Monde

Էս բառապաշարով խոսողը Հայաստանում իսկի ժեկի պետ չպիտի լինի ու չի էլ լինի. Ալեքսանյան

Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը ձայնագրությունն է. Հարությունյան

Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

Խմբակցությունը որոշումը կկայացնի․ Հովհաննիսյանը՝ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին

«Կիպրոսը Հունաստան է», «Թուրքիա, կորչի՛ր» վանկարկումներ՝ Աթենքի ռազմական շքերթի ժամանակ. տեսանյութ

Տոլմաջյանը ԱՄԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունն առանցքային ոլորտներում

Ադրբեջանը կրակոցների մասին ապատեղեկատվությունը տարածում է խաղաղության օրակարգը նսեմացնելու համար․ Ղահրամանյան

Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը՝ մեր ծրագրերին մշտապես աջակցելու համար. Իջևանի համայնքապետ

Ըսա՝ պո*նիկներ, ես կանցնիմ, դուք պրոբլեմ կունենաք. հրապարակվել է Ղուկասյանի՝ սպառնալիքներով ձայնագրությունը

Ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ՝ սպանեցին, ստեղ տենանք՝ ինչ կլինի․ Աղազարյան

Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին

Ես տան ռեմոնտի համար 8000 դոլար վերցրել եմ․ Աղազարյանն անդրադարձել է իր հետ կապված քրեական գործին

Ուկրաինայի հարցով բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել. Թրամփ

Տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 3 կգ մեթամֆետամին, ավելի քան 1 կգ մարիխունա, նաև՝ հաշիշ, հերոին և ափիոն

Իրանի ԻՀՊ կորպուսը ցուցադրել է ստորգետնյա թունելներով «հրթիռային քաղաքը». տեսանյութ

60 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր. տուգանքի չափը՝ 36 մլն դրամ

Հարկադիր քարաթափում Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք տանող ճանապարհին

Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային քննությանը

Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Աղազարյանը ոչ մի անգամ չի հերքել գումար ստանալու փաստը․ դատախազ

Չկա ավելի գործուն պատասխան Ադրբեջանի պահանջին, քան ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության մասին օրինագծի ընդունումը. Սարգսյան

Հովիկ Աղազարյանին դիմել են՝ 200-ից 300 հզ․ դոլարի դիմաց կենդանիներ արտահանելու գործընթաց կազմակերպի․ դատախազ