Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացրեց քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
Նա մասնավորապես նշեց.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով, հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում»:
Քրեական վարույթի համաձայն՝
Ստացված տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը:
Քրեական վարույթով ստացված հիշյալ փաստական տվյալների հաշվառմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 439-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-439-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 437-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62279123 քրեական վարույթը։
Հաղորդման հիման վրա նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեում գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62298224 քրեական վարույթը։
2024 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել թիվ 62298224 քրեական վարույթը թիվ 62279123 քրեական վարույթին միացնելու մասին:
Քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցել հանրային քրեական հետապնդում, ուստի, Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահպանմամբ, 2025 թվականի մարտի 7-ին հսկող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ հանդես գալու:
Մասնավորապես.
Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը 2023 թվականի օգոստոսի 8-ին Սլավիկ Պողոսյանի հետ մեկնել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք՝ Հովիկ Աղազարյանին հանդիպելու նպատակով:
Հովիկ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանն Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է 200.000-300.000 ԱՄՆ դոլար՝ 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց: Իր հերթին Հովիկ Աղազարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ և գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ:
Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, Հովիկ Աղազարյանը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին և առաջարկել հանդիպել Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Սիրահարների այգում: Համաձայնելով առաջարկին՝ Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է Հովիկ Աղազարյանին, որի ընթացքում Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ, որից հետո գործընթացն սկսելու համար պահանջել է 100.000 ԱՄՆ դոլար գումար՝ նշելով, որ գումարի մյուս մասը՝ 100.000 ԱՄՆ դոլարը և 200.000 ԱՄՆ դոլարը համարժեք է 77.292.000 ՀՀ դրամին) կպահանջի հետագայում՝ գործարքի մեկնարկից հետո: Ընդ որում, Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ:
Հովիկ Աղազարյանի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնել է առաջարկված պայմաններին:
Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Սիրահարների այգում, հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Հովիկ Աղազարյանը, սակայն, առաջարկից վրդովվել է, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն:
Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս-մաս, ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 դրամ է տվել Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին:
Ստանալով նշված գումարը՝ Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նշված գործընթացի կազմակերպմանը: Այդ նպատակով Հովիկ Աղազարյանը 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է «Էկո սիթի Ա․Ռ․» ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահ Արամ Մկրտչյանի կողմից իրեն ներկայացված առաջարկը, ինչին ի պատասխան՝ գրությամբ ներկայացվել են դպրոցի շենքի տեխնիկական վիճակի եզրակացության, բազմաբնակարան բնակելի շենքի և նոր դպրոցի կառուցման էսքիզային նախագծի վերաբերյալ գերատեսչության դիտարկումները:
Չնայած խոստմանը՝ Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը, միաժամանակ՝ հրաժարվել է վերադարձնել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը:
Դրանից հետո, Արամ Մկրտչյանն իր քրոջ ընկերուհու միջոցով ծանոթացել է Հայկ Նազարյանի հետ և նրան խնդրել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովիկ Աղազարյանն իրեն վերադարձնի վերցրած գումարը:
Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը լինելով Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով,
ՄԻ Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ ԵՄ՝
Տալ համաձայնություն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում
Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են
Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, սա մեր լավագույն խաղերից մեկն էր. Մխիթարյան
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ
Մոսկվայում վայրէջք է կատարել գերության մեջ եղած 246 ռուս զինծառայողի տեղափոխող օդանավը
Դիլիջանում տնակ է հրդեհվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները
Սպանություն Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում
Եվրոպայի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ
Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հարության տոնը
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը
ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ
Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի
«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից
Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց
Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ
Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է
Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ այնքան ժամանակ, քանի կարծում է, որ դրանք կառուցողական են
Զատկի հրադադար հաստատելու հրաման է տրվել. Պուտինը հույս ունի, որ Ուկրաինան կհետևի իր օրինակին
Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը
Թալինում լսեցինք, թե ինչու է կրթվելը նորաձև, և ինչպես այն կարող է փոխել կյանքեր և մի ողջ պետություն. Հակոբյան
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը
Միքայել Աջապահյանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների գնդակահարությունը. Հարությունյան
Ծաղկահովիտ գյուղում կուտակած անասնակեր է այրվել
Մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով սպառնում. Թորոսյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր. տեսանյութ
Պետության տնտեսական զարկերակը գործարարն է, նա առանցքային դերակատարություն ունի երկրի զարգացման գործում. ՊԵԿ
Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան
Միխայիլ Բոյարսկին ելույթի ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից ընկել է. արտիստը հիվանդանոցում է
Իմ գործընկեր Մարտունը ներկա չէր իր իսկ սրտի քաղաքապետի երդմնակալությանը, մի բան եղած չլինի՞. Պալյան
Վոլոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT