Երևան
12 °C
Կառավարության վերջին նիստի ժամանակ՝ նախորդ հինգշաբթի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի համար գնած 150 «Ժոնգ-Տոնգ» տեսակի ավտոբուսներին կավելանա ևս 30-ը:
Բանն այն է, որ, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, նախկինում պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը 150 ավտոբուս է ձեռք բերել, սակայն քաղաքապետարանի պաշտոնյաները աշխատանք ենք տարել և հիմա առանց գնային փոփոխությունների 150 ավտոբուսի փոխարեն ձեռք կբերվի 180-ը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի այս հայտարարությանը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ նշված 180 ավտոբուսներից 150-ը հունվար-փետրվար ամիսներին հասել է Երևան, իսկ սպասվող 30-ը այստեղ կլինի մինչև տարվա վերջ։
Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ «հուսահատության գազելներ»-ի մեծ մասը, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնվում է, այս 180 ավտոբուսներով ամբողջությամբ կփոխարինվեն: Վերջինիս համոզմամբ՝ Կառավարության այս որոշումը շատ կարևոր էր, և նպատակ ունեն առաջիկայում այլ որոշումներ էլ ընդունել։
«Մինչև սեպտեմբեր մենք այլևս «Գազել»-ներ չենք ունենա։ Հուլիսի 1-ին երթուղի հանեցինք 9 ավտոբուս, օգոստոսի 1-ին նորից համալրումներ կլինեն, որոնք էլ մինչև այդ ամիս կավարտենք։ Ողջունելի է, որ Կառավարությունն իրականացնում է նման ծրագրեր, բայց քաղաքը դեռ ավտոբուսների կարիք ունի։ Ունենք «Higer» մակնիշի ավտոբուսներ, որոնք մայրաքաղաքում շահագործվում են արդեն 12 տարի և հնամաշ են։ Այդ մասով ևս փոփոխություն է պետք»,- ասում է նա։
Ըստ Մանուկյանի՝ շուրջ 200 «Գազել» արդեն դուրս է եկել երթուղուց, մոտավորապես՝ 140-ը դեռ գործում է:
Նրա խոսքով՝ նոր ավտոբուսներով հնարավոր է լինում կարգավորել թե՛ ժամանակային առումով առաջացող ծանրաբեռնվածությունը, թե՛ ուղևորների տեղափոխման հետ կապված խնդիրները։
«Առաջացած խնդիրները հիմնականում առավոտյան աշխատանքի գնալու ժամերին են։ Առավոտյան 8-ից մինչև 9։30 կանգառները մարդաշատ են։ Այդ ժամանակ ավելի արագ ենք աշխատում։ Օրինակ՝ առավոտյան Նորքի զանգվածից ավելի արագ են երթուղիները գալիս կենտրոն, մարդիկ այնտեղ շատ են։ Ցերեկը երթուղիների ժամային ինտերվալը փոխվում է, դառնում՝ 15 րոպե։ Լինում է, որ խցանումների պատճառով ավտոբուսները ուշանում են մինչև 25 րոպե, դրա համար ուշացումներ ենք ունենում»,- ընդգծում է Մանուկյանը:
Նա նաև նկատում է՝ ծանրաբեռնվածություն կա Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Ավտոբուսների մեջ ևս շատ մարդաշատ է լինում: Մանուկյանը, սակայն, այս իրավիճակում էլ դրական կետ է տեսնում:
«Դեռ բոլոր վարչական շրջանները ունեն «Գազել»-ներ, աստիճանաբար դուրս կգան, խնդիրը ուղևորների մասով կկարգավորվի, սակայն ավտոբուսների մեջ թեկուզ մարդաշատ է, բայց մարդը կանգնելու տեղ ունի։ Օդափոխիչ կա, որը հովացնում է։ Ճիշտ է, դժգոհություններ կան, մարդիկ բողոքում են, թե շատ սառն է փչում, ստիպված վարորդը անջատում է։ Օրինակ՝ «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսների դեպքում օդափոխիչը շատ լավ է աշխատում և ավտոմատ ռեժիմով է միացված, այսինքն՝ միանում է, հետո՝ անջատվում, նորից միանում ընդհատումներով»,- ասում է նա:
Յուրաքանչյուր համարի տակ գործող երթուղիների թիվը, ըստ տնօրենի, տատանվում է 14-ից մինչև 8։ Դա կախված է, թե որքան ծանրաբեռնված է տվյալ երթուղին գործում։ Օրինակ՝ 1 համարի երթուղու «ՄԱՆ» ավտոբուսներից գծում առկա է 14-ը, 5 համարի ավտոբուսների քանակը 8 է։
«Այժմ ավտոբուսները աշխատում են նաև երեկոյան ժամերին, իսկ մինչ իմ նշանակումը 20։00-ից հետո նվազում էին, 21։00-ից հետո էլ չկային։ Դիսպետչերական կետից ավտոբուսը շարժվում է մինչև 22։30։ Ստացվում է, որ Երևանում ավտոբուս կա մինչև 23։30։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին լինում է՝ ուշ ենք ավարտում, քանի որ այդ օրերին մարդիկ շատ են զբոսնում քաղաքում, և կանգառներում շատ մարդ է լինում»,- ասում է Մանուկյանը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, կանգառներում կանգ առնելու համար ավտոբուսի վարորդները խնդիրներ են ունենում։ Տաքսիները շատ են և կանգնում են նույն հատվածում, ինչ ավտոբուսը։ Այժմ առաջարկվել է կարգավորել խնդիրը. տաքսիները դուրս բերվեն կանգառներից կամ դրանց մոտակայքից։
«Միայն կանգառից հետո պետք է թույլ տրվի տաքսիների կայանման համար։ Ավտոբուսի վարորդները երբեմն 1-2 մետր հեռու են կանգնում, և առաջին գծով երթևեկող մեքենաներին տաքսիներն են խանգարում։ Խնդրի կարգավորման հարցով զբաղվում է Տրանսպորտի վարչությունը, միասին խորհրդակցում ենք, առաջարկություններ ներկայացնում։ Քննարկումներ կան, աստիճանաբար կհասնենք նաև այդ կարգավորումներին։
Ինչ վերաբերում է միասնական քարտային համակարգին, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, այդ հարցը ևս քննարկման փուլում է։ Որոշ ավտոբուսների, մասնավորապես՝ 1 համարի երթուղում առկա են տերմինալներ, որոնց միջոցով քաղաքացիները ևս կարող են վճարումներ անել։ Մանուկյան, սակայն, նկատում է՝ այդ տերմինալներից օգտվողները շատ քիչ են, և պատճառը հետևյալն է․
«Մարդիկ գիտեն, թե ինչպես օգտվել այդ տերմինալներից, բայց չեն օգտվում. մարդը թեկուզ 100 դրամ ունենալու դեպքում էլ նախընտրում է ոչ թե սարքի մեջ գցել, այլ տալ վարորդին, մտածում են՝ ավելի լավ է տամ վարորդին, թող տուն պահի, քան գցեմ սարքի մեջ, որ պետությանը օգնեմ։ Այսինքն՝ սա արդեն ուղևորներից է կախված։ Վարորդին գումար տալով՝ պետությունը չի հարստանա, նրանց աշխատավարձերն էլ բավականին բարձր են․ «Ման» ավտոբուսի վարորդը 14 օրվա համար ստանում է 410 հազար դրամ աշխատավարձ, կախված տարիքից՝ աշխատավարձը դառնում է մինչև 430 հազար»։
Գումարը առձեռն վերցնելու կամ այլ խախտումներ թույլ տալու հիմքով ապրիլից աշխատանքից ազատվել է 8 վարորդ։ Տնօրենն ասում է՝ երբեմն վարելու ժամանակ թույլ տված խախտումների մասին տեղեկանում են, երբ օրվա վերջում ստուգում են ավտոբուսում տեղադրված կրիչները, այժմ այլ մեխանիզմ են մշակում:
«Կրիչներով ստուգելու ընթացքում տեսնում ենք դեպքեր, երբ ուղևորը ցանկանում է գումարը տեղադրել սարքում, բայց վարորդն ասում է՝ մի գցիր, ինձ տուր։ Նա ազատվել է աշխատանքից։ Բանավոր նկատողություններ նույնպես ստանում են, փաստաթղթային նկատողությունների դեպքերը քիչ են։ Հուլիսի 1-ից բարձրացրել ենք «Ժոնգ Տոնգ» ավտոբուսների վարորդների աշխատավարձը, կբարձրացնենք նաև մյուսներինը, որպեսզի կարողանանք կոպեկի գողության դեմ պայքարել։ Քարտային տարբերակն էլ կնպաստի, որ վարորդի ձեռքին գումար չլինի։ Առաջիկայում տեղադրելու ենք նաև սարքավորումներ, որոնց միջոցով հատուկ սրահում մոնիտորների միջոցով հետևելու ենք ողջ օրվա վարորդի աշխատանքին»,- վստահեցնում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT