«Խփված օդաչուն» մեզ փորձում է դասախոսել «ինքնաթիռների» մասի՞ն, հանուն ՀՀ-ի դուք լռեք երեք ամսով. Բաբաջանյանը՝ Օսկանյանին

12/07/2023 schedule22:36

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ «Հայաքվե» նախաձեռնությունը մանիպուլյատիվ քարոզչական միջոցառում է, ուղղակի դիվերսիա ընդդեմ Հայաստանի Հանրապետության, եւ հասարակության վերաբերմունքն այդ գաղափարի մերժելիության լավագույն ցուցիչն է։

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունների, «Հաքավե» նախաձեռնության, Ղարաբաղյան հարցի առնչությամբ բանակցությունների ընթացքի եւ այլ հարցերի շուրջ քաղաքական գործչի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորեւ.

Պարոն Բաբաջանյան, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է, թե մի քանի ամսում կարող են բանակցությունների ընթացքն էականորեն փոխել՝ հօգուտ Հայաստանի, սակայն մի պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում լռի։ Նախ, ինչ եք կարծում՝ ինչո՞ւ է այս կերպ ակտիվացել նա, և արդյոք իրատեսակա՞ն են վերջինիս հայտարարությունները։

- Նման ցուցադրական, զավեշտալի, ինչ-որ տեղ՝ էպատաժային, սակայն բովանդակային եւ գործնական առումով ի սկզբանե սնանկ մի հնարքով Ձեր նշած անձնավորությունը «դատարկ կրակոց» արձակեց դեպի երկինք՝ օրինաչափական հարց առաջացնելով, թե ի՞նչն էր խանգարում իրեն տասը տարի շարունակ հասնել այդ՝ բաղձալի արդյունքին, այն էլ՝ պայմանական Նիկոլ Փաշինյանի լռության պայմաններում։ Սակայն, մյուս կողմից, սա մի հուսահատ քայլ է՝ ուղղված արեւմտյան, առաջին հերթին՝ ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացի վիժեցմանը ներքին խժդժություններ հրահրելու ճանապարհով, այն է՝ 1997-99-ի յուրովի կրկնությանը։ Բնականաբար, սա մի մեկուսի եւ ինքնաբուխ քայլ չէ, այլ լիովին տեղավորվում է Ռուսաստանի՝ պահի քաղաքականության հունի մեջ եւ հանդիսանում Մոսկվայի կողմից Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի մի դրվագ, պատերազմ, որում Հայաստանի տարածքում գործող հինգերորդ շարասյունն այդ պատերազմի գործիքներից մեկն է, իսկ Ձեր նշված անձնավորությունը հավակնություն է ներկայացնում առժամանակ դառնալու այդ շարասյան խոսնակը, առնվազն՝ արտաքին քաղաքական թեմաներով։

Ինչ վերաբերում է իրատեսական լինել-չլինելուն, ապա տիրաժավորված այս խոսույթները պարզապես վիրավորական են հայ ժողովրդի բանականության համար, այն էլ տեղեկատվական հեղափոխության այս դարաշրջանում։  

- Նշեցիք, որ ինչն էր խանգարում նրանց 10 տարի շարունակ հասնել այդ արդյունքին: Այնուամենայնիվ, ինչո՞ւ հարցի լուծումը չտվեցին, եթե դրա բանալին ունեին և հիմա են այս տեսակ հայտարարություններ են անում։

- Ձեր հարցը ներկայիս իրողությունների պայմաններում ավելի շատ հռետորական է եւ արդեն իսկ պարունակում է ակնհայտ պատասխանի մեծ մասը։ Այդ անփառունակ տասնամյակի արտաքին քաղաքական «չոր մնացորդն» ավելի քան պերճախոս է․ Արցախի՝ բանակցային ձեւաչափից դուրսբերում, հարցը փակուղում պարփակում՝ Հայաստանի համար առավելագույնս ոչ շահեկան պայմաններով, Մեղրին սակարկության հարցի վերածում, «մենք այսպես էլ՝ հարյուր տարի կզարգանանք» ոճի ամբարտավան ճոռոմաբանության ուղեկցությամբ։ Եվ ահա ա՛յս հետագծով «խփված օդաչուն» մեզ փորձում է դասախոսել «ինքնաթիռների» մասի՞ն։ Իսկ իրենց մտքով չի՞ անցել՝ գոնե նույն երեք ամսով իրե՛նք լռեն՝ հանուն Հայաստանի Հանրապետության՝ երեք ամսով դադարեն որպես պրոքսի սպասարկել ռուսական կայսերական շահը, ռուս-ադրբեջանական գործակցությունը, չխոչընդոտեն պետությանը, չթիրախավորեն բանակցային գործընթացը եւ քարոզչական «ընծաներ» չմատուցեն Պուտին-Ալիեւ տանդեմին։ Ըստ էության՝ իմ հարցը եւս հռետորական է, ցավոք սրտի։ 

- Վերջին շրջանում մեր երկրի ակտիվ ընդդիմադիր հատվածն իրականացնում է նախաձեռնություն, որը կոչվում է «Հայաքվե»՝ շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի վրա: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս նախաձեռնության հետ կապված, ողջունո՞ւմ եք, թե՞ սխալ համարում նմանօրինակ գործողությունները, և արդյոք հնարավո՞ր է այս կերպ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։

- Այդ մանիպուլյատիվ, զուտ քարոզչական միջոցառումը ոչ այլ ինչ է, քան ուղղակի դիվերսիա ընդդեմ Հայաստանի Հանրապետության, եւ հասարակության վերաբերմունքն այս ամենի, դրա կազմակերպիչների, այդ միջոցառման հետեւում երեւացող «ականջների» տերերի նկատմամբ այդ գաղափարի մերժելիության լավագույն ցուցիչն է։ Ըստ էության՝ այդ գաղափարն անթաքույց կերպով թիրախավորում է Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները, Հայաստանի Հանրապետության բանակցային դիրքերը եւ, ընդհանրապես, ապագան։ Իսկ Արցախի հարցի իրական լուծումը գտնվում է բացառապես իրատեսության հարթության վրա, որտեղ նման անպատասխանատու, արկածախնդիր եւ ուղղակի սադրիչ պահվածքը չի՛ կարող հանդուրժվել։

- Իշխանությունը պնդում է, որ այս նախաձեռնությունը պատերազմի վերսկսման հիմք կարող է դառնալ, այն հարված է հասցնում բանակցային գործընթացին։ Դուք՝ որպես միջազգային կառույցների պաշտոնյաների հետ հաճախ շփվող քաղաքական գործիչ, նրանց շրջանում արձագանք նկատե՞լ եք, և իսկապե՞ս այն աղետաբեր կարող է լինել, եթե կյանքի կոչվի։

- Անշուշտ, աքսիոմատիկ է, որ եթե բանակցային գործընթացները տապալվում են, ապա դա բացում է պատերազմի դռները, պատերազմ, որի հնարավոր մասնակիցների մեջ ամենախոցելին ի սկզբանե Հայաստանն է։ Եվ դա շատ լավ են հասկանում թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ Հայաստանի հասարակությունը, թե՛ Հայաստանի այն գործընկերները, որոնց հետ ֆիքսված է նպատակների, շահերի եւ արժեքների ընդհանրություն։ Իսկ բանակցությունները շարունակվում են եւ շարունակվելու են՝ ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին խարդավանքների եւ նմանատիպ դիվերսիաների, բանակցություններ, որոնք ընթանում են խաղաղությամբ իրապես շահագրգիռ միջնորդների ջանքերով, որոնք նույնիսկ ուշադրության չեն արժանացնում նման մերժելի քայլերը կամ նախաձեռնությունները։

- Պարոն Բաբաջանյան, անդրադառնանք նաև ռուսական կողմից հնչող վերջին հայտարարություններին, թե իրենք չեն ճանաչում ԼՂ պաշտոնյաններին, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանին: Այս դեպքում հարց է ծագում. եթե չեն ճանաչում նրան, այդ դեպքում ո՞ւմ հետ են համագործակցում և ի՞նչի համար են այսօր ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում։ Այս հայտարարությունների տողատակը ո՞րն է, ի՞նչ է սրանով փորձում փոխանցել ռուսական կողմը։ Մի՞թե սա նաև չի վկայում այն մասին, որ ընդդիմության հայտարարությունները, թե ՌԴ-ի միջոցով հնարավոր է հասնել ԼՂ հարցի կարգավորմանը, սին են և անիրատեսական:

- Ռուսական կողմի պահվածքը հետպատերազմյան ժամանակաշրջանում ամբողջությամբ տեղավորվում է հայտնի լեհ մտավորական Ստանիսլավ Եժի Լեցի աֆորիզմում՝ կարծում էինք, թե հասել ենք հատակին, սակայն ներքեւից ինչ-որ մեկը թակեց․․․ Մոսկվան անում է ամեն հնարավորը եւ նույնիսկ անհնարինը, որպեսզի իր ազդեցությունը, իր գործոնը բազմապատկի զրոյի եւ հավասարեցնի զրոյի։ Եվ պատկերացրեք, որ իր այդ ճանապարհին ռուսներն «առաջադիմել» են աննկարագրելիորեն, ինչն արձանագրում են նույնիսկ ամենամոլեռանդ եւ, թվում էր, անուղղելի ռուսասերները։ Դժվար է պատկերացնել, որ այդ «չճանաչելուց» հետո Արցախի ղեկավարությունը, քաղաքական դասը հետեւություններ չանեն։ Իսկ հետեւությունը կարող է մեկը լինել․ Ռուսաստանն այլեւս որեւէ խնդիր լուծել չի՛ կարող, Ռուսաստանն ի՛նքն է խնդիր, որը պետք է լուծել օր առաջ։ Իսկ խաղաղության օրակարգ չի՛ նշանակում միայն հռետորաբանություն խաղաղության մասին, այլ նշանակում է, նախ եւ առաջ անողոք պայքար ընդդեմ խաղաղության հակառակորդների, համառ եւ հետեւողական աշխատանք՝ խաղաղության ճանապարհին բոլոր խոչընդոտների հաղթահարմանն ուղղված, նշանակում է հնարավոր ցնցումները, հիբրիդային գրոհները դիմագրավելու համար անհրաժեշտ ամրության պաշարի եւ ինստիտուցիոնալ կարողությունների բազմապատկում, ժողովրդավարական բարեփոխումներ, բանակի արմատական վերափոխում եւ արդիականացում, երկրի տեխնոլոգիական վերազինում։ Իսկ կարճաժամկետ առումով Հայաստանն այլեւս անելիք չունի ռուսական հովանու ներքո ստեղծված որեւէ միավորման մեջ՝ ռազմական, անվտանգային, տնտեսական, որոնք բացի Հայաստանի կարողությունները սահմանափակելուց՝ այլ նշանակություն չունեն եւ չեն կարող ունենալ։ Մեր ռազմավարական շրջադարձն այլեւս օրվա հրամայական է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4205 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել