ԼՂ ԱԺ-ն կոչ է անում ՀՀ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել ՌԴ խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար

21/07/2023 schedule12:04

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն ուղերձ է հղել ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև.

«2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ։

Եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 5 տարի ժամկետով՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, իրացրել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխում սահմանված վեճերի խաղաղ կարգավորման դրույթները, մասնավորապես, 33-րդ հոդվածի 1-ին մասը, հակամարտության կողմերի միջև վեճի կարգավորումը տեղափոխելով «միջնորդության, համաձայնության և բանակցությունների» դաշտ, ինչը ձախողվել է Ադրբեջանի կողմից դրսևորվող շարունակական և լայնածավալ ագրեսիայի հետևանքով՝ հակամարտության ուղղակի և անուղղակի կողմերի ներգրավմամբ ստեղծելով տարածաշրջանային ճգնաժամ։

Մյուս կողմից՝ շարունակվում է անտեսվել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունն ու Արցախի ժողովրդի կամարտահայտությունը։ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև ԽՍՀՄ օրենսդրության համապատասխանությամբ, իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, այնուհետև դեկտեմբերի 10-ին անցկացնելով Անկախության հանրաքվե։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս  է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։ Ասվածի փաստական ապացույցներն են Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմի ու միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, այդ ամենի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային արդարադատության  դատարանի որոշումներով, ԵԽԽՎ-ի բանաձևով արձանագրումները:

Մասնավորապես Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը, ենթակառուցվածքների խափանումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ահաբեկումները, ազգային ատելության քարոզչությունը, հայկական եկեղե­ցիների, պատմամշակութային, կրոնական և այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի արձանագրված բազմաթիվ դեպքերը: Նշված և այլ մեթոդներով Էթնիկ զտումների քաղաքականությունը մարդկության դեմ ուղղված հանցագործության բացահայտ դրսևորումներ են։

Հիմք ընդունելով այդ ամենը, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ գալիք սերունդներին պատերազմի, էթնիկ զտումների և ցեղասպանության արհավիրքից փրկելու վճռականությունն ու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝ Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, կոչ է անում.

Հայաստանի Հանրապետությանը՝

- անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված  խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։

Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների՝

Հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի  կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
784 դիտում

Հովիկ Աբրահամյանի, Բեգլարյանի հարևանությամբ շենք եք կառուցում, կապիտալով վերադառնում եք. Ավինյանը՝ Մարությանին

Գորիսում քամին ավերածություններ է գործել. համայնքապետարանը խնդրել է հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից

Պարոն Մարությանը տրանսպորտի թեմաներով նախկինում ասել է 180 աստիճան հակառակը, այսօր նոր խաղ է խաղում. Ավինյան

Եթե ՀՀ իշխանությունը Վրաստանի պես լիներ, այսօր մենք Թաթարստան էինք լինելու. Սարգսյան. տեսանյութ

Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը առանձնահատուկ նշանակություն ենք տալիս. Ծովինար Վարդանյանը՝ Սունջինին

Տարիների ընթացքում ձգտել եմ գիտելիքս ու փորձս օգտագործել միայն մեր երկրի շահի և առաջընթացի համար. Առուշանյան

Տեղի է ունեցել Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցը. քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում

Կիևը մերժել է Օրբանի՝ բանակցությունների առաջարկը. ՌԴ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները. Պեսկով

Նախարարները տարածաշրջանային զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ մտքեր են փոխանակել

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը մահացել է

Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել է Արարատ Միրզոյանի համերաշխության ուղերձին

Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահին է ներկայացրել խաղաղության գործընթացը

«Շիրակ» օդանավակայանի ժամանման և մեկնման նոր սրահները կկարողանան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր

Բուքը շարունակվում է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզում. վարչապետն ու տիկինն այցելել են Շիրակի մարզ

«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. ինչ են մանրամասնել վարչապետն ու Աննա Հակոբյանը. տեսանյութ

Մոսկվան ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել. Զախարովան՝ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը. ԱԳՆ

Կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչները ներկայացրել են ֆոնդերի կատարած աշխատանքները

Հայտնում եմ ՀՀ համերաշխությունը Ֆրանսիային. Միրզոյանը ցավակցել է ցիկլոնի հետևանքով զոհերի կապակցությամբ

Ներկա էինք ՇՊՀ-ի 90-ամյակի միջոցառմանը և այս հոբելյանական առիթով 2025-ը հայտարարենք կրթվելու տարի. Հակոբյան

Շրջայց իրականացրինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նորակառույց մեկնման սրահում. Աննա Հակոբյան. տեսանյութ

Շիրակի պետական համալսարանը 90 տարեկան է. եկանք, շնորհավորեցինք. վարչապետ. տեսանյութ

Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է

Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

Թույլ ձյուն է տեղում. որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է

Լիահույս եմ՝ կստանանք 2029 թվականի երիտասարդական ԱԱ-ի անցկացման իրավունքը. Արմեն Մելիքբեկյան

Ռուսաստանի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Գերասիմով

Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի ամբողջական ասֆալտապատ է. վարչապետը Շիրակի մարզում է

«Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի․ փոխվարչապետ. տեսանյութ

Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում հավատարիմ է միջազգային համագործակցությանը. Միրզոյան

Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր. նախարարը հանձնարարել է արագ ավարտել աշխատանքը

Ինչ փոփոխություններ են արձանագրվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 18-ին

Կայացավ հեթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին. փոխվարչապետ

Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը

Դոնալդ Թրամփը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով. տեսանյութ