Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել

30/07/2023 schedule14:08

Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետում առևանգված և Ադրբեջան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

68-ամյա տղամարդու առևանգման մասին ԼՂ պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել էին երեկ՝ հուլիսի 29-ին:

Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդել էր, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու տեղափոխել ԿԽՄԿ-ի մեքենայով Հայաստան բուժման գնացող տղամարդուն։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

68-ամյա տղամարդը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, նա սրտի վիրահատության կարիք ունի, որն առկա պայմաններում ԼՂ-ում ապահովել հնարավոր չէ:

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ 

Առևանգված բնակչի դուստր Ծովինար Խաչատրյանը, ԼՂ նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1237 դիտում

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին

Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման ցուցանիշները

Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան

Նրանք շփվելու հնարավորություն կունենան․ Պեսկովը խոսել է ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հնարավոր հանդիպման մասին

Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի 2025 թվականին. Օրբան

Նոր նստարաններ ու աղբամաններ են տեղադրվել Տերյան փողոցում․ Գյումրու համայնքապետարան

Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ

Չի եղել քաղաքական կամ անձնական ճնշում իմ գործունեության նկատմամբ․ Հարությունյանը վայր է դնում ավագանու մանդատը

«Զվարթնոց»-ը ճանաչվել է «Հիանալի աշխատավայր»

Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Գրավոր առաջարկ եմ ուղարկել, որ Հին երևանցի փողոցը նույնպես լինի վճարովի կայանատեղի. Գալջյան

Դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան․ Պուտինը զանգահարել է Ալիևին

Եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու․ Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը 1 օրում 3 նախագահին «ծալեց ու դրեց տակը», քաղաքական գործիչը հաղթեց. Սաֆարյան

Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի․ մանրամասներ

Իրանը մինչև հունվարի 22-ը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Սիրիա

Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ը հիշեցնում է

ԱԺ խորհուրդը արտահերթ նիստ է գումարել. ինչ հարց է քննարկվել

Մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Հովհաննիսյան

Դեկտեմբերի 24-ին և 25-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Միրզոյանը շնորհավորել է Բարրոյին Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ

Բանավեճից խուսափող նախկին նախագահների պահվածքը հիշեցնում է տղամարդ խաղացող հեքիաթի հայտնի հերոսին. Չախոյան

Պուտինը կմասնակցի ՀՀ վարչապետի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նախկին նախագահները հո չե՞ն գնալու ու լսեն, թե ոնց է ապացուցվում, որ ժողովրդին հիմարի տեղ են դրել. Ալեքսանյան

Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում

«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակի անձնական տանջանքներին վերջ դնելն է. Աննա Հակոբյան

Մեր դիրքորոշումը կարտահայտենք վերաքննիչ բողոքում․ Գրիգորյանը՝ կարմիր գծերի վերաբերյալ դատարանի որոշման մասին

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին․ վարչապետը՝ նախկին նախագահներին

Թուրքիայում գործարաններից մեկում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Կարմիր գծերի հարցը երբևէ գումարի հարց չի եղել․ քաղաքապետ

Ռուսական բեռնանավը խորտակվել է Միջերկրական ծովում․ հայտնի է պատճառը

3001 և ավելի քմ մակերես ունեցող շինությունների շինթույլտվության տուրքը 8-րդ գոտու համար փոխվեց․ մանրամասներ

Վիգեն Սարգսյանի ԱՄՆ առանձնատան և 4 գույքի վրա կալանք է դրվել

Երևան քաղաքի բյուջե մոտավորապես 24 մլրդ դրամ մուտք է ապահովել․ Ավինյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Աշոտ Սարգսյանը՝ ավագանու նոր անդամ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որդեգրել է թվայնացման օրակարգ․ ամփոփվել է արված աշխատանքը

Եթե կարողանալու ես մարդկանց համոզել, բանավեճին գնում ես, եթե չէ, ամեն տեսակ պատրվակով խուսափում ես․ Իոաննիսյան