Երևան
12 °C
Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ, ի թիվս այլ բարեփոխումների, խնդիր է դրվել մոդեռնիզացնելու ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնելու միգրացիայի կառավարման արդյունավետությունը, հիշեցրել են ծառայությունից։
Նշվում է, որ այդ համատեքստում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որդեգրել է թվայնացման օրակարգ։
«ՄՔ ծառայության լիազորությունների տիրույթում իրականացվում են հետևյալ գործառույթները․
• ՀՀ քաղաքացիությանն առնչվող հարցեր,
• օտարերկրացիներին ուղղված ծառայություններ, այդ թվում՝ ապաստանի համակարգ,
• անձնագրային գործարքներ։
Ծառայության լիազորությունների տիրույթում է նաև բնակչության պետական ռեգիստրի վարումը և տնօրինումը։ Նշված բոլոր ուղղություններով նախաձեռնվել են միկրոգործընթացների գույքագրում, օպտիմալացում և թվային գործիքների ներդրում։
ՀՀ քաղաքացիությանն առնչվող գործընթացներն ու վարչարարությունը, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցությունը առաջիկայում կտեղափոխվեն էլեկտրոնային տիրույթ։ Սա կապահովի քաղաքացու հետ ընդամենը մեկ ֆիզիկական շփում, և հնարավոր կլինի ընդունել ավելի շատ դիմումներ։
Օտարերկրացիների մասով դեռևս 2022 թվականից թվայնացված է աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակների տրամադրումը։ Նույն տրամաբանությամբ գույքագրվել են մյուս հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները։ Այս ուղղությամբ ևս մեկնարկել են հիմնական աշխատանքները, իսկ գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի առաջիկայում։
Անձնագրային ծառայությունների մատուցման համատեքստում՝ ենթակառուցվածքի մոդեռնիզացման հեռանկարով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցույթ։ Մասնավոր գործընկերոջ ներգրավումից հետո կթվայնացվեն դիմումների ընդունումն ու վարումը, կենսաչափական տվյալների հավաքագրումը, և ծառայությունների մատուցումը կկազմակերպվի միջազգային բարձր ստանդարտներով։ Իսկ մինչ այդ Ծառայությունը որդեգրել է կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ՝ գործարքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
• Հանվել է ելքի կնիքի կարգավորումը,
• հանվել է ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման գործարքի համար հաշվառման հասցեն սպասարկող տարածքային ստորաբաժանում մոտենալու պահանջը,
• ներդրվել է հերթերի կառավարման նոր՝ հիբրիդային համակարգ,
• թվայնացվել է փաստացի հաշվառման գործընթացը. այն կգործարկվի 2025 թվականից,
• պարզեցվել է ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետի կարգավորումը,
• նորացվել է Ծառայության տարածքային գրասենյակների և վարչական շենքի ներքին ցանցը, ինչի արդյունքում բարձրացել է կապի որակն ու անվտանգությունը։
Ընթանում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի վերանայում, որի արդյունքում ամբողջական կվերափոխվեն ինչպես բնակչության պետական ռեգիստրի տրամաբանությունը, այնպես էլ իրավական դաշտն ու ծրագրային ապահովումը։
Ծավալուն աշխատանքներ են իրականացվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տվյալների, ինչպես նաև այլ տվյալների շտեմարանների համադրման ու հավաքագրման ուղղությամբ։ Ստեղծվել է համընդհանուր հարթակ, որին հասանելիություն կունենան ոչ միայն ոլորտի լիազոր մարմինները, այլ նաև տեղահանված անձինք։ Հարթակը կգործարկվի 2025 թվականին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող
Նախկին նախագահները դեմ առ դեմ կանգնելու քաջություն չունեն, կասկածում են իրենց ճշմարտացիության մեջ. Աբրահամյան
Մալխասի արվեստը երևանցիներն են, կատարումներում կան քաղաքի փողոցներն ու մարդկանց ձայները. Տիգրան Ավինյան
Աղբատար մեքենայի զույգ անվադողերը անվահեծով պոկվել, հարվածել են «Տոյոտա քեմրի»-ին․ կա վիրավոր
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. հաստատվել է 2025-ի բյուջեն
Հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք. քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել. տեսանյութ
Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Արգելվել է «Բիոտոն» ՍՊԸ-ի էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը. ինչ ռիսկեր են հայտնաբերվել
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը. նախարար
Մալխասի 80-ամյակն է, բայց այսօր չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, չեմ շնորհավորի. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչու
Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Մեղրիի հաշվին. Ալեքսանյան
Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք, ցտեսություն. Փաշինյան
Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, տարհանվել է 60 մարդ
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները
Մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, բացահայտ ստում է. Արսեն Թորոսյանը՝ Մարությանին
Բախվել են մոպեդն ու «Mini Cooper»-ը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը կասեցվել է. խմբաքանակը ետ է կանչվել
Բարսելոնայում ՀՀ-ն պատվավոր հյուպատոս ունի. բացվել է գրասենյակը
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից ֆինանսական միջոցներ կտրամադրվեն. ինչ նպատակի կուղղվի գումարը
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Մի հրաշք հյուր ունեի. «Անպտղության հաղթահարման» ծրագրով 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում
Գյումրու պատմական փողոցների վերակառուցման աշխատանքների թերություների շտկման համար աշխատանքային խումբ կձևավորվի
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումներին. Էրդողան
Տրամաբանությունը հուշում է՝ Փաշինյանի թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար փաստ չունեն. Խանդանյան
Ճիշտ ե՞մ հասկանում, որ 3 նախագահները հրաժարվում են հրապարակային բանավեճից. վարչապետը դիմել է ժողովրդին
Բանավեճին գալով` ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել. Ռուբինյան
Սևանա լճում և ափամերձ տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվել. 83 կգ սիգ է առգրավվել. տեսանյութ
Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, 2025-ի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է. Ավինյանն ամփոփեց նիստը
Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները. արդյունքներն ամփոփվել են
Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. տեսանյութ
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. հազարից ավել այցելու է տարհանվել
Գառնի գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհեր կան
Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ քաղաքացիներին. ինչպես է բանակցել Քոչարյանը. Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել
10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչի շնորհիվ
ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանը խոսել են 2 երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին
Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման ցուցանիշները
Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT