«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

24/12/2024 schedule11:07

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021 թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

«Նախաքննության ընթացքում կատարված մեծաքանակ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ն, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք:

Ի.Մ.-ի և Վ.Մ.-ի կողմից թույլ տրված խախտումների հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով վնասվել և ոչնչացվել են ՓԲԸ-ին պատկանող 46 մլն 279 հզր ՀՀ դրամ, առևտրի կենտրոնում տեղակայված թվով 17 տաղավարների սեփականատերերի՝ 15 մլն 880 հզր ՀՀ դրամ և տնտեսվարող ԱՁ-ների ընդհանուր՝ 504 մլն 170 հզր 823 ՀՀ դրամ արժողության գույքերը:

Բացի դրանից՝ Ի.Մ.-ի և Վ.Մ.-ի կողմից թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չի եղել մարել նույն պահեստում 2022 թվականի օգոստոսի 14֊ին բռնկված հրդեհը, կանխել դրա տարածումը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որն անզգուշությամբ առաջացրել է 18 անձի մահ, իսկ բազմաթիվ անձինք ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ:

Պայթյունի հետևանքով փլուզվել են առևտրի կենտրոնի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վնասվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: Արդյունքում, ընդհանուր՝ 3 մլրդ 579 մլն 230 հզր 495 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձի:

Հսկող դատախազը Ի.Մ.-ի և Վ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):

Ի.Մ.-ի և Վ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք խլեց:

Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:

2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել էր առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
285 դիտում

Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող

Նախկին նախագահները դեմ առ դեմ կանգնելու քաջություն չունեն, կասկածում են իրենց ճշմարտացիության մեջ. Աբրահամյան

Մալխասի արվեստը երևանցիներն են, կատարումներում կան քաղաքի փողոցներն ու մարդկանց ձայները. Տիգրան Ավինյան

Աղբատար մեքենայի զույգ անվադողերը անվահեծով պոկվել, հարվածել են «Տոյոտա քեմրի»-ին․ կա վիրավոր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. հաստատվել է 2025-ի բյուջեն

Հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք. քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել. տեսանյութ

Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին

Արգելվել է «Բիոտոն» ՍՊԸ-ի էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը. ինչ ռիսկեր են հայտնաբերվել

Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը. նախարար

Մալխասի 80-ամյակն է, բայց այսօր չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, չեմ շնորհավորի. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչու

Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Մեղրիի հաշվին. Ալեքսանյան

Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք, ցտեսություն. Փաշինյան

Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, տարհանվել է 60 մարդ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները

Մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, բացահայտ ստում է. Արսեն Թորոսյանը՝ Մարությանին

Բախվել են մոպեդն ու «Mini Cooper»-ը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը կասեցվել է. խմբաքանակը ետ է կանչվել

Բարսելոնայում ՀՀ-ն պատվավոր հյուպատոս ունի. բացվել է գրասենյակը

Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից ֆինանսական միջոցներ կտրամադրվեն. ինչ նպատակի կուղղվի գումարը

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Մի հրաշք հյուր ունեի. «Անպտղության հաղթահարման» ծրագրով 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում

Գյումրու պատմական փողոցների վերակառուցման աշխատանքների թերություների շտկման համար աշխատանքային խումբ կձևավորվի

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացի զարգացումներին. Էրդողան

Տրամաբանությունը հուշում է՝ Փաշինյանի թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար փաստ չունեն. Խանդանյան

Ճիշտ ե՞մ հասկանում, որ 3 նախագահները հրաժարվում են հրապարակային բանավեճից. վարչապետը դիմել է ժողովրդին

Բանավեճին գալով` ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել. Ռուբինյան

Սևանա լճում և ափամերձ տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվել. 83 կգ սիգ է առգրավվել. տեսանյութ

Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, 2025-ի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է. Ավինյանն ամփոփեց նիստը

Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները. արդյունքներն ամփոփվել են

Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. տեսանյութ

Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. հազարից ավել այցելու է տարհանվել

Գառնի գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհեր կան

Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ քաղաքացիներին. ինչպես է բանակցել Քոչարյանը. Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել

10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչի շնորհիվ

ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանը խոսել են 2 երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին

Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման ցուցանիշները

Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան