Ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ. վարչապետ

24/08/2023 schedule11:18

«Լաչինի միջանցքի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է, և ՀՀ կառավարության մասնավոր հատվածի՝ Ֆրանսիայի կողմից ԼՂ-ի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միևնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է լարված մնալ: Իրավիճակի միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով: Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցեց, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում ԼՂ բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ. «Նրանցից շուրջ 5000-ը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հայության հեռացումն է, լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:

«Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա: ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները:

Տպել
1301 դիտում

ԱՀԿ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի քայլերին՝ ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը. Սիդարթա Դատտա

Հասմիկ Հակոբյանը և Վահագն Ալեքսանյանը հանդիպել են Կատարի գործընկերոջ հետ. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

ՄԻՊ-ը մասնակցել է «Ճախրուկ»-ի սաների պատրաստած համերգային միջոցառմանը, առանձնազրույցներ ունեցել շահառուների հետ

Գյուղատնտեսական կրթությունը Ակադեմիական քաղաքում. վարչապետը ներկայացրել է հայեցակարգային մաստեր-պլանը (տեսանյութ)

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 13-ին

Դպրոցներում «Վերջին զանգ» անցկացնելիս կարիք կա քաղքենիական միջավայրից անցում կատարելու իրական արժեքներին․ նախարար

Մոտ 155 միլիոն դրամի վնաս. բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

Այս տարի ուսուցիչների ատեստավորումը կանցկացվի նոյեմբերին. Ժաննա Անդրեասյան

ԵՄ դիտորդները Կապանի օդանավակայանում վերահսկում են թռիչքները. Իոաննիսյան

Արարատում բախվել են մեքենաներ. կան տուժածներ

390 մլն դրամ՝ Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի ենթակառուցվածքների շինաշխատանքերի համար

ԿԳՄՍՆ-ը պատասխանատու ընկերությունից պահանջել է Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հնարավոր ժամկետներ ներկայացնել․ նախարար

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ

Ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, դրանց ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով. ԿԳՄՍ նախարար

Նախաքննությունը շարունակվում է. ՔԿ-ն Համասյանին տեղափոխող մեքենայի վրա հարձակման դեպքի մասին մանրամասներ է հայտնել

Կուզեի՝ օրվա լայքերի հետևից չգնանք, մեր ամենամեծ խնդիրն է, որ երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ. Անդրեասյան

ՀՀ դպրոցականները բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայում

Դպրոց նոր մուտք գործող ուսուցիչների շուրջ 16 տոկոսը տղամարդիկ են. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում

Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին

Զենքով պարգևատրված անձինք պարտադիր պետք է ունենան անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2

Ավտոսպորտը՝ Բաքվի հանցավոր քաղաքականությունը քողարկելու միջոց

Հայաստանի բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ․ նախարարը մանրամասնել է

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, սպասվում են կարճատև տեղումներ

Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում է

Մի՛ դիմեք հեքիմներին, 6 ամիս առաջ ունեցանք երեխայի մահվան դեպք ժողովրդական մեթոդներին դիմելու պատճառով․ Հովհաննիսյան

Քննարկվել են ԿԳՄՍ բոլոր ուղղություններով Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցության հեռանկարները

Դեպքեր են եղել՝ խուճապից գազի բալոնը շպրտել են դուրս, որտեղ երեխաներ են խաղացել․ Վարդանյան

ՀՀ-ում առկա քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. ՆԳՆ հայտարարությունը

Մեքենայի մեջ գազի հոտ է գալիս, ծխախոտ են օգտագործում. այրվածքներ ստացած անձանց թիվն ամեն տարի աճում է. Հովհաննիսյան

Ջոկովիչը խոստովանել է՝ Նադալն է պատճառը, որ ինքն ունի ընդամենը 3 «Ռոլան Գարոսի» տիտղոս

Իրանի հետ հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել. Պուտին

2024 թվականի 8 ամիսների ընթացքում Հայաստանում պայթյունի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023-ին

Վիճաբանություն և կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր

Գեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց

Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է

1 ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար Նալբանդյանի 41-ամյա բնակիչը կալանավորվել է

ՊԵԿ նախագահը հանդիպել է տնտեսվարողների հետ․ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանը Պեկինում այցելել է ամենամեծ տեխնոլոգիական և գիտական կենտրոն (տեսանյութ)