Երևան
12 °C
Վաղուց, շատ վաղուց, գուցե դեռ պապերի օրից Մինասի ու Թևոսի այգիները գտնվում էին իրար կողքի: Դրանք իսկապես այգիներ չէին, այլ փոքրիկ պարտեզներ՝ ծուռումուռ պտղատու և անպտուղ ծառերով, որոնք իրենց անկարգ շարքերով հիշեցնում էին իրար խառնված զորք…
Սա Ֆիլմ չէ, ոչ էլ հեռուստանովել։ Սա թատերական ներկայացում է, բայց ո՛չ թատրոնում, ո՛չ էլ բեմի վրա. Բյուրականի «ՀանդArt» կոչվող այգում տեղի ունեցավ Ստեփան Զորյանի «Ցանկապատը» ստեղծագործության հիման վրա բացօթյա ներկայացումը:

Կարսում ապրող երկու հարեւանների՝ ցանկապատի համար ընթացող վեճերում արտացոլված են լուրջ եւ խորքային հարցեր, որոնք առավել քան արդիական են նաեւ այսօր:
Գլխավոր կերպարներից Մինասին մարմնավորում է դերասան Մկրտիչ Արզումանյանը, Թեւոսին՝ Տիգրան Գյուլումյանը: Թեւոսը հեգնում էր Մինասի բարձր հասակն ու «սարսաղ» մտքերը, Մինասը զարմանում էր նրա կարճ բոյի ու մեծ-մեծ խոսքերի վրա։ Հարեւանությամբ ապրող եւ բավականին մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող հարեւանների ամենօրյա շփումը ժամանակ առ ժամանակ ցանկապատի պատճառով դառնում է անտանելի վեճի առիթ: Նրանք հաճախ դիմում են հայհոյանքի, հարձակվում միմյանց վրա: Տղամարդիկ հայհոյում էին միմյանց, իսկ կանայք քաշելով՝ ցանկապատի երկու կողմից չանչում էին իրար:
Շատ ժամանակ վեճը վերջանում էր նրանով, որ կա՛մ հարեւանները միջամտությամբ ցրվում էին իրանց տները, կա՛մ էլ գյուղապետն էր գալիս՝ սաստելու ու իրեն հարմար կարգադրություններ տալու: Վերջին անգամ նրանք բուռն վիճեցին պատերազմի ժամանակ, այն օրերին, երբ թշնամին գրավել էր Կարսը և առաջ էր խաղում, և հենց այն օրը, երբ գյուղը պիտի գաղթեր…

Սարկազմով ու նուրբ ձեւակերպումներով ներկայացված է մարդկային ագահության եւ իր տնից անդին ոչինչ չտեսնելու արատավոր երեւույթը: Հետաքրքիր մոտեցմամբ ներկայացվում են մեր օրերում արդիական ու ցավոտ խնդիրները: Ներկայացումը հուզել էր հանդիսատեսին:

«Ցանկապատ»-ի բեմադրության և սցենարի հեղինակը դերասան Տիգրան Գյուլումյանն է, կազմակերպչական աշխատանքները «Բեմել» ընկերությունն է իրականացրել, որի հիմնադիր ղեկավարը նույնպես Գյուլումյանն է:
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ ներկայացումն արդեն 33-րդ անգամ են խաղում: Նրա խոսքով՝ ներկայացումների շնորհիվ արդեն կարողացել են մոտ 60-70 հազար հանդիսատես Երեւանից դուրս՝ մարզեր տանել:
«Որպես բեմադրիչ եւ արվեստի մարդ՝ այս բեմադրությամբ ես կոնկրետ խնդիր ունեմ դրված: Ընդհանրապես, եթե թատրոնը կամ արվեստը որեւէ խնդիր չի լուծում կամ առաջ չի քաշում, ապա այն դառնում է ինքնանպատակ: Ինչի՞ համար բեմադրել ներկայացում, եւ ի՞նչ ենք ուզում ասել. սրանք ամենակարեւոր հարցերն են»,- նկատում նա:
Դերասանն անկեղծանում է՝ Ստեփան Զորյանի այս պատմվածքը կարող է դառնալ 100 տարվա պատմության կրկնություն:
Բացօթյա ներկայացումներ խաղալու գաղափարն առաջացել է դեռեւս 2020 թվականին, երբ կորոնավիրուսի պատճառով արգելվել էին մարդաշատ միջոցառումները, այդ թվում՝ բեմադրություններ անելը: Տիգրան Գյուլումյանի խոսքով՝ սկզբունքային հարցերից մեկն է նաեւ մայրաքաղաքում ներկայացումներ չանելը: Ասում է՝ ուզում են, որ հանդիսատեսը հնարավորինս շատ գնա գյուղեր, կտրվի առօրյայից, իսկ մարզերում էլ ակտիվանա մշակութային կյանքը:
«Ցանկապատի» հաջորդ երկու ներկայացումները նախատեսված են ԱՄՆ-ում, իսկ առաջիկայում պլանավորում են Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» բեմադրել:
Ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Արծրուն Հարությունյանը, Տիգրան Գյուլումյանը, Աստղիկ Աբաջյան, Կարին Ծատուրյանը, Արուս Գրիգորյանը:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT