Լուրջ սպառնալիքի տակ ենք, պիտի պատրաստ լինենք. որ ուղղությամբ Ադրբեջանը կիրականացնի հարձակում, մանրամասնում է քաղաքագետը

06/09/2023 schedule23:30

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ հաջորդ շաբաթ սկսվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնց մասին հայտնի դարձավ այսօր, ադրբեջանական կողմի համար զսպող գործիք կհանդիսանա:

Միևնույն ժամանակ նա չի ժխտում, որ Ադրբեջանը հնարավոր է՝ պատրաստվում է ռազմական գործողությունների՝ հաշվի առնելով սահմանում հակառակորդի զորք-զինտեխնիկայի կուտակումներն ու տեղաշարժերը։

«Դե յուրե պատերազմ չկա, բայց մենք գտնվում ենք հետպատերազմական վիճակում։ Ադրբեջանն անընդհատ հարձակվում է կա՛մ մեր սահմանին, կա՛մ Լեռնային Ղարաբաղի։ Այլ հարց է, թե որքան մեծ է պատերազմի հավանականությունը, ու դա կլինի՞ սեպտեմբերյան լայնածավալ պատերազմի օրինակով։ Փաստ է, որ մենք բավական լուրջ սպառնալիքի առջև ենք, սակայն պետք է պատրաստ լինենք, պետական մարմիններն այս ուղղությամբ լայնածավալ աշխատանք պետք է կատարեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ադրբեջանի ակտիվացող գործողությունները քաղաքագետը նաև կապում է Թուրքիայի նախագահի Սոչիի կատարած այցի հետ։ Նրա խոսքով՝ Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ԼՂ-ն վերջնականապես ադրբեջանական կողմից վերահսկվելու հարցը։ Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան նաև այլ պահանջ ունի․ ամեն կերպ ՀՀ-ից վերցնել «Զանգեզուրի միջանցք» ասվածը․ «Ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանը Թուրքիայի հետ է, ունեն համատեղ շահեր։ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են իրենց անվանակոչած «Զանգեզուրի միջանցք»-ը, ՌԴ-ն էլ ուզում է վերահսկել այդ միջանցքը, այսինքն՝ Մեղրիի ճանապարհը ու չի թաքցնում իր ցանկությունը: Բայց Հայաստանը հստակ է խոսում՝ ճանապարհ կտա իր օրենսդրության համաձայն, միջանցք՝ երբեք։ Հանդիպման ժամանակ պարզ է, որ եկել են որոշակի պայմանավորվածությունների: Ուրիշ խնդիր է, թե ի՞նչ հարցեր են քննարկել, որ լարվածությունը պատերազմի բարձրացել է»։

Գրիգորյանի խոսքով՝ պատերազմի մասին Է վկայում նաև Իսրայելից ռազմական ինքնաթիռներով Ադրբեջանի սահմանային տարածքներ զինամթերքի տեղափոխումը, Թուրքիայում ամեն ամիս զորավարժություններ անցկացնելը, ինչպես նաև Ադրբեջանում հայտարարված մասնակի հավաքը, որը քաղաքագետն անվանում է մոբիլիզացիա։

«Մասնակի մոբիլիզացիան պատահական չի արվում, ցույց է տալիս, որ ինչ-որ բանի պատրաստվում են։ Ադրբեջանը կհրահրի, իսկ Թուրքիան աջակից կլինի, նրանց ինֆորմացիա փոխանցելու ու հակառակորդի զորքերի ակտիվ տեղաշարժին նպաստելու դերն էլ կստանձնի ՌԴ-ն։ Այժմ հստակ է․ ֆիքսված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժը թե՛ ՀՀ-ի սահմաններին՝ Կապանի տարածքում, Նախիջևանի սահմանին, թե՛ ԼՂ-ում, սակայն ադրբեջանական կողմը չի սկսի ԼՂ-ից, չի գնա առճակատման ՌԴ-ի հետ, այլ կկենտրոնանա ՀՀ-ի դեմ։ Միաժամանակ, անպայման չէ, որ սա կապված լինի պատերազմ սկսելու հետ։ Վախեցնել, լարվածություն հրահրելու համար էլ կարող են արվել այս գործողությունները»,- ընդգծում է նա։

Կրկին անդրադառնալով սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում սպասվող հայ-ամերիկյան զորավարժություններին և դրան ուղղված Ռուսաստանի մտահոգություններին ու խորապես վերլուծելու մասին հայտարարություններին՝ Ստեփանյանը նկատում է՝ այս պարագայում ՀՀ-ն պետք է հաշվի առնի միայն իր պետական շահերը, այլ մեկնաբանությունները լուրջ ընդունել պետք չէ։

«Նշված զորավարժությունները մեզ համար շատ կարևոր են։ Իսկ ՌԴ-ն միշտ է դժգոհ․ սկզբում դժգոհ էր Եվրամիության դիտորդական առաքելությունից, հիմա՝ զորավարժությունից, բայց Հայաստանը գիտակցում է, որ ԱՄՆ-ի, թե այլ եվրոպական ու միջազգային կազմակերպությունների ու երկրների հետ համատեղ աշխատանքը բխում է միայն մեր շահերից։ Պետք է այդպես էլ առաջնորդվենք, ՌԴ-ին կարող է շատ բան դուր չգալ, դա իր գործն է։ Ինչպես, օրինակ, դուր չի գալիս այն, որ մեր երկրում մամուլն ազատ է: Զարգացնել է պետք մեր բանակը, երկիրը, որ եթե անգամ լարվածություն կամ պատերազմ լինի, ունակ լինենք պաշտպանվել»,- ասում է նա։

Զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունները չպետք է մեկնաբանել ՀԱՊԿ-ի զորավարժությունների ֆոնին, որոնք ՀՀ-ն թույլ չտվեց անցկացնել մեր երկրում: Վերջինս խորհուրդ է տալիս փակել ՀԱՊԿ-ի էջն ու սառեցնել համագործակցությունը այդ կառույցի հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7308 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել