Գևորգ Ալթունյանին և ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՊՆ-ում հափշտակություն կատարելու կասկածանքով. բոլորը ձերբակալվել են

16/09/2023 schedule10:57

Պաշտոնեական դիրքն օգտագործելով խմբի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.3 մլն. ՀՀ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ձերբակալվել է 5 անձ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համագործակցությամբ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 և 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ:

Առերևույթ հանցավոր արարքներ կատարելու համար 2023 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գ.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «Նոր …» ՀԿ տնօրեն Ս.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպչական բաժնի պետ Կ.Պ.-ին, նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ին։
Նույն օրը որոշում է կայացվել՝ վերջիններիս ձերբակալելու մասին։

Միջնորդություն է ներկայացվել դատարան` Գ.Ա.-ի, Ս.Ա.-ի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6731 դիտում

Փաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել

2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար

Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել

Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել

Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև

Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված. Պապոյան. լուսանկար

«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը

Երբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ

Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը

Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր

Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել

Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում

Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան

Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան

Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց

Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան

Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ

Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է

AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է

Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել

Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով

Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում

Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»

Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան

Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել

Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ

Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է

Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ

Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 30-ին