475 ընտրատեղամաս լիովին պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին. ԿԸՀ նախագահը՝ նախապատրաստական աշխատանքների մասին

16/09/2023 schedule16:05

Երևանի ավագանու գալիք ընտրությունները 2022 թվականին ձևավորված ԿԸՀ ներկայիս կազմի համար մեծությամբ առաջինն են: Հետևաբար, կարևորելով այդ հանգամանքը՝ կառույցն ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսել է ավելի վաղ, քան դրանք նշանակվել են օրենքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին, Հայաստան ժամանած դիտորդներին, տարբեր երկրների ԿԸՀ ներկայացուցիչներին և լրագրողներին ներկայացնելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացված աշխատանքները։

ԿԸՀ-ն ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսել է դեռ տարեսկզբից։ Հովակիմյանը հիշեցրել է, որ ընտրությունների ավտոմատացված համակարգը Հայաստանում գործարկվում է 2007 թվականից։ Ընտրական օրենսգրքով ամրագրված ընտրական գործիքների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային համակարգերը տարեցտարի ավելացել են։

Ըստ այդմ՝ կարևոր գործիքներից են մասնագիտացված դասընթացներին մասնակցելու հայտերի առցանց ընդունման, դասընթացների կազմակերպման, անցկացման և ամփոփման համակարգը, դասընթացներին մասնակցելու դիմումներին առցանց հետևելու համակարգը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերի առցանց ներկայացման և նշանակման համակարգը, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների և տեղական դիտորդների հայտերի առցանց ընդունման և վկայականների տրամադրման համակարգը, կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրական ցուցակների, արտաքին գովազդային վահանակների համար հայտերի, գույքի և եկամուտի հայտարարագրերի առցանց ներկայացման համակարգը, ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների մասնագետների ռեեստրի վարման համակարգը, ընտրողների կենտրոնական տեղեկատվական համակարգը, քվեարկության օրը ընտրատեղամասերում քվեարկողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։

«Քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը հեռարձակվելու է առցանց Երևանի բոլոր՝ 475 տեղամասային կենտրոններից՝ իրական ժամանակում, որին յուրաքանչյուր ոք կարող է հետևել նույնիսկ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով:

Իսկ 20։00-ից հետո կարելի է հետևել քվեարկության արդյունքներն ամփոփելու գործընթացին։ Այսօրվանից արդեն իսկ առցանց հեռարձակվում է ընտրատեղամասերի կահավորման գործընթացը, և բոլոր ցանկացողները կարող են հետևել այդ պրոցեսին։ Հայաստանում կուսակցությունները, դաշինքները համամասնական ցուցակները ներկայացնելիս հնարավորություն են ստանում դա անել առցանց, այսինքն՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալը մուտքագրելուց հետո համակարգը մնացած անձնական տվյալները տեղադրում է ավտոմատ»,- տեղեկացրել է ԿԸՀ նախագահը։

Հովակիմյանի հավաստմամբ՝ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ հնարավոր է ԿԸՀ պաշտոնական կայքում մեկ րոպե պարբերականությամբ հրապարակել քվեարկության արդյունքների մուտքագրման տվյալները։ Նշված համակարգի միջոցով մոտավորապես 22։00-ից կամ 23։00-ից սկսած, երբ արդյունքները տեղամասերից կհասնեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, հնարավոր կլինի առցանց հետևել արդյունքների ամփոփման գործընթացին։

Հովակիմյանը շեշտել է, որ ընտրական գործընթացներում մատչելիության ապահովումն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, ուստի ԿԸՀ-ն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքը։ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ԿԸՀ կայքում մատչելիության գործիքակազմն ամբողջությամբ գործարկվել է։ Նիստերի հեռարձակումը կատարվել է ժեստերի լեզվի թարգմանությամբ, իրականացվել է էլեկտրոնային ուսուցում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքին վերաբերող սոցիալական գովազդներ ու անիմացիոն ֆիլմեր։

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել է 475 ընտրատեղամաս։ ԿԸՀ-ն և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ գույքագրել և ուսումնասիրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ իրականացնելով դրանց մատչելիության գնահատում և ընտրելով առավել մատչելիները, որոնց ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում։

«Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները, համաձայն Ընտրական օրենսգրքի կարգավորումների, իրավունք ունեն իրենց հիմնական տեղամասը փոխել և ընտրել իրենց համար նախընտրելի տեղամաս։ ԿԸՀ կայքում տեղադրված է նաև համապատասխան ընտրատեղամասերի ինտերակտիվ քարտեզը։ Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար տպագրվել են առանձին ձեռնարկներ՝ թույլ տեսողություն ունեցողների համար խոշոր տառաչափով, իսկ կույրերի համար՝ բրայլյան տպագրությամբ։ Նման ընտրողների ինքնուրույն քվեարկելու համար պատրաստվել և բոլոր ընտրատեղամասերին հատկացվել են բրայլյան ստվարաթղթե հատուկ կաղապարներ»,- ասաց Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահի տեղեկացմամբ՝ 475 ընտրատեղամասերում փակցվելու են ընտրողների համար պատրաստված քվեարկության կարգը պարզաբանող պաստառներ, որոնք հինգ քայլերի միջոցով բացատրում են, թե ինչ պետք է կատարեն ընտրողները տեղամաս մուտք գործելուց հետո։ Տպագրվել և շահառուներին են հատկացվել Ընտրական օրենսգիրք ու մասնագիտական ձեռնարկներ։ Հանրային իրազեկման նպատակով պատրաստվել են չորս սոցիալական հոլովակներ, որոնք ներկայումս Երևանում և ՀՀ-ում սփռվող հեռուստաընկերությունների կողմից պարբերաբար հեռարձակվում են։ Գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման և կուսակցությունների ու դաշինքների միջև արտաքին գովազդային վահանակների բաշխման համակարգերի համակցումը հնարավորություն է տվել Երևանում 14 քաղաքական ուժերի միջև բաշխել 3000 վահանակ։ Թեև վահանակների զգալի մասը կուսակցությունները չեն իրացրել, սակայն այդ կապակցությամբ ԿԸՀ-ն քաղաքական ուժերից որևէ բողոք չի ստացել։

Հիշեցնենք՝ Երանի ավագանու ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք։ Ընտրությունները կկայանան վաղը՝ սեպտեմբերի 17-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1364 դիտում

Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացի մասնակցել է քվեարկությանը

Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ․ ինչ հարցեր են քննարկվել

Ձեր վարչապետության նոր շրջանում մեր երկրների հարաբերությունների դինամիկ ընթացքը ավելի կզարգանա․ Փեզեշքիան

Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ

Խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա, անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն․ Չախոյան

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի

Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Ալեքսանյան

Հունաստանը հույս ունի ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը․ Միցոտակիսը՝ Փաշինյանին

Ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել Կառավարության քաղաքականությունը․ Միրզոյան

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ․ հայտնի է՝ երբ

Շնորհակալությամբ հիշենք բոլորին, ովքեր մեզ՝ կանանցս, ընտրելու և այդ ընտրությունը պաշտպանելու իրավունք են տվել

Մոսկվան կպատժի Քոչարյանին ու Կարապետյանին. Պուտինը հանուն հաճույքի չէր ուզում, որ պրոռուսական ուժերը հետ գան

Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր

Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել է»` ինչպես լուսաբանել ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA

Լոռիում գրանցվեց ջախջախում, բայց եռագլուխների ողնաշարի․ Արեն Մկրտչյան․ տեսանյութ

Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել ՌԴ-ից քվեարկության եկած Հովհաննես Սահակյանի նկատմամբ

Սերժ Սարգսյանը հրահանգել է կոչ անել չվերցնել մանդատները․ հետաքրքիր է՝ Ծառուկյանն իրեն ինչպես կդրսևորի

Տաշիրում խմած քաղաքացին ընտրատեղամասում խուլիգանություն է կատարել, միջամտել պաշտոնատար անձի գործունեությանը

Ավստրիան ՀՀ-ի կողքին է խաղաղության, տարածաշրջանային կայունության, ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների ճանապարհին

Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին. Պեդրո Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին

Կալուգացիք արդյունքները լավ չեն ընկալում, քանի որ ձայնագրությունները ուշադիր չեն լսել․ Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիներն իրենց մասնակցությամբ վերահաստատեցին՝ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր Սարատովկայի ղեկավար Գառնիկ Մարդոյանին պատկանող ապօրինի ռազմամթերքը հայտնաբերվել է

Ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի խաղաղ, ժողովրդավարական ապագայի մասին․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար

ՌԴ-ն սպասում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներին

Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ

Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Հայաստանն ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Չկա գեթ մեկ քվե կեղծված լինելու արժանահավատ ահազանգ, բոլոր տեղերում իրենց վստահված անձինք են եղել. Իոաննիսյան

Նոր Արեշում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առաջիկա օրերին գործարարներն ու հանրությունը կոնկրետ կլսեն. Միրզոյանը՝ դեպի ԵՄ երկրներ արտահանումների մասին

Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ափսոսանք հայտնել

Կարապետ Պողոսյանը կալանավորվել է

Սրտանց շնորհավորում եմ ՀՀ ընտրությունների հաղթանակի առթիվ՝ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտության. Սանդու

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նոր տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլա