Ձեր վարչապետության նոր շրջանում մեր երկրների հարաբերությունների դինամիկ ընթացքը ավելի կզարգանա․ Փեզեշքիան

08/06/2026 schedule22:12

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Իրանի նախագահը ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես հայտնում է Իրանում ՀՀ դեսանությունը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանն իր ուղերձում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ նոր շրջանում ևս վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և փոխադարձաբար գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ ավելի լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը, ըստ նրա, կնպաստի ինչպես երկու երկրների շահերի ապահովմանը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։

«Պարոն Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարության նկատմամբ վերահաստատված վստահությունը վկայում է նրանց ցանկության և ձգտման մասին՝ շարունակելու խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։

Վստահ եմ, որ Ձեր վարչապետության նոր շրջանում վերջին տարիներին մեր երկու երկրների հարաբերություններում ձևավորված դրական և դինամիկ ընթացքը ավելի կզարգանա և կամրապնդվի՝ երկկողմ առավել լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը կնպաստի մի կողմից երկու երկրների ազգային շահերի ապահովմանը, իսկ մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների փոխգործակցության և համագործակցության միջոցով։

Մաղթում եմ Ձեզ, Ձեր կառավարությանը և Հայաստանի բարեկամ ու հարևան ժողովրդին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և հաջողություններ»,- ասվում է ուղերձում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
534 դիտում

Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացի մասնակցել է քվեարկությանը

Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ․ ինչ հարցեր են քննարկվել

Ձեր վարչապետության նոր շրջանում մեր երկրների հարաբերությունների դինամիկ ընթացքը ավելի կզարգանա․ Փեզեշքիան

Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ

Խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա, անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն․ Չախոյան

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի

Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Ալեքսանյան

Հունաստանը հույս ունի ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը․ Միցոտակիսը՝ Փաշինյանին

Ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել Կառավարության քաղաքականությունը․ Միրզոյան

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ․ հայտնի է՝ երբ

Շնորհակալությամբ հիշենք բոլորին, ովքեր մեզ՝ կանանցս, ընտրելու և այդ ընտրությունը պաշտպանելու իրավունք են տվել

Մոսկվան կպատժի Քոչարյանին ու Կարապետյանին. Պուտինը հանուն հաճույքի չէր ուզում, որ պրոռուսական ուժերը հետ գան

Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր

Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել է»` ինչպես լուսաբանել ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA

Լոռիում գրանցվեց ջախջախում, բայց եռագլուխների ողնաշարի․ Արեն Մկրտչյան․ տեսանյութ

Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել ՌԴ-ից քվեարկության եկած Հովհաննես Սահակյանի նկատմամբ

Սերժ Սարգսյանը հրահանգել է կոչ անել չվերցնել մանդատները․ հետաքրքիր է՝ Ծառուկյանն իրեն ինչպես կդրսևորի

Տաշիրում խմած քաղաքացին ընտրատեղամասում խուլիգանություն է կատարել, միջամտել պաշտոնատար անձի գործունեությանը

Ավստրիան ՀՀ-ի կողքին է խաղաղության, տարածաշրջանային կայունության, ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների ճանապարհին

Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին. Պեդրո Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին

Կալուգացիք արդյունքները լավ չեն ընկալում, քանի որ ձայնագրությունները ուշադիր չեն լսել․ Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիներն իրենց մասնակցությամբ վերահաստատեցին՝ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր Սարատովկայի ղեկավար Գառնիկ Մարդոյանին պատկանող ապօրինի ռազմամթերքը հայտնաբերվել է

Ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի խաղաղ, ժողովրդավարական ապագայի մասին․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար

ՌԴ-ն սպասում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներին

Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ

Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Հայաստանն ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Չկա գեթ մեկ քվե կեղծված լինելու արժանահավատ ահազանգ, բոլոր տեղերում իրենց վստահված անձինք են եղել. Իոաննիսյան

Նոր Արեշում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առաջիկա օրերին գործարարներն ու հանրությունը կոնկրետ կլսեն. Միրզոյանը՝ դեպի ԵՄ երկրներ արտահանումների մասին

Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ափսոսանք հայտնել

Կարապետ Պողոսյանը կալանավորվել է

Սրտանց շնորհավորում եմ ՀՀ ընտրությունների հաղթանակի առթիվ՝ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտության. Սանդու

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նոր տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլա