«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը մտահոգություն է հայտնել ԼՂ բնակչության բռնի տեղահանման առնչությամբ

27/09/2023 schedule15:43

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը արձագանքել է և իր մտահոգությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման կապակցությամբ։

«Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում սանձազերծեց հերթական լայնամասշտաբ անհամաչափ պատերազմ, որի ընթացքում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ, շտապ օգնության մեքենաներ, զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայ բնակչությունը հարկադրված, ֆիզիկական գոյության պահպանման նպատակով լքում է իր հայրենիքը։

Լեռնային Ղարաբաղի հայությունը, 10 ամիս գտնվելով լիակատար շրջափակման մեջ, մատնվելով սովի և աննկարագրելի տանջանքների, ամիսներ շարունակ օգնության կոչ էր ուղղում քաղաքակիրթ աշխարհին, որի համաչափ արձագանքի բացակայությունը հանգեցրեց իրական էթնիկ զտման, մարդու բնական իրավունքների բազմակի և անթույլատրելի խախտման դեպքերի, որն, անշուշտ, այսօր կարիք ունի խստագույն դատապարտման։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պնդում է, որ 21-րդ դարում, երբ մարդու ազատ, հավասար և արժանապատիվ կյանքը համարվում է բարձրագույն արժեք, նման վայրագությունների արմատները պետք է փնտրել նախկինում կատարված հանցանքների անպատժելիության մեջ։

Ավելի քան հարյուրամյակ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը պարբերաբար ենթարկվում է ջարդի, կոտորածի և բռնի տեղահանության։ Իսկ այդ ամենի կազմակերպիչներից՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության, Խորհրդային Ադրբեջանի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներից և ոչ մեկը մինչ օրս որևէ պատասխանատվություն չի կրել մարդկության հանդեպ գործած հանցանքների համար։

1918թ․ սեպտեմբերի 15-17-ը օսմանա-ադրբեջանական զորքերի վայրագությունների զոհ դարձան Բաքվի շուրջ 30 հազար հայեր, ավելի քան 30 հազարը հարկադրված հեռացել է քաղաքից։ 4 հազարից ավելի հայեր գերվել են, որոնցից 445՝ մահացել ծեծի և տաժանակիր աշխատանքի հետևանքով, անհետ կորածների թիվը 3572 է, բանտարկվել են 553 հայեր։ Հայ բնակչության կրած միայն նյութական վնասների գումարը անցնում էր 1 միլիարդ ռուբլուց (1919թ.-ի դրությամբ), ինչը ժամանակի համար հսկայական գումար էր։ 1918-1920թթ․ կոտորածն ու թալանը, ռասայական ու կրոնական խտրական քաղաքականությունը շարունակվել են գրեթե Ադրբեջանի ողջ տարածքում։

Նման գործելաոճ ժառանգեց նաև Խորհրդային Ադրբեջանը։ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, ապա 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսվել են  ցեղասպանական գործողություններ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, իսկ Հյուսիսային Ղարաբաղում, Նախիջևանում և Ադրբեջանի մնացյալ տարածքում հայերի՝ ջարդերով ուղեկցվող տեղահանություններ։ Այս գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով Հայաստանում կամ արտերկրում։

Այս տարիների ընթացքում Ադրբեջանը չի կարողացել և անգամ չի փորձել քաղաքական կամք ցուցաբերել արդարացիորեն առերեսվելու իր հարյուր հազարավոր քաղաքացիների բռնի արտաքսման փաստին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն կրել են ադրբեջանական ագրեսիայի ողջ ծանրությունը, չեն ստացել համապատասխան փոխհատուցում այն ողջ նյութական վնասի համար, որ կրել են բռնի տեղահանության արդյունքում։ Ադրբեջանական հասարակության արտակարգ հակահայկական տրամադրությունների, ատելության և բռնության խոսքի, ռասայական և կրոնական խտրականության պայմաններում բռնի տեղահանվածների վերադարձի հնարավորությունը գրեթե անհնար է առանց ապահովության և անվտանգության միջազգային երաշխիքների։

Այժմ Լեռնային Ղարաբաղի հայությունն է ենթարկվում միևնույն դաժանություններին, ինչի միջով որ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը ստիպված է եղել անցնել 35 տարի առաջ։ Համանման խնդիրներ փախստականների հետ կապված ևս կառաջանան, եթե միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները և ազդեցիկ և պատասխանատու երկրները չդիմեն գործնական ճնշման Ադրբեջանի նկատմամբ, չկանխեն Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ինչպես որ եղավ Նախիջևանի պարագայում։ Ադրբեջանի այս գործողությունները հանդիսանում են միջազգային մի շարք կարևորագույն իրավապաշտպան հռչակագրերի և կոնվենցիաների կոպտագույն խախտումներ, որոնք արժանի են մանրամասն քննության։

Ուստի մենք կոչ ենք անում թե՛ միջազգային հանրությանը, թե՛ իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններին, թե՛ ազդեցիկ երկրներին և քաղաքական ու հասարակական գործիչներին նախաձեռնել և աջակցել 1988-1992 թթ․, 2020-2023 թթ․ բռնի տեղահանվածների ու փախստականների խնդիրների արդար և արժանապատիվ շուտափույթ լուծմանը, մեր և մեր հայրենակիցների՝ իրենց նախնական բնակության վայրեր կամ մեկ այլ նախընտրելի վայր միջազգային երաշխիքներով անվտանգ և ապահով վերադարձին։

Միայն խնդիրների արդարացի կարգավորմամբ է հնարավոր հասնել մեր տարածաշրջանի ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների ամբողջական ապահովմանը և պաշտպանությանը, ուստի անհրաժեշտ է համաչափ արձագանքների միջոցով չեզոքացնել ժողովրդավարացումը խաթարող բոլոր գործոնները՝ լինեն դրանք էթնոազգայնականությամբ տարված անհատներ թե կառավարման ինստիտուտներ»,- ասված է միության հայտարարության մեջ:

Տպել
2820 դիտում

Հայտնի մուլտֆիլմի՝ «Ոսկե պայտի» ագահ, անկուշտ քաղաքական մեծահարուստ հերոսները

Վստահությունը կորցրել էր, ինչպե՞ս էր շարունակելու ծառայել ժողովրդին. Պապոյանը՝ Ալավերդու նախկին համայնքապետի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ

Պետք է հետաձգել ճամփորդությունները. Իսրայելը Թուրքիան ներառել է ամենավտանգավոր երկրների շարքում

Շիրակի մարզի 100 աշակերտ հաջորդ տարի իր հանգիստը կանցկացնի Դուբայում. ովքեր են նրանք

Ողբերգական դեպք Երևանում. «Մալիբու»-ի դիմաց վրաերթի են ենթարկվել տատը, աղջիկն ու թոռը, հղին հիվանդանոցում մահացել է

ԵՄ-ն մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. «Ազատություն»

Ալավերդիում տեղի ունեցածը պետք է դաս ու օրինակ լինի մյուս բոլոր համայնքներին. Տարոն Չախոյան

Բանաձևերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, կարևոր են ՀՀ-ի համար. Խանդանյանն ընդունել է Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը

16 մասնակից և 10-ը մեդալ՝ Աշխարհի առաջնությունում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին

«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհը դեռ մարված չէ. փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով են ջուրը հասցնում օջախներ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակը

Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կինը տեղում մահացել է

Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են. ՄԻՊ

Համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը

ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտություն կա. ինչ է քննարկվել Մոսկվայում

«Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ կասկածելի ծխախոտով տուփ է հայտնաբերվել

Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, 12,6%-ը` ճարպակալում

Այս տարի Կամավորների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեկ այլ առանձնահատուկ կարևորությամբ. ԱՍՀ նախարարի ուղերձը

Երևանում առգրավվել է բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ (տեսանյութ)

Ավարտվել է Լեռնապար տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը

Դեկտեմբերի 6-ից կմեկնարկի 50 հազար դրամական աջակցության ծրագիրը. շահառու է ԼՂ-ից բռնի տեղահանված 37 հազար 100 անձ

Սահմանային անցակետում վարժական հավաքից խուսափած հետախուզվող է հայտնաբերվել

Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում, սառեցված հակամարտությունը որոշվեց ռազմական միջամտությամբ. Բորել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կենսաթոշակի, նպաստի դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից սկսած. ընթացակարգ

ՀՀ-ն մասնակցում է Կահիրեում մեկնարկած «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին

ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Կոլումբիայի հետ. դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Քաղաքապետարանից մեկնաբանել են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման լուրերը

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը (տեսանյութ)

Հայտնի են երեկ զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում ամուսինների դիեր են հայտնաբերվել

Հրաժարվել են հոսպիտալացումից, գնացել տուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել 15-ամյա տղայի մահվան մասին

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր

Իմ պաշտոնին չի համապատասխանում համով ասեկոսեին մի համով դխկոցով պատասխան տալ. ԲԴԽ նախագահ

Վրաստանը հայտնել է Ռուսաստան մուտքի սահմանին ավելի քան 850 ծանր բեռնատարներից կազմված հերթի մասին

Հայաստանում լույս աշխարհ են եկել բացառիկ երկվորյակներ՝ միևնույն քաշով և հասակով

Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է. Հարությունյան