Երևան
12 °C
Ամարասի վանքը գտնվում է ԼՂ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում։ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետևանքով, հայ-ադրբեջանական շփման գիծը կանգ էր առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, և ուխտավորներն այստեղ այցելում էին խաղաղապահների ուղեկցությամբ։
Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը՝ արձանագրելով.
«Ադրբեջանի կողմից Ամարասի բռնազավթման փորձերը երբեք չէին դադարել։ Հիշեցնենք, որ ուղիղ 2 տարի առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերը 1200 մետրով առաջ էին մղել Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ և խրամատավորվելով չեզոք տարածքում՝ Ամարասի վանական համալիրի պարիսպների մոտ տեղակայել էին ադրբեջանական դրոշը։ Բայց ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ադրբեջանական դրոշները հեռացվել էին տարածքից։
2023 թվականի սեպտեմբերի 19-21-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված զինված բախումների արդյունքում Ադրբեջանը օկուպացրեց Ամարասի վանքը՝ չթողնելով ժամանակ և հնարավորություն անգամ մասունքների փրկության համար։ Արդյունքում վանքն իր նյութական և ոչ նյութական արժեքներով մնաց թշնամու վերահսկողության տակ։
Մեր արձագանքը
Ադրբեջանը պարտավոր է հետևել մշակութային ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներին և պահպանել Ամարասի վանքի «ամբողջականությունը», «իսկությունը», «բացառիկությունը» և «մշակութային կարևորությունը»՝ սկզբունքներ, որոնք ամրագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄՕՍ-ի մի շարք դրույթներով։
Օկուպացված տարածքների համար ներկայումս կիրառելի են դեռևս 20-րդ դարասկզբին ընդունված Հաագայի 1907 թ. օգոստոսի 18-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» կոնվենցիային կից կանոնակարգի 42-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Օկուպացված է համարվում այն տարածքը, որը փաստացի գտնվում է թշնամու բանակի իշխանության ներքո» https://avalon.law.yale.edu/20th_century/hague04.asp#art42, և տարածվում է միայն այնտեղ, որտեղ հաստատվել և կարող է իրացվել, կամ, որ նույնն է, հնարավորություն է ստեղծվել իրացնելու թշնամու բանակի իշխանությունը: Օկուպանտ տերության պարտավորությունները սահմանված են հիշյալ կանոնակարգի նաև հաջորդ՝ 43-56-րդ հոդվածներում:
Оկուպացված տարածքների իրավական հարաբերություններին են վերաբերում Ժնևի 4 կոնվենցիաները (հոդվածներ 27-34, 47-78 https://www.un.org/en/genocideprevention/documents/atrocity-crimes/Doc.33_GC-IV-EN.pdf) և Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունները (1954թ․ և 1999 թ․): Բացի այդ՝ ցանկացած օկուպացիայի օրինականությանն առնչվող հարցերը կարգավորվում են նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «jus ad bellum» սկզբունքով։
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության օկուպացիայի կամ դրան հավասարազոր ցանկացած իրավիճակի («ներխուժում», «ազատագրում», «օկուպացիա») ստեղծման դեպքում կիրառվում է օկուպացիայի մասին վերոհիշյալ օրենքը (Հաագայի 1907 թ. կոնվենցիա, հոդված 42), և դրա կիրառելիության համար էական պայման չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օկուպացիայի օրինականության հաստատումը և դրա ընդունելի լինել-չլինելը, ռազմական գործողությունների նպատակի մասին պարզաբանումները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը
Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին
Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան
Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին
Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ
Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում
Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով
ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT