Երևան
12 °C
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Մոսկվան անօրինական է համարում ՄՔԴ որոշումները և չի պատրաստվում դրանք շրջանցելու ուղիներ փնտրել Երևանի հետ երկխոսության մեջ։
«Մոսկվան համարում է, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելը բացարձակապես անօրինական, անարդար, քաղաքականացված քայլ է և չի փնտրի այս որոշումը շրջանցելու ուղիներ, երբ Հայաստանը վավերացնի Հռոմի ստատուտը»։
Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ով վերահսկում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները։
«Դուք մեջբերում եք հայկական կողմի առաջարկը, որ ՄՔԴ-ի բացարձակապես ապօրինի, անարդար, քաղաքականացված գործողությունների ֆոնին, որոնք արտահայտված են այսպես կոչված օրդերների տրամադրմամբ, մենք փնտրելու ենք որոշ միջոցներ՝ պաշտպանվելու ապօրինի որոշումներից, որոնք մենք չենք ընդունում»,- ասել է նա՝ պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին կնքել առանձին երկկողմ համաձայնագիր կանոնադրության կիրառման վերաբերյալ։
«Այս համատեքստում մեր դաշնակից Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը նշված պատկերների առկայության ֆոնին մենք համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Ես այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,- հավելել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ուներ, որ Երևանը զերծ կմնա կանոնադրության վավերացումից։
«ՄՔԴ-ի նույն կանոնները թույլ են տալիս այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, միանգամայն հնարավոր է դիմել այս դատարանի ծառայություններին նույնիսկ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու: Այս պարադիգմում ես Հայաստանի առաջարկին լուրջ վերաբերվելու հնարավորություն չեմ տեսնում»,- պարզաբանել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Երևանը խորհրդակցություններ են անցկացրել այս հարցի շուրջ, և ռուսական կողմը «որոշ առաջարկություններ է արել»։ Բայց, ըստ նրա, կա՛մ Երևանը դեռ մտածում է դրանց մասին, կա՛մ որոշել է չընդունել: Փոխնախարարը չի հստակեցրել, թե ինչ է առաջարկել պաշտոնական Մոսկվան պաշտոնական Երևանին։
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել էր 1999 թվականին, սակայն երկար տարիներ չէր վավերացրել այն: 2004 թվականին հանրապետության Սահմանադրական դատարանը որոշել էր, որ փաստաթուղթը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։
Կանոնադրության վավերացումը կրկին քննարկվել էր 2022 թվականի վերջին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հերթական սրումից և Բաքվի կողմից սահմանամերձ շրջանների վրա սեպտեմբերին իրականացված հարձակումներից հետո։ Կառավարությունը հավանություն տվեց կանոնադրության վավերացման մասին օրենքի նախագծին և դիմեց Սահմանադրական դատարան, որը 2023 թվականի մարտի 24-ին ճանաչեց, որ փաստաթուղթը դեռևս համապատասխանում է Հիմնական օրենքին։
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց այն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Երևանի բնակելի շենքերից մեկից գողացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ. կան ձերբակալվածներ
Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան
Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան
Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան
Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան
Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են
ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT