Երևան
12 °C
Հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։
Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք։
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած վերջին տարիներին իրականացված քայլերին՝ այն շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից. «Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, հաճախ այն սխալմամբ ընկալվում է որպես որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելու փորձ։ Մինչդեռ իրականում խոսքը ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների երաշխավորման մասին է։ Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը վկայում է այն մասին, որ նրանց իրավունքների իրացման հետ կապված առկա են խնդիրներ։ Կարևոր չէ՝ դրանք մեծ են, թե փոքր. փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում առկա այս հրատապ խնդրին։
Ֆիլմի ցուցադրությունից հետո անցկացվել է թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Աղբալյանը։ Քննարկումը մոդերացրել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը։
Ամփոփելով միջոցառումը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները կարևոր են ոչ թե պարզապես խնդրի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման, այլ հավասարության և համերաշխության վրա հիմնված միջավայրի ձևավորման տեսանկյունից։ Անահիտ Մանասյանը շեշտել է ոլորտում խնդիրները լուծելու նպատակով բոլոր ջանքերը մեկտեղելու կարևորությունն ու համապատասխան նախաձեռնություններին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից աջակցելու պատրաստակամությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապիկյանը հրապարակել է զինված ուժերի պաշտպանական կառույցների մասին երկրորդ տեսանյութը
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ վարչապետ
Երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել․ վարչապետը մանրամասնել է
Կա ինֆորմացիա, ճշտվում է, այդ թվում՝ ՀԱՍԵ ձևաչափով․ քաղաքական նպատակով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ
ՀՀ քաղաքացին ընտրություններին առաջինը՝ տեր պիտի կանգնի իր ջանքերով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը
Այդ 1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են
Չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի․ սա մեր ռազմավարությունն է
Մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ վարչապետ
Հարցը կար օրակարգում, քննարկվել է․ վարչապետը՝ Վենսի հետ հանդիպմանը Բաքվում անազատության մեջ պահվողների մասին
Ընկել են ցնցումների մեջ, փակվում է հարստանալու հնարավորությունը. ՀՀ-ն հետաքրքրում է աշխարհին. տեսանյութ
«Էրեբունի» ԲԿ-ում հետևել եմ ռոբոտային վիրաբուժական համակարգով կատարվող վիրահատության ընթացքին․ Ավանեսյան
Երևանի քաղաքապետարանը ծառերի կենսունակությունը ստուգող գերժամանակակից սարք է ձեռք բերել
Air Canada-ն դադարեցրել է թռիչքները Կուբա․ նավթային էմբարգոյի պատճառով նախատեսված վառելիքը սպառվում է
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
1 պահածոյի ժանգոտած տարայի արժեք ուներ հայ զինվորի կյանքը՝ երբ դուք էիք իշխանություն․ տեսել եմ սեփական աչքերով
ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել
Վենսի այցի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները, մանավանդ ռազմական համագործակցության մասով․ տեսանյութ
Դիլիջանի ոլորաններում, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն․ վարչապետ
Սա ձևական այցելություն չէր. Վենսի այցը այլ կերպ, քան պատմական, հնարավոր չէ բնորոշել. Բադալյան. տեսանյութ
Հանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար
Կկարգավորվեն ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերը սահմանին․ մանրամասներ
Առաջին անգամ ներկայացնում ենք զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները․ Պապիկյան․ տեսանյութ
ԲՏ ոլորտը ՀՀ-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է․ կայացել է տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը
Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է
Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու, հանդիպել Իլհամ Ալիևի հետ
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը․ հայտնի է հեռարձակման ժամը
Որպես անհետ կորած որոնվում է 2006թ. ծնված Լիանա Արաբյանը
Հայտնի կենտրոնների հրահանգներով ընդդիմադիր որոշ շրջանակներ փորձելու են արժեզրկել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
Վենսի այցը Հայաստան առանցքային իրադարձություն էր երկրի, միաժամանակ տխուր թեմա՝ ընդդիմության համար․ Մանավազյան
Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր
ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Բաքու՝ ամփոփելով հայաստանյան այցը
Նախագահն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին․ Մարկուս Ռիտերը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկասկած, կքննարկվի․ Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը
Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին․ ինչ են քննարկել կողմերը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել մոտ 1,95 մլն դոլար արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ
Փաստը մնում է փաստ, որ TRIPP-ը գործարկվելու է, իսկ Հայաստանը ահռելի տնտեսական օգուտ է ստանալու. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT