Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Դիլիջան քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Այսպես. 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), Դիլիջան քաղաքում գործող ռեստորանի դիմաց, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել նույն քաղաքի բնակչի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս և ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Մ.Խ.-ն, մահացել էր:
Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի բնակիչներ՝ Ա.Բ.-ն, Մ.Խ.-ն և Ա.Ղ.-ն եղել են մանկության ընկերներ: 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ.Խ.-ն և Ա.Ղ.-ն Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող գազալցակայանում հանդիպել են Ա.Բ.-ին, որտեղ վերջինիս և Ա.Ղ.-ի միջև վիճաբանություն է առաջացել։
Դրա ընթացքում Ա.Բ.-ն իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել Ա.Ղ.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ: Վիճաբանությանը միջամտել է Մ.Խ.-ն և Ա.Բ.-ին հեռացրել մի կողմ, որից հետո վերջիններիս միջև ձևավորվել են լարված փոխհարաբերություններ:
Ա.Ղ-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ա.Բ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի ընթացքում նա բնակվել է ընկերոջ ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում՝ միաժամանակ կազմակերպելով մանկության ընկերոջ՝ Մ.Խ.-ի սպանությունը և այդ ուղղությամբ ձեռնարկելով նախապատրաստական մի շարք գործողություններ։ Սպանությունից մոտ 3 ամիս առաջ մեկ այլ ընկերոջ միջոցով նա գնել է ՎԱԶ 2107 մակնիշի խոտանված ավտոմեքենա, որի մեջ թաքցրել է ինքնաձիգ, սակայն մինչ Մ.Խ.-ի սպանության դեպքը, 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, նշված ավտոմեքենան իրավապահների կողմից հայտնաբերվել է, որի մեջ հայտնաբերվել է նաև փամփուշտներով լիցքավորված նշված ինքնաձիգը:
Այնուհետև Ա.Բ.-ն, շարունակելով հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու գործողությունները, ներգրավել է ինքնությունները չպարզված այլ հանցակիցների և ղեկավարել նրանց արարքները:
Մասնավորապես՝ վերջիններիս հետ նա ձեռք է բերել հանցավոր համաձայնություն և այդ նպատակով 2019թ․ դեկտեմբերի 23-ին, հանցագործության միջոց ծառայելու համար, ձեռք է բերել Opel Astra G մակնիշի ավտոմեքենա՝ այն տրամադրելով ինքնությունները չպարզված նշված անձանց։
Վերջիններս ղեկավարվելով և հրահանգավորվելով Ա.Բ.-ի կողմից, 2019թ․ դեկտեմբերի 24-ի երեկոյան, Դիլիջան համայնքի Կալինինի փողոցում գործող ռեստորանի մոտ նկատելով Մ.Խ.-ի ավտոմեքենան, դարանակալել են և ժամը 21:00-ի սահմաններում ռեստորանից Մ.Խ.-ի դուրս գալուն պես հիշյալ անձանցից մեկն ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս և նրա ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ Մ.Խ-ն ստացած 9 միջանցիկ հրազենային վնասվածքներից մահացել է:
Դեպքից հետո սպանությունն իրականացրած անձինք նույն ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Նախաքննության ընթացքում Opel Astra G մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է: Դեպքի վայրի և հիշյալ տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են փամփուշտի պարկուճներ, ինչպես նաև՝ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ։
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի հայտնաբերման վայրից հանցագործներին UAZ 31519 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է վերջիններիս ծանոթ, նույն քաղաքի բնակիչը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Սպանությունն իրականացրած անձի, հանցագործությանն օժանդակողների, ինչպես նաև ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին
Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ
Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան
Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ
Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
Փաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ
Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել
2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար
Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել
Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև
Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված. Պապոյան. լուսանկար
«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը
Երբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ
Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը
Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր
Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել
Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան
Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան
Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց
Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան
Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ
Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է
AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է
Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել
Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով
Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում
Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»
Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT