Երևան
12 °C
Վագիֆ Խաչատրյանը ցմահ ազատազրկման չի դատապարտվի:
Այս մասին Խաչատրյանի շինծու «քրեական գործով դատավարության» ժամանակ հայտարարել է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը՝ նշելով, որ, Ադրբեջանի օրենսդրության համաձայն, 65 տարեկանից բարձր քաղաքացիների նկատմամբ ցմահ ազատազրկման պատիժ չի կիրառվում, մինչդեռ Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955թ և 68 տարեկան է:
Դատարանում ցուցմունք են տվել Ադրբեջանի Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տարիներ առաջ ապրած մի շարք բնակիչներ, որոնք հայտարարվել են որպես Վագիֆ Խաչատրյանին առնչվող քրեական գործով «տուժողներ»:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «տուժողներից» Իլհամ Քազիմովը դատարանում հայտարարել է, որ այս գյուղի վրա հարձակման ժամանակ եղել է Մեշալիում:
«Գյուղը շրջապատված է եղել հայերով։ Նրանք սպանել են 25 մարդու, այդ թվում՝ երեխաների։ Վիրավորվել է 14 մարդ, այդ թվում՝ ես։ Հայրս մահացել է, նա որսորդ էր: Վագիֆը և նրա հանցախմբի մյուս անդամները գիտեին, որ հայրս սուր կրակող է։ Մեր գյուղի բնակիչ Նուբար Գասիմովան վազելով եկավ և ասաց, որ Վագիֆի բանդան սպանել է իրենց։ Պահանջում եմ նրան դատապարտել ցմահ ազատազրկման. Բադարա գյուղի բոլոր հայերը մասնակցել են Մեշալիի ցեղասպանությանը։ Նուբար Գասիմովայի ամուսինը նահատակվել է, նա վիրավորվել է ոտքից։ Բադարում միայն մեկ Վագիֆ կար, որին ճանաչում էինք՝ Վագիֆ Խաչատրյանը։ Վահիդ էլ կար, բայց ուրիշ Վագիֆ չկար»,- հայտարարել է նա։
Հենց ի պատասխան այս խոսքերի է դատավորը հայտարարել, թե Վագիֆ Խաչատրյանին ցմահ ազատազրկման դատապարտել չեն կարող, օրենսդրությունը թույլ չի տալիս:
Կեղծ «տուժողները» հայտարարել են, թե Խաչատրյանը եղել է զինված խմբավորման հրամանատարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է հուլիսին առևանգված ԼՂ բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու դատական նիստը։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Տղամարդը հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ իրեն վերագրվող «հանցագործություններից» ոչ մեկին։
Հիշեցնենք՝ արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ադրբեջանն Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար, այնտեղ տեղի ունեցած գործողություները որակում իբրև «ցեղասպանություն», Խաչատրյանին սպառնում է 20 տարվա ազատազրկում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը
Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին
Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան
Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին
Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ
Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում
Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով
ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT