Սուզանավը` լեռներում

11/08/2011 schedule13:10

Ջերմուկի տարածաշրջանը, որը գործող իշխանությունների մտադրությամբ պետք է դառնա տուրիզմի համաշխարհային կենտրոն, այդ կողմերում հանգստացողների պնդմամբ` մոծակաշատ է, ինչը լրացուցիչ անհարմարություններ է պատճառում հանգստացողներին: Տուրիզմի զարգացման շրջանակներում Ջերմուկի մոծակազերծման վերջին փորձը իրականացվել է դեռ երկու տարի առաջ: Պետական բյուջեից «ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոնին» հատկացվել է մոտ 53 հազար դոլար, որի շրջանակներում իբր 52 հեկտար տարածքում խոտհունձ է կատարվել, իբր փորվել են դրենաժներ, առուներ, եւ այդ ամենը` ընդամենը 6 հոգով, որոնցից 2-ը` կին, որոնք ստացել են յուրաքանչյուրը 100 հազար դրամ ամսական աշխատավարձ: Բացի այդ, իբր ձեռք են բերվել բազմաթիվ թունաքիմիկատներ, վառելիք, ինչպես նաեւ ջրամբարներում իբր բաց է թողնվել Գամբուզիա տեսակի ձուկ, որը սնվում է մոծակների թրթուրներով: Նշենք, որ Լատինական Ամերիկայում ապրող Գամբուզիա տեսակի ձուկը Վայոց ձորի ջրամբարներում պարզապես չի կարող ապրել: Բացի այդ, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացության, կատարողականով նկարագրված աշխատանքների միայն մի մասը իրականացնելու համար անհրաժեշտ կլիներ ծախսել մոտ 4.5 միլիոն դոլար: Մի խոսքով, Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար առանձնացված 53 հազար դոլարի մի հսկայական մասը, եթե ոչ ամբողջը, հասկանալի է, ուղղակի գրպանվել է: Ուշագրավ է, որ այս միջոցառման վերաբերյալ մի առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը ափսոսանք է հայտնել, թե փողը քիչ է եղել: Այս մի փոքր օրինակը ցույց է տալիս, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում Հայաստանի այս կամ այն շրջանը համաշխարհային այս կամ այն կենտրոնի վերածելու` Սերժ եւ Տիգրան Սարգսյանների տեսլականները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4413 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին