Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ՀՀ դատախազություն

30/10/2023 schedule16:48

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասված է.

«Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հատուցվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

Քրեական վարույթով անցնող ութ մեղադրյալներներից երկուսի՝ Ս.Ս.-ի և Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի գնահատման արդյունքում (Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Քրեական վարույթով անցնող մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Դատախազությունը 2023 թվականի մայիսի 16-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը և որպես գործարքի անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել «Սոխոսենթր» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կալանքից 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ձերբակալվել էին, այնուհետև՝ երկու ամսով կալանավորվել:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական վարույթով պարզվել է՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, վերջինիս որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1534 դիտում

Ականատես կլինենք ՀՀ ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժին․ նախարարը հայտնել է՝ ինչպես գրանցվել

ՌԴ-ն դժգոհ է Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից և ցանկություն ունի տեսնել իշխանափոխություն ՀՀ-ում․ Ռուբիո

TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի «խարիսխն» է. Մարկո Ռուբիո

ԵՄ-ն 2.2 մլն եվրո կներդնի՝ մոտեցնելու ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը

Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք․ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ․ տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի բացած Մեղրիի թեման փակել ենք անվերադարձ. չկա Մեղրիի թեմա, Զանգեզուրի, Սյունիքի թեմա․ Փաշինյան

Սերժի վեցնոցին ասեք՝ չեմ մոռացել, թե ինչպես էր իմ կաբինետ գալիս ու ասում, որ պատրաստ է մեր 7-ը լինել․ Սիմոնյան

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը, կարճ շփումներ ունեցել գործընկերների հետ

Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել ՌԴ-ի դեմ՝ փաստելով, որ հայ արտադրողների խնդիրները քաղաքական ենթատեքստ ունեն

Փող վերցնողներին ուղարկելու են Դոնբաս. Քոչարյանին երբեք չեմ ներելու սպարապետի սպանության համար. Մխիթարյան

Կալուգացի «օլիգարխն» այս խելքով չի կարող միլիարդատեր լինել․ ունեցվածքի սեփականատերը, վստահաբար, այլ մարդ է

Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն է. Փաշինյան

Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքեր միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունեցել․ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին

Ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրելու. Կրեմլում լավ չեն գիտակցում իրավիճակը. Թումասյան. տեսանյութ

Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացել

Մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Հայաստանն ընտրում է» նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ հանդիպումը

ՆԳՆ-ի կայքը roadpolice.am-ն է, չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային կոդերի հաղորդագրություններին

Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը վերջին 15 տարվա ռեկորդային մակարդակում է

Բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը. արարողությանը մասնակցել է նաև Դավիթ Խուդաթյանը

Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով․ հավաքակայանն ամբողջությամբ արդիականացվել է

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների նախկին հասցեների հավաքագրման լուրը բացարձակ սուտ է․ ՆԳՆ

«Հայաստան» դաշինքին վերաբերող ընտրակաշառքի գործով ձերբակալվել է 2 անձ, իրականացվում է քննչական գործողություն

«Ինչխոր փշի վրա էղնիմ», «Մարտունի մոտն էինք երեկ, ըսավ՝ մոտավոր ըսա»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Նուբարաշեն» ՔԿՀ

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի, տարածքը կվերադարձվի նախկին բնական տեսքին

Իրավաբաններին խնդրել եմ հայց ներկայացնել զրպարտության հոդվածով․ նախարարը՝ 229 դպրոց փակելու կեղծիքի մասին

Երևանի Սեպուհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Նաիրի Հոխիկյանի տանը խուզարկություններ են

Հայկական վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով

Մենք կանգնած ենք խաղաղության կողքին, Գեղարքունիքը ձեր կողքին է․ մարտունեցիները՝ վարչապետին

Խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը Լիբանանից հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին

Ճամբարակից Գոշավանք ճանապարհը ՀՀ ամենագեղատեսիլ հատվածներից է, որը դեռևս բացահայտված չէ. վարչապետ

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը

Գյումրիում անկարգություններին մասնակցած և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի գործ դատարանում է

Պնդումները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում փակվելու է 229 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը

Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև տեղումներ

Ողբերգական դեպք Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորում ստացել

«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը