Երևան
12 °C
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:
Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
«Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:
Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, մեկ հատ ազդանշանային պայթուցիկ-սարք, մեկ հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք՝ երկու գլխիկով, մեկ հատ թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, երկու հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ, նշանառության սարք, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության սարքեր, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, շուրջ մեկ տասնյակ ՀՀ և ՌԴ կապի օպերատորների փակ տուփերով, չօգտագործված հեռախոսաքարտեր, արևային մարտկոց, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, ահաբեկչություն իրականացնելու համար նախապատրաստական գործողություններ կատարելու վերաբերյալ բացահայտ, ինչպես նաև քողարկված բովանդակությամբ գրառումներ պարունակող փաստաթղթեր և այլն։
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և ակտիվիստներին: Հանցավոր գործունեության հաջող իրականացման համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան:
Մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունությունն ավարտին հասցնելու համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:
Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենը հետևել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհաշինական աշխատանքներին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 14-ին
Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին
Վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են ԵՄ համաձայնագրի շրջանակում փոխգործակցության մասին հարցեր
Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի ԱԳ փոխնախարար
Մարտուն Գրիգորյանը «kinder surprise» է, անակնկալների հարցում՝ պրոֆեսիոնալ․ Ալեքսանյան
Ֆրանսիայի արտգործնախարարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով
ՎՏԲ-Հայաստան բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում
Ալժիրը վտարում է ֆրանսիացի դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին՝ տալով 48 ժամ
Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի. նախագիծ
Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա
Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. ինքնաբացարկ Մարտուն Գրիգորյանից և մանդատների բաշխում
Թրամփն իր գոլֆ-ակումբում սեփական արձանն է կանգնեցրել. լուսանկարներ
«Քայլ դեպի տուն» ծրագիրը՝ հնարավորություն բացահայտելու հայրենիքը
Որքան եք ատում մեզ ու հայրենիքը, միալիարդներից չկշտացա՞ք, թե՞ նաչալնիկը սապոգի կրնկի տակ ճզմում է. Սաֆարյան
Ելույթներով Գյումրին կառուցող, ղեկավարող Մարտուն Գրիգորյանը նախընտրեց պատգամավորի տաքուկ աթոռը. Հարությունյան
ՀՀ բանակը կունենա սերժանտական պաշտոններ. մանրամասներ
Հանրապետության ամբողջ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ, ձյան ծածկը որոշ մարզերում կհասնի 30-40 սմ-ի
Այս օրերին Տավուշում կրակոցի ձայներ չեն լսվել․ Ղալումյան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 662 հազար դոլարին համարժեք վնասը
Կապանի ակումբ-գրադարանը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է մշակույթի տունը. ՊՆ
Թրամփը Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հարվածները «սխալմունք» է անվանել. տեսանյութ
Կրակոցներն անհասցե են, սահմանին կուտակումներ չկան. ՊՆ փոխնախարար
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երևանի որոշ հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
Ավինյանը գտնվում է գործուղման մեջ, Անաստաս Միկոյան փողոցի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. քաղաքապետարան
Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում ՀՀ առանցքային տնտեսական գործընկերոջ՝ ՌԴ-ի նկատմամբ. Գալուզին
Թուրքիա-Հայաստան սահմանին թուրք երիտասարդ է անհետացել
Կրակոցներ Երևանի կենտրոնում, կա վիրավոր. հայտնաբերվել են «Cadillac» և «Jeep» մեքենաներ, կրակված պարկուճներ
Եթե Հայաստանը գնա եվրոպական ճանապարհով, բավական ցավոտ գործընթացներ կսկսվեն բնակչության համար. Գալուզին
Արթիկի տարածաշրջանում գիշերն առատ ձյուն է տեղացել. տեսանյութ
Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը. լուսանկարներ
ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել և աջակցել ապօրինի գտնվող անձանց հեռացմանը երկրից
Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է, Լոռիում ձյուն է տեղում
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք մասնակից
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT