Գլխավոր դատախազին չի հետաքրքրում նյութականը, Վարդապետյանը Դատախազությունից իսպառ վերացրել է կոռուպցիան. Րաֆֆի Ասլանյան

16/11/2023 schedule22:27

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որը խիստ ընդդիմախոս է գործող իշխանությանը, երեկ ՀՀ գլխավոր դատախազության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի հրապարակումներից մեկի տակ մեկնաբանություն է թողել՝ առաջացնելով որոշ օգտատերերի զարմանքը:

Բանն այն է, որ վերջինս, տվյալ մեկնաբանության մեջ գնահատական տալով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկամյա պաշտոնավարմանը, ընդգծել է, որ ՀՀ գլխավոր դատախազին հաջողվել է Դատախազության համակարգում իսպառ վերացնել կաշառքի և նյութական այլ առավելության տեսքով կոռուպցիայի ցանկացած դրսևորում, ինչը նրա մեկամյա պաշտոնավարման կարևորագույն ձեռքբերումն է։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում փաստաբանն ասում է, որ իսկապես իր գնահատականը անսպասելի է եղել որոշ անձանց համար, սակայն ինքն այդ կարծիքին է, որ Աննա Վարդապետյանին հաջողվել է կոռուպցիոն դրսևորումները մաքրել համակարգից:

«Նախ ինքս տարբեր տարիներ եղել եմ Դատախազության համակարգում, բարձր պաշտոններ զբաղեցրել, հիմա արդեն պաշտպանության մյուս կողմում եմ, և ինձ շատ բան է տեսանելի։ Իհարկե, դրա գնահատականը կարող են տալ նաև համապատասխան մարմինները»,- ասում է նա:

Ասլանյանն ընդգծում է՝ կարծիքի հանրայնացման շարժառիթն այն է, որ ինքը երբևէ չի խուսափել արձանագրել որևէ հարցի հետ կապված բացթողումները և ձեռքբերումները:

Զրուցակիցը համոզմունք է հայտնում, որ Վարդապետյանի գրանցած նման առաջընթացը կապված է առաջին հերթին հենց դատախազի անձի հետ․ «Գլխավոր դատախազին չի հետաքրքրում նյութականը, հավանաբար նրան պետք չէ։ Կոռուպցիայի վերացումը Դատախազությունից սկսվել էր դեռևս 2013 թվականին, բայց հանուն արդարության դա բացառապես Աննա Վարդապետյանին է հաջողվել իսպառ վերացնել»։

Հարցադրմանը՝ իսկ երբևէ առնչություն ունեցե՞լ է Վարդապետյանի հետ, փաստաբանը վստահեցնում է՝ նրան անձնապես չի ճանաչում, մտերիմ լինելու մասին էլ խոսք լինել չի կարող:

«Ես քաղաքականությունից հեռու եմ, հայրենիքի ամեն օրով ապրող մարդ եմ, տեղ չունեմ այստեղից գնալու համար։ Այո, երբեք չեմ թաքցնում իշխանության վարած քաղաքականության հանդեպ ունեցածս հակակրանքը, բայց եթե կան դրական բաներ, պետք է գնահատել։ Կար նաև Արթուր Դավթյանը, որի ժամանակ իրավիճակը այսպես չէր։ Սա գլխավոր դատախազի շնորհքն է։ Ես ինքս դատախազությունում միշտ պայքարել եմ այդպիսի մարդկանց դեմ, որոնց համարում եմ ոչ բարոյական ծնողներից ծնված մարդիկ, որոնք պետությունը կազմաքանդող առաջնային գործոններից են։ Հստակ ասում եմ՝ Վարդապետյանը չի մտնում այս կենցաղ»,- հավատացած է նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ գործիչներ, այնուամենայնիվ, պնդում են, թե Դատախազությունում նկատվում են կոռուպցիոն ռիսկեր՝ Ասլանյանն արձագանքում է՝ Դատախազությունում այժմ չկա այնպիսի մարդ, որը կաշառք է վերցնում։ Չի կիսում նաև այդ կարծիքն ունեցողների տեսակետները:

Անդրադառնով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած ամփոփիչ ելույթին, որտեղ վերջինս, ի թիվս այլնի, հայտարարել էր՝ «մենք՝ կառավարության ներկայացուցիչներս, երբեմն հայտնվում ենք հետևյալ վիճակում․ մարդիկ մեզ պաշտոնապես դիմում են՝ խնդրելով լուծել այս կամ այն հարցը։ Մենք դիմումները վերցնում ենք, մակագրում, կաբինետներով շրջանառում, քննարկում ու վերջում պարզում, որ այդ հարցը չենք կարող լուծել, որովհետև հարցն օրինական լուծում չունի։ Հետո պատահականորեն պարզում ենք, որ դիմումատուն, որը մեզ դիմել էր և մերժում ստացել, լուծել է իր հարցը, որովհետև, ասենք, ոչ թե վարչապետին է դիմել, այլ շատ ավելի ցածր մի պաշտոնյայի կամ «իմացող» մարդու և գործել է բոլորովին այլ մեթոդներով, Ասլանյանն ասում է, որ սա նույնպես չի վերաբերում Դատախազությունում առկա կոռուպցիոն երևույթներին, որովհետև դա այնտեղ չկա:

«Մինչ Վարդապետյանի գալը կային խնդիրներ: Ես նախկինում Գլխավոր դատախազի որոշումներից մտորումներ էի ունենում, խնդիրներ կային պաշտպանության ոլորտում, տեսնում էի՝ ովքեր են այդ մարդիկ, որոնք զբաղվում են միջնորդությամբ։ Այսօր ես նման մտորումներ և մարդիկ չեմ ունենում ու տեսնում»,- նկատում է զրուցակիցը:

Խոսելով հանցագործությունների բացահայտման մասով Դատախազության աշխատանքի մասին՝ փաստաբանն ասում է՝ Դատախազության լիազորություններն այս մասով փոքր են, դրանցով պետք է զբաղվեն այլ մարմիններ։

«Ես դեմ եմ նաև ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառմանն ու ընդունմանը, որ իրավական երկրին բնորոշ չէ։ Նախևառաջ չունի նաև կենսունակություն․ ումի՞ց են այսքան ժամանակ որևէ բան բռնագանձել, երկիրը թալանողները ակնհայտ են, բայց մարդիկ ազատության մեջ են։ Վերջերս ինքնաթիռում մեկին հանդիպեցի, ուրախ-զվարթ գնում-գալիս է, իրենց ինչ կա»,- ասում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8159 դիտում

Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան

Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ

Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է

AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է

Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել

Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով

Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում

Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»

Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան

Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել

Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ

Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է

Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ

Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 30-ին

«Ստեղծենք միասին» նախագծով «Իմ քայլը» փորձում է արմատավորել բարեգործական ընթրիքների մշակույթը

Haribo ապրանքանիշի հայտնի մարմելադներում թմրամիջոց համարվող կանեփ է հայտնաբերվել

Հասարակությունն իրավունք ունի հոգևոր առաջնորդությունը ստանձնածներից պահանջել բարեպաշտություն. Հովհաննիսյան

Ստեփանավանի բժշկական կենտրոն դիմած տղամարդը կոտրել է մուտքի դռան ապակին, աղմկել, վիրավորել բուժաշխատողներին

ՊՆ համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

273 մլն դրամ արժեքով ծրագիր և 55 սան. վարչապետն այցելել է Բայանդուրի նորակառույց մանկապարտեզ. տեսանյութ

Այցելեցի Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն. այն լուրջ բարեփոխումների կարիք ունի. Ավանեսյան

Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետև կնվազի. սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի

Եթե կուսակրոն եկեղեցականը խախտել է երդումը, պետք է կրի պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում. Հակոբյան

Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք․ Հովհաննիսյան

Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր

Փոխանակ գնան եկեղեցին չուլանի վերածողներից պատասխան պահանջեն, եկել կեղծ բարեպաշտություն են խաղում. Պապոյան

Հավանական է՝ կազմակերպվի Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկիի հանդիպում. Թուրքիայի ԱԳՆ

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից. վարչապետ

Մրգաշատի վթարային կամուրջը նորոգվում է. ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Մեղմ ասած, լարվել են հոգևորականները, որոնց խաչը համբուրելն ուղիղ համեմատական է գրպանը խցկած գումարին. Ազարյան

Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում «Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության

Ստորև մեր մտավոր ռեսուրսն է. Աննա Հակոբյանը հրապարակել է իր և վարչապետի հասցեին բոլոր «մահացու» հակահարվածները

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 243 մլն դրամ. վարչապետն այցելել է Արթիկի հիմնանորոգված մանկապարտեզ