Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը, անիմաստ է կտրուկ եզրակացություններ անելը. գլխավոր քարտուղար

27/11/2023 schedule12:18

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Իմ կարծիքով՝ այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, դա, կարծում եմ, ամեն ինչ ասում է»,- ասել է  նա։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել:

«Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ մի այլ պետություն չի կարող ազդել կազմակերպության ներսում: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»,- հավելել է նա։

Նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ մեղադրել էր ՀԱՊԿ-ին 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի հետ բախումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու համար։ Այս համատեքստում Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել էր օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին հարցը, իսկ ինքը Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել էր՝ չի մեկնելու Մինսկ։

Գագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարները, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը ևս չէին ներկայացել։ Միաժամանակ, պաշտոնական Երևանը քանիցս հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ՀԱՊԿ-ը:

Տպել
627 դիտում

Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճի «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Զելենսկին կշարունակի կատարել իր պարտականությունները, քանի դեռ նոր նախագահը չի ստանձնել պաշտոնը․ Ստեֆանչուկ

Կանանց ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումների բաղադրիչ է․ Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովում

«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է հնդկական օվկիանոսի ենթակառուցվածքային ծրագրերի առումով․ «Հնդկաստան» հիմնադրամի տնօրեն

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկ վարժությունից

Երևանի և մի քանի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Հայաստանի նախկին իշխանությունները երկար ժամանակ չէին ցանկանում Ադրբեջանի հետ խնդրահարույց հարցերը լուծել․ Լուկաշենկո

Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու, այն կլինի կտրոններով

Լոռու մարզում հայտնաբերել են մի քանի օր անհետ կորած համարվող 50-ամյա տղամարդու դին, այն եղել է մասամբ հոշոտված

Հայաստանի բասկետբոլի հավաքականն այսօր կխաղա Ալբանիայի դեմ․ ովքեր են ընդգրկված հայտացուցակում

Արարատի մարզի սուպերմարկետներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել, այրվել են կուտակված պլաստամասե արկղերը

Էկոնոմիկայի նախարարությունում խնդիրները պատկերացնելի են, պատրաստվում ենք ծանր գրաֆիկով աշխատել․ Պապոյան

Կիևն Արևմուտքի զենքերը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախների դեմ․ Զելենսկի

Ձորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը

Ուկրաինայում իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է որոշվել․ Բորել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նշվել է Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը

Փարաքարում կկառուցվի շուրջ 3000քմ ընդհանուր մակերեսով մարզադպրոց․ Դավիթ Մինասյան

Պուտինը հայտարարել է, թե Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է

Առաջիկա օրերին մանդատս վայր կդնեմ. Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին

Ուկրաինան հույս ունի ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը հուլիսին կայանալիք գագաթնաժողովում

Որդիս ասաց, որ շատ է ուզում՝ այս մրցանակը տուն տանեի․ Խաչանովը խոսել է Դոհայում ունեցած հաղթանակի մասին

Կիևում պայթյուններ են որոտացել․ օդային տագնապ է հայտարարված մի քանի մարզերում

Գերմանիայի ԱԳ նախարարն Օդեսայում է․ անվտանգության նկատառումների տեսանկյունից նրա այցի մասին չի հայտարարվել

Ինչ փոխարժեքներ է առաջարկում տարադրամի շուկան այսօր

Լուկաշենկոն 8-րդ անգամ անընդմեջ առաջադրվելու է Բելառուսի նախագահի պաշտոնում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի․ Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը

Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է հարգել ՀՀ երեխաների հիշատակը, որոնք լքել են իրենց երկիրը․ Լըկորնյուն

Խոշոր ավտովթար Երևանում․ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այն, ինչ անում է Իսրայելի կառավարությունը Գազայում, դա ցեղասպանություն է․ Բրազիլիայի նախագահ

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վալենսիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին

Ինչու է Ռուսաստանում սկսվել նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը

Սպասվում են տեղումներ և մառախուղ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Առավել կզարգացնենք և կխորացնենք հարաբերությունները․ վարչապետի ուղերձները՝ Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

Ողբերգական դեպք Կոտայքում․ մեքենան մխրճվել է բնակչի տան մեջ, կա զոհ

G7-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանին աջակցող երկրների դեմ

Մխչյան գյուղում տուն է այրվել

Վահագն Դավթյանը՝ Աշխարհի գավաթի օղակների բրոնզե մեդալակիր

Կապան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին