Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում. Ջեյմս Օ'Բրայեն

28/11/2023 schedule08:47

Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը:

«Մեզ ոգևորում է այն, որ երկու կողմերն էլ միմյանց հետ շփվում են և՛ ուղղակիորեն, և՛ միջնորդների միջոցով: Այդ ամենը մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգտակար լինելու տեսանկյունից։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա հոսել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի այս ենթադրելի առևտրային ճանապարհին հանդիպող բոլոր երկրների համար: Մենք միայն ուրախ կլինենք դրա մի մասնիկը դառնալու հնարավորությունից»,- ասել է նա:

Ըստ Օ՛Բրայենի՝ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ որոշվի դրան չհասնել խաղաղ ճանապարհով, ստիպված են լինելու օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ այս տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից խուսափելու համար։

«Այսպիսով՝ մենք կողմերին շատ հստակ ներկայացրել ենք այն, ինչ մենք հույս ունենք տեսնել և այդպիսով առաջ շարժվելու հետևանքները: Այնպես որ, մենք անհամբեր կսպասենք, թե ինչ ավարտ կգրանցվի: Մենք գիտենք, որ նրանք հետաքրքրություն են հայտնել մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կնքելու համար, և մենք կցանկանայինք, որ դա տեղի ունենա, քանի որ իրական հնարավորություն կա»,- ասել է նա։

Պաշտոնյան նաև հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը մի շարք բարեփոխումներ է ձեռնարկել, որոնք շատ մոտիվացնող պետք է լինեն ՀՀ քաղաքացիների համար, քանի որ նրանք ձգտում են շարունակել այն բուռն տնտեսական աճը, որն ունեցել են վերջին տարիներին։

«Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ ձայն է հղել՝ հավանություն տալու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա, կառուցել անվտանգության հարաբերություններ և ընդլայնել առևտրային կապերը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա»,-ասել  նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ում իսկապես կցանկանային տեսնել դա:

Ըստ Օ՛բրայենի՝ Վաշինգտոնը հանձնառու է աշխատել եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ ապահովելու, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա օգուտ քաղել Փաշինյանի կառավարության բարեփոխումների քաղաքականությունից։

Տպել
1123 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան