Եթե վերականգնվեն բռնագաղթած հայերի ոտնահարված իրավունքները, պատրաստ ենք վերադառնալ մեր ծննդավայր՝ Ադրբեջան. Գաբրիելյան

28/11/2023 schedule15:38

«Այսօր ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ պատգամավոր, այլ նաև Բաքվում ծնված՝ կյանքի վտանգի սպառնալիքով բռնի տեղահանված, ինչպես նաև «Գարդման-Շիվան-Նախիջևան» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայկական պատմամշակութային ժառանգության հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

«Հասարակական կազմակերպության անվան բաղադրիչները այն պատմական տեղանքներն են, որտեղ հայությունը ապրել, արարել և իր ուրույն մշակույթն է ստեղծել հազարամյակներ շարունակ: ՀԿ-ն ստեղծվել է Ադրբեջանական իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, ինչպես նաև փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերահանման և փախստականների խնդրի արդարացի և շուտափույթ կարգավորման նպատակով»,- ասաց Գաբրիելյանը և հավելեց. «Ինչպես գիտեք, հայերի բռնի գաղթը Ադրբեջանում սկսվել է 1988 թվականի փետրվարի 27-ից՝ Սումգայիթի ջարդերով, որը շարունակվել է Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում»:

ԱԺ պատգամավորը նկատեց՝ Ադրբեջանի էթնոֆոբ, ագրեսիվ այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս, և վերջերս ԼՂ-ից ունեցանք մեր 100 հազարից ավելի հայրենակիցների բռնի գաղթ:

«Ադրբեջանում ծնված և ՀՀ տեղափոխված հայերի քանակը այս պահի դրությամբ 500 հազարից ավել է, իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանից բռնագաղթած հայերի քանակը 800 հազարից ավելի է:

Մեր ՀԿ-ի հիմնական նպատակը հետևողական պայքարն է Գարդման-Շիրվան և Նախիջևան հայերի ոտնահարված իրավունքների պատշաճ բարձրաձայնման, արձանագրման ու վերականգնման համար, այդ թվում՝ նաև վերադարձի իրավունքը»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը և նկատեց. «Ես ուզում եմ վստահեցնել, որ այն պահից սկսած, երբ Ադրբեջանի իշխանությունները ամրագրեն, վերականգնեն և փաստացի ապահովեն հայերի բոլոր ոտնահարված իրավունքները, մենք պատրաստ ենք վերադառնալ մեր ծննդավայր՝ Ադրբեջան Հանրապետություն և այնտեղ շարունակել ստեղծագործել բոլոր ոլորտներում՝ սկսած մշակութայինից մինչև տնտեսություն»:

Պատգամավորը նաև նշեց՝ ՀԿ-ի գործողությունները լինելու են շատ հետևողական այդ իրավունքների վերականգնման պայքարում:

Տպել
845 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան