Հայրը որդուն զորակոչից ազատելու համար 19 հազար դոլար կաշառք է տվել ՊՆ Մարտունու զորակոչի բաժնի պետին. գործը դատարանում է

29/11/2023 schedule15:02

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի 49-ամյա բնակչի կողմից զորակոչիկ որդուն զորակոչից ազատելու համար կաշառք տալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակիչը, կաշառքի դիմաց իր որդուն՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկին, 2018թ․ ամառային զորակոչից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետի հետ (նախկին)։

Այնուհետև՝ 2017թ․ նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին տղամարդն անձամբ Մարտունի քաղաքում մաս-մաս նշված բաժանմունքի պետին է տվել ընդհանուր 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, վերջինիս միջոցով ծանոթանալով Երևան քաղաքի բնակչի հետ՝ 49–ամյա տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ կաշառքի դիմաց որդու` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը պատրաստելու հարցի շուրջ՝ բժիշկների վրա Երևանի բնակչի կողմից ներգործելու եղանակով։ Պայմանավորվածության համաձայն՝ 49–ամյա տղամարդը 388.320 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլարը եղբոր միջոցով փոխանցել է Երևանի հիշյալ բնակչին։ Սակայն վերջինս, որպես ոլորտն ուսումնասիրած անձ, հասկանալով որ զորակոչիկի ունեցած իրական առողջական խնդիրները նրա՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքեր են ստեղծում, խաբեությամբ ստանալով նշված գումարը, հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա զորակոչիկի հորը՝ Գեղարքունիքի մարզի 49–ամյա բնակչին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետին մեղադրանք է ներկայացվել:

Հիշյալ երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի վերոնշյալ բնակիչը կաշառք ստանալու միջոցով փորձել է պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդությամբ ազատել ևս մի քանի անձի։ Երևանի բնակչի վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս կաշառք տված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Տպել
1923 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան