Անասունին ախոռում խոտը ձրի են տալիս, բայց հետո մորթում, մենք պետք է մոռանանք էժան կամ ձրի գազի մասին. Առաքելյան

30/11/2023 schedule22:50

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ Ադրբեջանը մի քանի պատճառ ունի՝ խաղաղության հաստատման գործընթացը բոյկոտելու կամ ձգձգելու համար:

«Օբյեկտիվորեն Ադրբեջանը որոշակի հաջողություններ է գրանցել պատերազմում և այդ առումով ձգտում է ստանալ առավելագույնը, իսկ դա ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի համար կոմունիկացիաների վրա վերահսկողություն սահմանելն է, որտեղ երեք պետությունն էլ ունի իր տնտեսական և քաղաքական շահերը: Խոսքը այդքան խոսված միջանցքի մասին է, որը հնարավորություն է տալու ՌԴ-ին, Ադրբեջանին և Թուրքիային միջազգային վերահսկողությունից դուրս իրականացնել ապրանքաշրջանառություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը:

Վերջինիս միաժամանակ նկատում է՝ այդ կոմունիկացիաների հետ կապված ՀՀ-ն ունի իր սկզբունքային դիրքորոշումը, և գործընկեր պետությունները նույնպես աջակցում են այդ դիրքորոշմանը, այն է՝ կոմունիկացիաները պետք է վերաբացվեն և գործարկվեն ՀՀ սուվերենության ներքո:

«Այս առումով Արևմուտքի վերջին կոշտ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ որքան էլ Ադրբեջանը չցանկանա կամ ձգձգի խաղաղության գործընթացը, միևնույն է, Արևմուտքում հասկանում են, և Ջեյմս Օ-Բրայենի վերջին հայտարարությունը խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները հայտարարությունից այն կողմ կանցնի նաև գործողությունների, և շատ հստակ ասված է, որ իր ձեռքի տակ առկա բոլոր գործիքները կօգտագործի՝ թույլ չտալու համար նման միջանցքի կամ ճանապարհի բացումը»,- ասում է քաղաքագետը՝ հավելելով՝ այսօր Միացյալ Նահանգները միակ պետությունն է աշխարհում, որ ունի զգալի ազդեցություն նախևառաջ Թուրքիայի վրա, և այդ ճնշումները Ադրբեջանի վրա կարող են լինել նաև Թուրքիայի միջոցով.

«Թուրքիան և՛ ռազմական առումով որոշակի կախվածություն ունի Արևմուտքից, քրդական հարց կա, և՛ նաև գիտենք, որ Միացյալ Նահանգները որոշակի լուծում ունի քրդերի նկատմամբ, և՛ որոշ խմբավորումներ զինվում են Նահանգների օգնությամբ ու նմանատիպ շատ հարցեր: Այսինքն՝ Արևմուտքի կողմից լծակները Թուրքիայի և նաև միջնորդավորված Ադրբեջանի վրա բավականին մեծ են»:

Անդրադառնալով Արևմուտքի աջակցությանը զուգահեռ՝ Ռուսաստանի կիրառած, այսպես ասած, ճնշումներին, մասնավորապես՝ Լարսի անցակետի փակմանը՝ քաղաքագետը նկատում է, որ ՌԴ-ն ստեղծում է տնտեսական համագործակցության համակարգեր, որպեսզի անհրաժեշտ պահին տնտեսական խնդիրներ առաջացնի գործընկեր երկրների համար:

Առաքելյանը նաև ասում է՝ նույն կերպ ՌԴ-ն ստեղծում է ռազմաքաղաքական համակարգեր, որպեսզի ոչ թե այդ համակարգերում ներգրավված երկրների անվտանգային խնդիրները լուծի, այլ, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ ստեղծի անդամ երկրների համար, և ՀԱՊԿ-ի օրինակով դա տեսնում ենք:

«Մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, ռազմական դաշինքի մեջ չեն ՌԴ-ի հետ, սակայն ՌԴ-Ադրբեջան ռազմական հարաբերությունները շատ ավելի խորն են, քան ՌԴ-Հայաստան ռազմական հարաբերությունները: Նույնն էլ տնտեսական դաշտում է՝ Ադրբեջան-ՌԴ հարաբերությունները շատ ավելի խորն են և մասշտաբային, քան Հայաստան-ՌԴ հարաբերությունները, այն պարագայում, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, Ադրբեջանը՝ ոչ: Նույնն էլ կարող ենք Վրաստանի և Թուրքիայի օրինակով ասել: Սա ցույց է տալիս, որ եթե կա ցանկություն ՌԴ-ի հետ հարաբերություններ ունենալու, մենք կարող ենք դա անել նաև ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս մեր հարևանների օրինակով: Հետևաբար անհրաժեշտության դեպքում և, իմ կարծիքով, այսօր այդ անհրաժեշտ պահն է. ՀՀ-ն պետք է դուրս գա և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ԱՊՀ-ից և մեր հարևանների օրինակով փորձի կարգավորել տնտեսական, ռազմական, ռազմաքաղաքական հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- համոզված է Առաքելյանը:

Ըստ քաղաքագետի՝ այն հիմնավորումները, թե գազը կամ հոսանքը կթանկանա, տնտեսությունը վատ վիճակի մեջ կընկնի, դրանք հիբրիդային պատերազմի տարեր են և նպատակ ունեն վախի մթնոլորտ առաջացնել Հայաստանի բնակչության շրջանում:

«Մենք մի օր պետք է անցնեինք նաև այս ամենի միջով, և ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ տնտեսությունը դիվերսիֆիկացնենք, իսկ դրա հնարավորությունները կան: Մենք պետք է մոռանանք այդ էժան կամ ձրի գազի մասին առասպելները, քանի որ որքան մեզ ձրի ու էժան բան են տալիս, այդքան մենք ավելի թանկ ենք վճարում մեր կապիտալով, պետության ինքնիշխանությամբ և այլն: Ես միշտ օրինակ եմ բերում, որ անասունին ախոռում խոտը ձրի են տալիս, բայց վերջում մորթում են: Մենք այդ տրամաբանությամբ չպետք է շարժվենք, որ մեզ ձրի գազ տան, հետո ասեն՝ գիտես՝ ձեզ ձրի գազ ենք տվել, հետևապես դուք պետք է զիջեք ձեր ինքնիշխանությունը, բարոյականությունը, ձեր զավակներին»,- ասում է նա:

Վերադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին և այսօր Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցած փոխվարչապետների մակարդակով հանդիպմանը՝ վերջինս ասում է, որ մեծ ակնկալիքներ չունի այս հանդիպումից. «Իհարկե, պետք է շփումները պահպանել, բայց սա չի կարող փոխարինել երկրի ղեկավարների քաղաքական հանդիպումներին»:

Հարցին՝ որքանո՞վ ենք մոտ խաղաղության պայմանագրին, քաղաքագետը պատասխանում է. «Կան տեղեկություններ, որ, ըստ էության, գրեթե բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կա, և եթե իրականությանը համապատասխանում է, ապա չեմ կարծում, որ Ադրբեջանը կկարողանա երկար ձգձգել այս գործընթացը, քանի որ դա միանշանակ կնշանակի, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ դա Ադրբեջանին թույլ չեն տա: Արկածախնդրության պարագայում, կարծում եմ, Ադրբեջանը դրա համար թանկ կվճարի, քանի որ այստեղ այլևս ԼՂ-ի խնդիրը չէ, սուվերեն երկրի տարածքը օկուպացնելու խնդիրն է, և նույն Արևմուտքում, նաև Իրանում թույլ չեն տա՝ Ադրբեջանը նման քայլի գնա, քանի որ դա տրամագծորեն հակառակ է այդ երկրների շահերին»:

Քաղաքագետը հույս է հայտնում, որ Ադրբեջանին կտանեն կառուցողական դաշտ, և կունենանք խաղաղության համաձայնագիրը. «Դա նաև Ալիևին է անհրաժեշտ, որքան էլ վերջինս փորձում է դեմարշներ անել: Կարծում եմ՝ նա խոստումներ ունի ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներին և նման քայլերով փորձում է ցույց տալ, որ դիմադրում է Արևմուտքի ճնշումներին: Ինչ-որ պահից չի բացառվում, որ Ալիևն իր գործընկերներին ասի՝ այլևս հնարավոր չէ դիմակայել, մենք գնում ենք ինչ-որ փաստաթղթի ստորագրման: Դա կլինի միայն Արևմուտքի կողմից ճնշումների՝ է՛լ ավելի մեծացման դեպքում»:

Հերմինե Կարապետյան

Տպել
7939 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան