Կարևորն այն է, որ երեխաները ֆուտբոլ են խաղում. Անդրեասյանը ներկա է եղել «Դպրոցականների գավաթ-2023»-ի եզրափակչին

30/11/2023 schedule18:33

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի Մ10, Մ12 և Մ14 տարեկանների եզրափակիչներին և պարգևատրման արարողությանը: Նախարարը նաև հետևել է Արմավիր-Սյունիք և Արմավիր-Շիրակ խաղերին:

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել և դպրոցականների շրջանում ֆուտբոլի տարածման ծրագրերի մասին պատմել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Մրցաշարին ներկա են եղել նաև Արմավիրի, Շիրակի և Վայոց ձորի մարզպետները, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

2023 թվականին մրցաշարը մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցել. մասնակցել է 429 դպրոց, գրանցվել 759 թիմ, 8200 աշակերտ ներգրավված եղել ծրագրում: Այս ծրագրին մասնակցողները ՀՖՖ-ի պրոֆեսիոնալ մրցումներին չմասնակցող, պրոֆեսիոնալ ֆուտբոլով չզբաղվող աշակերտներ են:

Արմեն Մելիքբեկյանը ԿԳՄՍ նախարարին տեղեկացրել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել համայնքներում խաղադաշտերի կառուցումից հետո, և հետաքրքրությունը կտրուկ մեծացել է: Իր հերթին ԿԳՄՍ նախարարը նկատել է՝ կարևորը հաղթանակը չէ, այլ այն փաստը, որ երեխաները ֆուտբոլ են խաղում: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ մարզերը և դպրոցները ևս նախաձեռնողականություն ցուցաբերեն ծրագրին ներգրավվելու հարցում:

ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են ծրագրի շրջանակում ՀՖՖ-ի գործունեությունը և դրա իրականացման ընթացքում ծագող խնդիրները:

Մինչև 10 տարեկանների պայքարում եզրափակիչ են հասել Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Տավուշի մարզի Կողբ գյուղի դպրոցների թիմերը: Մ12 տարեկանների եզրափակչում էին Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 դպրոցն ու Արմավիրի մարզի Այգեվանի դպրոցի թիմը: Մ14 տարեկանների պայքարում եզրափակիչ հասել էին Շիրակի Սառնաղբյուր գյուղի և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 դպրոցների թիմերը:

Մ10 տարեկանների պայքարում հաղթող է դարձել Կողբի դպրոցի թիմը, Մ12 և Մ14-երի պայքարում՝ Արմավիրի մարզի թիմերը:

«Ֆուտբոլի դպրոցականների գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի շրջանակում: Ծրագիրը, որի նպատակն է դպրոցներում ֆուտբոլի ներդրումը, բաղկացած է երկու մասից. տարեսկզբին ՀՖՖ-ն կրթական ծրագրի շրջանակում կազմակերպում է ֆիզկուլտուրայի ուսուցիչների ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզչական դասընթաց, որից հետո ուսուցիչները «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում կիրառում են ֆուտբոլային պարզ շարժախաղեր և այլն:

Դպրոցները, որոնց ֆիզկուլտուրայի ուսուցիչները ներգրավվում են ծրագրին, ֆուտբոլային մարզագույք են ստանում ՀՖՖ-ի կողմից: Դասընթացի շրջանակում վերապատրաստվել է շուրջ 635 ուսուցիչ, ծրագրին մասնակցել մոտ 526 դպրոց: Ծրագրի ամփոփումը ֆուտբոլային թիմերի ձևավորումն է դպրոցներում, որոնք էլ աշնանը մասնակցում են ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթի խաղարկությանը:

Տպել
874 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին