Հակաբիոտիկային կայունություն․ ինչու է վտանգավոր հակաբիոտիկների չարաշահումը ամբողջ մարդկության համար

01/12/2023 schedule15:50

«Հակաբիոտիկները 20-րդ դարի «հրաշք» հայտնագործություններից են, որոնք ունեն մանրէասպան ազդեցություն, և պայքարում են ընդդեմ բակտերիաների՝ չազդելով վիրուսների և սնկերի վրա։ Եթե մարդը ունի հիվանդություն, որի պատճառը բակտերիաներն են, այդ դեպքում միայն ցուցված է նշանակել հակաբիոտիկ։

ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սամվել Հայրումյանը շեշտում է՝ հակաբիոտիկը ցուցված է օգտագործել այն դեպքում, երբ  հստակ է տվյալ հիվանդության ախտածագման մեջ բակտերիաների առկայությունը։ Իսկ դրանում օգնում են. «Հիվանդության կլինիկական պատկերը, լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները։ Երբեմն դրանք հետազոտությունների արդյունքները կարող են շատ հստակ տեղեկություն չտրամադրել, այդ դեպքում բժիշկը համադրում է բոլոր առկա տվյալները ուղեկցող ռիսկի գործոնների, պացիենտի «կենդանի» զննման արդյունքում ստացված տվյալների հետ և կայացնում հակաբիոտիկ նշանակելու որոշումը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Միևնույն ժամանակ, մասնագետը պարզաբանում է, որ հակաբիոտիկների սխալ ընդունման կամ բժշկի կողմից ոչ տեղին նշանակելու դեպքում հիվանդի մոտ կարող են դրսևորվել կողմնակի ազդեցություններ. ինչպես ալերգիկ ռեակցիաներ, հակաբիոտիկ-ասոցացված փորլուծություն, հակաբիոտիկների առանձին խմբերին բնորոշ տարբեր կողմնակի ազդեցություններ, այնպես էլ գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են հակաբիոտիկակայունության առաջացումը։ Բժիշկը շեշտեց, որ հակաբիոտիկների  նշանակումը պետք է լինի հնարավորինս սահմանափակ՝ ըստ հստակ ցուցումների։ Դրանք հակացուցված են տվյալ խմբի հակաբիոտիկներց ալերգիայի պատմություն ունեցող անձանց, կամ նրանց, ովքեր ունեն որևէ օրգան-համակարգի անբավարարություն, որի դեպքում հակացուցված է տվյալ հակաբիոտիկը։

Քիչ չեն դեպքերը, երբ մարդն ինքն է որոշում հակաբիոտիկ օգտագործել՝ լինի դա պարզապես հազ, քթահոսություն, կամ որևէ վիրուսային վարակին բնորոշ վիճակ։ Բժիշկ Հայրումյանի խոսքով՝ նման դեպքերն են, որ նպաստում են բակտերիաների հանդեպ հակաբիոտիկների կայունության զարգացմանը։ Ուստի հակաբիոտիկների նշանակումը պետք է լինի խիստ կանոնակարգված, հատուկ դեղատոմսերով, բացառապես բժիշկի կողմից՝ գնահատելով հիվանդի վիճակը, հիվանդության ախտանիշները, կատարված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները։

Իսկ ինչո՞ւ է վտանգավոր հակաբիոտիկների չարաշահումը ամբողջ մարդկության համար

2014–2016 թվականներին  Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության կողմից կազմված հանձնաժողովի տվյալների համաձայն՝ աշխարհում տարեկան մոտ 700,000 մարդ մահանում է հակաբիոտիկակայուն պաթոգենների հարուցած բակտերիալ վարակներից: Մինչև 2050 թվականը այս ցուցանիշը կարող է հասնել տարեկան 10 միլիոն մարդու: Իսկ 2019 թվականի տվյալների համաձայն՝ միայն ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում տարեկան շուրջ 68,000 մարդ մահանում է կայուն մանրէների պատճառած հիվանդություններից։ Տարբեր գնահատականների համաձայն, այն գումարը, որը կառավարությունը ծախսում է հակաբիոտիկակայուն վարակ ունեցող մեկ հիվանդի բուժման վրա, տատանվում է $ 18,500-ից $ 29,000: Այս ցուցանիշը հաշվարկված է ԱՄՆ-ի համար, բայց այն կարող է օգտագործվել որպես այլ երկրների համար միջին չափանիշ՝  հասկանալու համար երևույթի մասշտաբները:

Հայաստանում հակաբիոտիկների չարաշահման խնդիրը հերթական անգամ սրվել է կորանավիրուսային համավարակի ժամանակահատվածում, երբ շատերը դիմում էին հենց հակաբիոտիկների օգնությանը՝ վարակից բուժվելու համար։ Ընդ որում, նման վարքը հատուկ էր ոչ միայն ինքնաբուժությունը նախընտրած քաղաքացիներին, այլև բուժաշխատողներին, որոնք հակաբիոտիկներ էին նշանակում՝ առանց համապատասխան հետազոտություններ անցկացնելու։ Սա փաստում է նաև առողջապահության մասնագետը։

«Կորանավիրուսային համավարակի ընթացքում, պայմանավորված մի կողմից արագ տարածվող և տարբեր բարդությունների բերող նոր հիվանդությամբ, երբ բուժման համար սկզբնական շրջանում հստակ և ապացուցված արդյունավետությամբ դեղամիջոցներ չկային, մյուս կողմից  հակաբիոտիների՝ միայն դեղատոմսերով վաճառելու կարգի թերի հսկողության պայմաններում, ունեցել ենք հակաբիոտիկների անվերահսկելի ու, դեպքերի գերակշիռ մասում, չարդարացված նշանակումներ»,– ասում է նա։ 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հակաբիոտիկները արդյունավետ չեն եղել  COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով:

Այս առումով ՀՀ առողջապահության նախարարությունը նաև փոքրիկ ուսումնասիրություն է կատարել, թե Հայաստանում մարդկանց քանի տոկոսնի մոտ է առկա այդ խնդիրը, այսինքն՝ հակաբիոտիկները չարաշահումը։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua..jpg (255 KB)

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս ամբողջ աշխարհում: Ստանդարտ հակաբիոտիկները կարող են դառնալ անարդյունավետ ամենապարզ հիվանդությանների բուժման համար: Սակայն, ոչ թե մարդիկ կամ կենդանիներն են կայուն դառնում հակաբիոտիկի նկատմամբ, այլ` բակտերիաները: Այս բակտերիաները կարող են վարակել մարդկանց և կենդանիներին` առաջացնելով դժվար բուժելի հիվանդություններ: Վարակների աճող ցանկը, ինչպիսիք են` թոքաբորբը, տուբերկուլոզը, արյան վարակները, գոնորեան և սննդային հիվանդությունները, դառնում են ավելի դժվար բուժելի և երբեմն անբուժելի, քանի որ հակաբիոտիկները կորցնում են իրենց արդյունավետությունը կայուն բակտերիաների հանդեպ: Այսօր հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող է խոցել ցանկացած մարդու, ցանկացած տարիքի, ցանկացած երկրում:

Աշխարհի շատ երկրներում հակաբիոտիկների վաճառքն ազատ է, մարդիկ այն կարող են գնել դեղատնից առանց դեղատոմսի: Մի կողմից անհրաժեշտ է սահմանափակել այս դեղերի չարաշահումը, մյուս կողմից` ապահովել նրանց բավարար հասանելիությունն իրական կարիք ունեցող հիվանդների բուժման համար:

Ըստ բժիշկ Հայրումյանի՝ հակաբիոտիկների չարաշահումը կանխելու համար 2 ուղղություններով զուգահեռ պետք է աշխատել․ «Նախ տարբեր միջոցներով բարձրացնել ազգաբնակչության տեղեկացվածության մակարդակը հակաբիոտիկների անհարկի  կիրառման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, և երկրորդ՝ ավելի խիստ հետևել հակաբիոտիկների՝ միայն դեղատոմսերով վաճառելու առկա կարգի կիրառմանը։ Ինչպես նաև՝

  • Հակաբիոտիկների վաճառք միայն դեղատոմսով (բացառապես կյանքին և առողջությանը սպառնացող հիվանդությունների բուժման համար, և ոչ թե կանխարգելիչ նպատակներով` «մրսածության բուժման» համար)։ Մշակել և կիրառել վարակային հիվանդությունների բուժման վերաբերյալ ապացուցողական բժշկության հիման վրա կազմված գործելակարգեր;                                                                                                          
  • Վիրահատությունից առաջ հակաբիոտիկակայուն մանրէների առկայության ստուգում։ Առանց պատշաճ վերահսկողության կոսմետիկ պրոցեդուրաների արգելում։ Գյուղատնտեսական կենդանիների կերերին՝ հիմնականում նրանց աճն արագացնելու և վարակները կանխելու համար, հակաբիոտիկների ավելացման սահմանափակում կամ արգելում։
  • Ստեղծվում են միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս բարելավել արդեն գոյություն ունեցող հակաբիոտիկների աշխատանքը, իսկ գիտնականների գիտական խմբերը անխոնջ աշխատում են նոր հակաբիոտիկների ստեղծման և փորձարկման վրա:

ՀԿ-ի տարածումը սահմանափակելու համար պետք է քայլեր ձեռնարկել հասարակության տարբեր մակարդակներում` անհատական, առողջապահական, քաղաքականության մշակման, գյուղատնտեսական: Քաղաքների ավելի խիտ բնակեցման, ինչպես նաև հիգիենայի բացակայության և սանիտարական անբավարար պայմանների պարագայում, քաղաքային կենտրոնները դառնում են բակտերիաների աճի և բազմացման համար իդեալական միջավայր` մեծացնելով վարակների տարածման հավանականությունը, որն էլ մեծացնում է կարիքը հակաբիոտիկների նկատմամբ:

Բակտերիաների մի քանի օրինակ, որոնց դեմ պայքարում բժշկությունը գրեթե անզոր է դարձել.

Carbapenem-resistant Enterobacteriaceae (CRE)՝  էնտերոբակտերիան համարվում է խիստ վտանգավոր, քանի որ գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ կայուն է և հեշտությամբ տարածվում է: ԱՄՆ-ում հիվանդանոցային պացիենտների գրեթե կեսը, ովքեր արյան վարակներ են ստանում CRE բակտերիայից, մահանում են, քանի որ չի հաջողվում նրանց բուժել:

Multidrug-resistant (MDR) Neisseria gonorrhoeae-ն առաջացնում է գոնորեա և ցուցաբերում է դիմադրություն սովորական հակաբիոտիկների նկատմամբ:

Extended-spectrum β-lactamase-producing Enterobacteriaceae (ESBL)-ն արտադրում է սպիտակուց, որի շնորհիվ դիմադրում է պենիցիլինների և ցեֆալոսպորինների լայն տեսականուն` ներառյալ երկարացված սպեկտրի ցեֆալոսպորինները:

Multidrug-resistant (MDR) Salmonella-ն հաճախակի ծանր բակտերիալ աղիքային վարակների պատճառ է դառնում և ԱՄՆ–ում տարեկան առաջացնում է շուրջ 100 հազար հիվանդություն:

Methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA)-ն առաջացնում է թոքաբորբ, մաշկի և վերքերի, նաև արյան վարակներ:

Multidrug-resistant (MDR) Pseudomonas-ն առաջացնում է թոքաբորբ և արյան շրջանառության վարակներ: Որոշ շտամներ կայուն են գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ:

Որոշ մարդիկ կարող են առարկել` ասելով, որ թվով 7.8 միլիարդ գլոբալ հասարակության մեջ, լինելով մեկը, չեն կարող  բարելավել իրավիճակը: Սակայն, ինչպես ասել է օդերևութաբան Էդվարդ Լորենցն իր «Butterfly effect» տեսության մեջ. «Յուրաքանչյուր փոքր փոփոխություն կարող է ունենալ անսպասելի մեծ արդյունք»: Հետևաբար, պահպանելով վերոնշյալ կանոնները, յուրաքանչյուր ոք կարող է նպաստել համաշխարհային առաղջապահության բարելավմանը։

1987 թվականից ի վեր չեն ստեղծվել նոր դասի հակաբիոտիկներ, որոնց նկատմամբ կայուն բակտերիալ ձևեր դեռ չեն առաջացել: Նոր հակաբիոտիկների մշակումը պահանջում է նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանսավորման լուծումներ` այս ոլորտում հետազոտությունները խթանելու համար: Դեղերի ստեղծումը շատ մեծ ներդրումներ է պահանջում: Միջին հաշվով, նորարարները կարող են ակնկալել 10-ից 15 տարի և մինչև 2,6 միլիարդ դոլարի ներդրում` ընդամենը մեկ նոր դեղամիջոց ստեղծելու համար:

Տպել
6524 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան