Դուք չունեք մտահոգություն ԼՂ-ի մասին, ձեր մտահոգությունը մեկն է՝ իշխանություն և փող. Քլոյանը՝ ընդդիմությանը

04/12/2023 schedule16:06

«Եթե դուք իրապես մտահոգ էիք ԼՂ ճակատագրով, պետք է ընդամենը մեկ բան անեիք՝ հզորացնեիք ՀՀ-ն»:

Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Ձեր կառավարման տարիներին իրական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության ամուր հիմքեր դնեիք: Դուք պետք է հզոր, զարգացած տնտեսություն ստեղծեիք, և մեր բյուջեն պետք է մի քանի անգամ գերազանցեր Ադրբեջանի պետական բյուջեից, այլ ոչ թե մեր ռազմավարական կարևորություն ունեցող բոլոր ռազմավարական օբյեկտները, ինչպես նաև հանքերը, ենթակառուցվածքները հանձնեիք ՌԴ-ին»,- ասաց Քլոյանը:

Պատգամավորը նաև նկատեց, որ նախկին իշխանությունները պետք է հզոր բանակ ստեղծեին, և մեր բանակի բյուջեն մի քանի անգամ մեծ լիներ Ադրբեջանի ռազմական բյուջեից, այլ ոչ թե, ըստ Քլոյանի, կոնսերվայի բանկաները շարեին սահմաններին և երկիր բերեիք 1960, 70, 80 թվականների զենքեր:

«Դուք պետք է դեմոկրատիան բարձր մակարդակի հասցնեիք, երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծեիք, որպեսզի մեր 1 միլիոն քաղաքացիները չհեռանային երկրից, այսօր Ադրբեջանի բնակչությունը մեր երկրի բնակչությունից մի քանի անգամ մեծ է: Այս ամենը դուք պետք է անեիք նաև ԼՂ-ում: Դուք պետք է ծաղկեցնեիք, շենացնեիք, զարգացնեիք մեր գյուղերն ու քաղաքները, և մեր ԼՂ-ի բնակչությունը 200 հազարից էլ պիտի ավել լիներ: Եթե հզոր ՀՀ ունենային, ոչ ոք առավել ևս Ադրբեջանը մեզ հետ չէր խոսի ուժի, սպառնալիք, շանտաժի, թելադրանքի, պարտադրանքի, պատերազմի լեզվով, այլ ԼՂ բանակցությունները կընթանային միմիայն բանակցային սեղանի շուրջ: Եթե դուք իրապես մտահոգ եք ԼՂ բնակչության և ընդհանրապես ԼՂ հարցով, ընդամենը պետք է մի բան անեիք՝ հզորացնեիք ՀՀ-ն, որը Արցախի համար կդառնար ամուր թիկունք: Դուք չունեք մտահոգություն ԼՂ բնակչության և ԼՂ-ի մասին, ձեր մտահոգությունը մեկն է՝ իշխանություն և փող»,- շեշտեց Քլոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
1384 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան