2023-ին մեդալների թիվն ու հարգն ավելացել են. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը

04/12/2023 schedule17:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը:

Մինչ նախագծի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել է վերջին տարիներին սպորտի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության ակտիվացմանը:

«Նախնական տպավորությամբ, գոնե 2022 և 2021 թվականների արդյունքներով, մենք, կարծես թե, տեսնում ենք, որ սպորտի ոլորտում միջազգային հարթակներում մեր մարզիկներն առավել մեծ հաջողություններ են ունենում, և այդ առումով մեր վարած քաղաքականությանը շատ կոնկրետ և շոշափելի արձագանք ենք տեսնում: Նախորդ տարի արձանագրել էինք, որ աննախադեպ թվով մեդալներ են նվաճել մեր մարզիկները միջազգային հարթակներում»,- նշել է վարչապետը և հետաքրքրվել, թե այս տարվա վիճակագրությունն ինչպիսին է, որը, ըստ նրա, կարևոր բազային տեղեկատվություն է ռազմավարության քննարկման համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը ներկայացրել է, որ նախորդ տարի ռեկորդային էր ցուցանիշը, քանի որ տարվա արդյունքներով գրանցվել էր 307 մեդալ, որը 30 տոկոսով ավելին էր, քան մինչև այդ գրանցված ամենաբարձր արդյունքը: Ժաննա Անդրեասյանի խոսքով, սակայն, այս տարի արդեն գրանցվել է 426 մեդալ, որը 37 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը. 315 մեդալ՝ Եվրոպայի առաջնություններում և 111 մեդալ՝ աշխարհի առաջնություններում:

ԿԳՄՍ նախարարը հավելել է, որ այս տարվա ցուցանիշը դեռ կավելանա, քանի որ այս օրերին անցկացվող Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցած վեց մարզիկներն առնվազն արծաթե կամ ոսկե մեդալակիր են դառնալու:

Ժաննա Անդրեասյանի խոսքով, այս ցուցանիշները սպորտի բնագավառում կառավարության կարևոր քաղաքականության և շարունակական աջակցության հետևանք է: Ընդգծելով այս տարի Հայաստանում անցկացված միջազգային խոշոր մրցաշարերի կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է.

«Այս տարի մենք արդեն հյուրընկալել ենք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը: Ինչպես նշեցի, հենց այս օրերին բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնությունն է անցկացվում: Ընդհանուր առմամբ, մենք ունեցել ենք ավելի քան 2200 մարզիկներ, որոնք այս տարի առաջնություններին մասնակցելու համար այցելել են Հայաստան, և սա նույնպես ցույց է տալիս, որ սպորտի ոլորտում մեր աշխատանքներն իրենց արդյունքներն ունենում են»:

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչպիսին է Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում առաջընթացի վիճակագրությունն առանձին-առանձին, ինչին ի պատասխան ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է, որ 2021թ. աշխարհի առաջնություններում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 49 մեդալ, իսկ այս տարի՝ 111 մեդալ:

2021-ին Եվրոպայի առաջնություններում գրանցվել է 150 մեդալ, իսկ այս տարվա արդյունքներով՝ 315 մեդալ: «Առանձին վարվում է վիճակագրություն, թե քանի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ ենք գրանցել: Այս տարվա արդյունքներով ունենք 117 ոսկե, 118 արծաթե և 191 բրոնզե մեդալ: Համեմատության համար, նախորդ տարի գրանցել էինք 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալ: Այսինքն, ինչպես տեսնում եք, թե՛ ընդհանուր առմամբ մեդալների թիվն է ավելացել և թե՛ նաև մեդալների հարգը: Այսինքն՝ ոսկե և արծաթե մեդալները նույնպես իրենց կշռով ավելի շատ են»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին նշել է, որ մեդալներ են գրանցվել նաև այնպիսի մարզաձևերից, որտեղ կամ առաջին անգամ է մեդալ գրանցվում կամ էլ վաղուց մեդալ չի գրանցվել, օրինակ՝ սուսերամարտ, սպորտային պարեր, թաեքվոնդո, ձյուդո: Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ առաջընթաց կա նաև այն առումով, որ մեդալները գրանցվում են տարբեր տարիքային խմբերում.

«Օրինակ, երբ խոսում ենք մարմնամարզության, ըմբշամարտի և մյուս սպորտաձևերի հաջողության մասին, շատ կարևոր է, որ թե՛ պատանիների, թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների թիմերում արդյունքներ կան, ինչը նշանակում է, որ կա նաև շարունակականություն, և նաև վաղվա թիմերը նույնպես այդ արդյունքները շարունակելու են»։

Վարչապետն անդրադարձել է նաև դպրոցներում սպորտային դահլիճների կառուցմանը և նշել, որ վերջին տվյալների համաձայն, մինչև տարեվերջ մոտ 15 սպորտային դահլիճներ են շահագործման հանձնվելու այն դպրոցներում, որտեղ նախկինում դրանք չեն գործել։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է դասաժամերից դուրս մոդուլային դպրոցների ենթակառուցվածքների տրամադրումը սպորտային խմբերի պարապմունքների համար և ընդգծել, որ վարձակալության առաջին պայմանագրերն արդեն կան:

«Նաև շատ կարևոր եմ համարում հանրակրթության չափորոշչի մեջ ֆիզկուլտուրայի դասերի հետ կապված կրեդիտային համակարգի ներդրումը. երբ, այսպես ասած, ֆիզկուլտուրայի դասերը և երեխաների մարզական նախասիրություններն իրար չենք հակադրի, ընդհակառակը՝ իրար կլրացնեն։ Եթե մեկը պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու նպատակադրում ունի, կարող է ֆիզկուլտուրայի համար նախատեսված դասաժամերն օգտագործել իր մարզաձևում լրացուցիչ մարզումներ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր տեղեկատվություն է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում անցկացվող մրցումների արդյունքում որոշ ֆեդերացիաներ դիմում են առաջնությունները Հայաստանում անցկացնելու նպատակով։ «Սա նշանակում է, որ Հայաստանը նաև մարզական քարտեզի վրա իր ուրույն տեղն է ձեռք բերում, և սա էլ է շատ կարևոր այդ միջազգային մրցաշարներն ընդունելու առումով»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Այս թեմայի համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցաշարերը նաև երկրի միջազգային հանրահռչակման առումով են կարևոր։ «Ես համարում եմ, որ Հայաստանում Եվրոպայի առաջնություններ անցկացնելը շատ լավ ներդրում է և՛ երկրի միջազգային հեղինակության բարձրացման, և՛ ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակման, և՛ տուրիստական հոսքեր, տնտեսական առումով, ապահովելու համար»,- ընդգծել է վարչապետը։

Կարեն Գիլոյանն այս առումով նշել է, որ երկու տարում Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների տարբեր տարիքային խմբերի 6 մրցում է անցկացվել, և մոտավորապես 220 միլիոն մարդ է դիտել այդ մրցումները տարբեր հարթակներում:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ երեկ Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի միջև ստորագրվել է 2027 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ պայմանագիր և հավելել. «Այսինքն՝ պայմանագիրն արդեն կա, և մենք հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերն ընդունելու հայտ ենք ներկայացնելու Փարիզում, որտեղ արդեն վերջնական որոշում է կայացվելու»։

Հաջորդիվ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության գլխավոր նպատակները, որոնք են՝ ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպն ազգային կենսակերպ դարձնելը և Հայաստանի Հանրապետությունը սպորտային բարձր նվաճումների երկիր դարձնելը: Ներկայացվել են նաև այդ նպատակներին հասնելու քայլերն ու ակնկալվող արդյունքները:

Նախագծի շուրջ ծավալվել է քննարկում, արծարծվել են ռազմավարության նպատակների իրագործմանն առնչվող հարցեր, ներկայացվել են առաջարկություններ, դիտարկումներ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների և դրանցից բխող միջոցառումների վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է սպորտի զարգացման ուղղությամբ թիրախավորված և շարունակական աշխատանքը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի կառավարության ռազմավարական ուղղություններից է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
758 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան