ՀՀ-ն մասնակցում է Կահիրեում մեկնարկած «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին

05/12/2023 schedule17:10

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ցուցահանդեսում 12 ընկերություններ նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է հայկական տաղավար, խոսել ընկերությունների հետ, ծանոթացել ցուցադրված արտադրանքին և լուծումներին, ինչպես նաև շրջել թեմատիկ ցուցասրահներով, որտեղ ներկայացված էին ցամաքում, ծովում և օդում կիրառվող պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիական վերջին լուծումներին, սարքավորումներին և համակարգերին:

Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաների վերջին զարգացումներին, հաստատելու գործարար կապեր, ձեռք բերելու նոր գործընկերներ, ինչպես նաև «ԷԴԵՔՍ 2023»-ը կարևոր նախադրյալներ է ստեղծում միջազգային հարթակում հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման համար:

Ցուցահանդեսն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հովանավորությամբ:

Այս տարի նախատեսվում է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների և 35 հազար այցելուների մասնակցություն: EDEX-ը պաշտպանության և անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:

Տպել
623 դիտում

Գերմանիայի ԱԳ նախարարն Օդեսայում է․ անվտանգության նկատառումների տեսանկյունից նրա այցի մասին չի հայտարարվել

Ինչ փոխարժեքներ է առաջարկում տարադրամի շուկան այսօր

Լուկաշենկոն 8-րդ անգամ անընդմեջ առաջադրվելու է Բելառուսի նախագահի պաշտոնում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի․ Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը

Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է հարգել ՀՀ երեխաների հիշատակը, որոնք լքել են իրենց երկիրը․ Լըկորնյուն

Խոշոր ավտովթար Երևանում․ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այն, ինչ անում է Իսրայելի կառավարությունը Գազայում, դա ցեղասպանություն է․ Բրազիլիայի նախագահ

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վալենսիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին

Ինչու է Ռուսաստանում սկսվել նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը

Սպասվում են տեղումներ և մառախուղ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Առավել կզարգացնենք և կխորացնենք հարաբերությունները․ վարչապետի ուղերձները՝ Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

Ողբերգական դեպք Կոտայքում․ մեքենան մխրճվել է բնակչի տան մեջ, կա զոհ

G7-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանին աջակցող երկրների դեմ

Մխչյան գյուղում տուն է այրվել

Վահագն Դավթյանը՝ Աշխարհի գավաթի օղակների բրոնզե մեդալակիր

Կապան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

«Իմ ուժն ինձ հետ է»․ Զախարովան հեղինակել է երգ, որը համերգի ժամանակ կատարել է Ուսպենսկայան

Նախնական վարկածով՝ հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

Կարեն Խաչանովը դարձել է Դոհայի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Ալիևի վրա ճնշումը մեծանում է, ավելի վտանգավոր է դառնում, իսկ Կրեմլը պատերազմ է ուզում. Մկրտչյան

Եթե ոչ ոք չհարձակվի Հայաստանի վրա, զենքը երբեք չի օգտագործվի. դեսպանը մեջբերել է նախարարի խոսքերը

Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են ընտանիքին

Կրակոցներ Երևանի էլիտար շենքերից մեկի բակում․ կա վիրավոր

Ինչու «Ալիևի որսորդը» ուղարկվեց Ադրբեջան. ինչպես «կփոխհատուցվի» Պուտին այս ժեստը

Մակրոնը չի մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

Ներկայումս պարեկային ծառայության շարքերում 100-ից ավելի կին կա․ ծառայության պետ

ԵՄ-ն օգնության նոր ծրագրի շրջանակներում, առաջին 4,5 միլիարդ եվրոն Ուկրաինային կփոխանցի մարտին

Ավոտվթար՝ Գեղարքունիքի մարզում. Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել

Էրդողանը հայկական կողմին մեղադրել է «զանգվածային սպանությունների» համար, Արևմուտքին՝ աչք փակելու

Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ երկիր. Ֆրանսիայի դեսպան

Սպանություն Քասախ համայնքում. 6 անգամ հարված է հասցվել մարմնի կենսական նշանակություն ունեցող տարբեր մասերին

Նոր Նորքի ղեկավարի նստավայրի շենքի ուղղությամբ կրակած անձը հայտնաբերվել է․ մեղադրանք է ներկայացվել

Հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանը կրակ է բացել

Վարդան Ղուկասյանն ինձ կանգնեցրել է փաստի առաջ. Նանա Սարգսյանը հայտարարություն է տարածել

ՀԱՊԿ ԽՎ-ում միայն ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ ներկա չեն Բելառուսի ընտրություններին

Սարի թաղի թիվ 13 երթուղին կսպասարկվի նոր «Ժոնգ-Թոնգ» ավտոբուսներով (տեսանյութ)

Իրանում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ

«Հաղթելու ենք»․ Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել (տեսանյութ)