Արդարադատություն կարող են համարել նաև գնդակահարելը, բայց ինչ ինստիտուցիոնալ չէ, արդար չէ. Փաշինյան

06/12/2023 schedule11:53

«Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, չի կարող լինել, հակառակ դեպքում մեկը արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ ծնոտը ջարդելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ սեփականությունը ձեռքից առնելը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ դա ոչ միայն չի կարող լինել արդարություն, եթե նույնիսկ հանրային կարծիքով արդար համարվի, այլև պետության և պետականության խարխլման ուղիղ ճանապարհ, պետություն ունենալու կամքի բացակայության բարձրագույն արգասիք։

«Այստեղ հարց է ծագում՝ իսկ Կառավարությունը որևէ բան արե՞լ է կամ ի՞նչ է անում, որ ՀՀ-ում հաստատվի խորը ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն, այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ պետական բյուջեն։ 2018 թվականի համեմատ 2023 թվականին դատական համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է, 2024 թվականին էլ այդ միտումը ավելի կընդգծվի։

Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը էականորեն բարձրացել են բավական բարձր բազայի վրա, իսկ վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 2024 թվականի հունվարի 1-ից։ Դատախազության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ 2023 թվականին ավելի քան կրկնապատկվել է, դա կընդգծվի 2024 թվականին, դատախազների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ Քննչական կոմիտեի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել է 256 տոկոս, կոմիտեի քննիչների աշխատավարձերը կրկնապատկվել է»,- ներկայացրեց վարչապետը։

Ըստ նրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը 2018 թվականի կամ հատուկ քննչական ծառայության համեմատ աճել է 443 տոկոսով։ Քննիչների աշխատավարձը էականորեն ավելացել է արդեն իսկ բարձր բազայի վրա, իսկ օպերատիվ աշխատողները ստանում են նախկինում չլսված աշխատավարձեր։ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են, էականորեն մեծացել է Սահմանադրական դատարանի ֆինանսավորումը։

Կառավարության ղեկավարը շեշտեց՝ այս բոլոր որոշումները կայացրել է Կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը՝ հավատալով արդարադատության ինստիտուցիոնալ էության և դատական համակարգի անկախությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
669 դիտում

Ամենից առաջ աղոթենք․ Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային

Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Աննա Հակոբյանը ցուցադրել է զգեստները, որոնք կրել է պաշտոնական այցերի ժամանակ (լուսանկարներ)

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում առաջարկվում են նոր լուծումներ «Հայֆիլմի» համար

Փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը

Երևանի 34-ամյա բնակիչն իր մեքենայով վրաերթի է ենթարկել պապ ու թոռան․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար․ Անալենա Բարբոք

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինված զինծռայողը․ լուսանկարներ

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած վիրավորանքների մասին

ԱՄՆ-ի աջակցությամբ կամ առանց՝ մենք չենք թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ասել՝ մի այցելեք Գեղարքունիք և Սյունիք, հիմք չունի․ վարչապետը համաձայն չէ ՌԴ նախազգուշացնող հայտարարության հետ

ՀՀ կառավարությունը շուտով մրցույթ կհայտարարի նոր կենսաչափական անձնագրերի համար

Երևանում տասը հնդիկների միջև ծեծկռտուք է եղել․ նրանցից երկուսը որոնվում են

Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը. Ալիև

Ադրբեջանի համար լավ հնարավորություն էր. Բայրամովը՝ Գերմանիայում հայ-ադրբեջանական բանակցություններից հետո գրառում է արել

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք․ վարչապետ

Ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն. վարչապետը՝ Ներքին Հանդի մասին

Ադրբեջանի նախագահը գանգատվել է Արևմուտքի երկրներից, Միացյալ Նահանգներից և սիրաշահել Ռուսաստանին

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում

Ռուսաստանը դեմ է արտահայտվում «Խաղաղության խաչմերուկին», սրանով հասկանալի է՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Սաֆարյան

Զախարովան անդրադարձել է Զելենսկու հնարավոր այցին Հայաստան

Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները զբոսնել են

Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով անընդհատ նամակ էր գրում, բա վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց. վարչապետ (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բերբոք-Բայրամով հանդիպումը

Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան. Զախարովան մեղադրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է տասը միլիոն դրամով

Երբ սահմանազատման աշխատանքները ավարտվեն, փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն շրջանառության մեջ. Գրիգորյան

Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում կարևոր է ԱՄՆ օժանդակությունը․ Սիմոնյանը հանդիպել է Էվա Բուսզային

ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու. Զախարովա

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին

«Ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում». Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը (տեսանյութ)

Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր

Որտեղի՞ց տեղեկությունը, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա. Ալիև

Վիզայի ազատականացման երկխոսությունը կարևոր քաղաքական ազդակ կհղի ՀՀ քաղաքացիների համար. Բորել

Վարչապետին է ներկայացվել Պետական պահպանության ծառայության գործունեության հաշվետվությունը

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը․ ինչ ծրագրեր է առաջարկում Գարեգին Բաղրամյանը