Մենք հմի չհասկնանք, թե ինչ էնենք. շիրակցի մսագործները պահանջել են ամեն գյուղում սպանդանոց բացել

07/12/2023 schedule17:20

Երեկ Գյումրու շուկայի մսավաճառներն անասնապահների հետ բողոքի ակցիա են իրականացրել: Պատճառը, ըստ նրանց, ուժի մեջ մտած նոր կարգավորումն է, համաձայն որի՝ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է, ֆինանսական ամբողջ ծախսն էլ հենց վաճառողն է հոգալու:

Բողոքի ակցիան Շիրակի մարզպետարանի դիմաց է ընթացել, այնուհետև՝ տեղափոխվել դահլիճ: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, սակայն, տեղեկացրել է, որ նրանց մի խմբի հետ երկուշաբթի կարող է հանդիպել, հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարարությանը:

տտ.jpg (90 KB)

«Մենք հմի չհասկնանք, թե ինչ էնենք, ինչ կնշանակե՝ մինչև երկուշաբթի, մեր ապրանքը տանինք թափե՞նք, թե՞ ծախենք, տուգանվինք, իրանք առնին տանին, մենք էլ փողը տանք»,- ասել են հավաքվածները:

Ըստ մսավաճառների՝ Շիրակի մարզում վատ գործող մեկ սպանդանոց կա՝ Անիի տարածաշրջանի Հայկաձոր գյուղում: Այն Գյումրիից հեռու է 37 կմ, Բավրայից՝ 80 կմ: Այսինքն՝ սպանդանոցային միս ունենալու համար ամենաքիչը մարզի ցանկացած կետից մոտ 2 ժամ պետք է, որ գյուղացին, կամ մսագործը միսը հասցնի Հայկաձոր: Սա, ըստ նրանց, կավելացնի իրենց վաճառած մսի գինը:

385513719_314673558065299_2088271284778902561_n.jpg (83 KB)

Մարզպետարանի գյուղվարչության պետը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է՝ սպանդանոց կա նաև Ձորակապում, և նման մասնավոր ծառայություն են մատուցում Աշոցքի, Արթիկի, Ամասիայի տարածաշրջաններում: Ռոման Համայակյանի այս դիտարկմանն ի պատասխան՝ հավաքվածները ասել են, որ ոչ մեկն էլ չի աշխատում. ո՛չ կենդանուն տանում են մորթի, ո՛չ էլ մթերած միս ունեն, որ մսավաճառը կարողանա գնալ ու գնել:

տտտտտտտտտտտտտտտ.jpg (90 KB)

Այն, որ բողոքի ակցիայի մասնակիցները չեն ստում, փաստել է նաև Հայկաձորի սպանդանոցի տնօրենը: Մեզ հետ զրույցում ասել է՝ իրենց նորմալ չաշխատելն իր պատճառներն ունի: Մսագործներն ու գյուղացիներն են հրաժարվել սպանդանոցային մորթից, պետությունն էլ իր ընդունած օրենքին հետամուտ չէ:

«40-50 մսագործ մեկ էլ տեսար միանգամից ամենքը մի քանի գլուխ անասուն են ուզում, ինչը անհնար է անել: Դա անում են, որ ցույց տան, թե սպանդանոցը ի վիճակի չէ աշխատելու: Նրանց մեջ ինձ մտերիմներ էլ կան, դրա համար հիմա շատ բան ասել չեմ կարող: Ես 2020-ից բացվել եմ, բայց չեմ կարողանում աշխատել, մինչև օրենքի գերակայություն չլինի, սպանդանոցը չի աշխատի: Եթե մսագործը, սպառման կետը հրաժարվում է մեզ հետ աշխատելուց, ես վերցնեմ գյուղացու կենդանուն մորթեմ, միսն ի՞նչ անեմ, եթե գնորդ չկա: Բայց որ գործընթացը հունի մեջ ընկնի, բոլոր կողմերն էլ կշահեն, հակառակ դեպքում ես էլ չեմ աշխատի, թող իմ ներդրումն էլ կորի, ուրիշ ելք չկա»,- ասել է Սմբատյանը:

Սպանդանոցը 30 կմ տարածության վրա կենդանուն անվճար է տեղափոխում գյուղացու տնից: Սմբատյանի խոսքով՝ կարող է փաստերով ապացուցել: Վճարումը կատարվում է միայն կենդանու մորթելուց և համապատասխան փաստաթուղթը ստանալուց հետո միայն: Մեկ խոշոր եղջերավորի համար՝ 15 հազար դրամ և ևս 5000 դրամ՝ սպանդանոցից միսը հատուկ մեքենայով սպառման կետ հասցնելու համար: Այսինքն՝ մեկ կենդանու համար 20 հազար դրամ է պահանջվում: Մանր եղջերավորի համար ավելի քիչ գումար է անհրաժեշտ:

Տպել
1255 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան