Փոփոխվել են հիփոթեքով բնակարան ձեռք բերող զինծառայողների աջակցության պայմանները

07/12/2023 schedule12:04

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծի, որով փոխվում են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող զինծառայողների աջակցության պայմանները:

Ըստ այդմ՝ այսուհետև զինծառայողներին պետությունը կտրամադրի ֆիքսված 2,5 միլիոն դրամ հիփոթեքային վարկի կանխավճար, որը նախկինում վարկի 10 տոկոսի չափով էր՝ 2 միլիոն 237 հազար դրամ: Իսկ վակի տոկոսների սուբսիդավորումը սահմանվել է 5 տոկոս՝ նախկին 3-ի փոխարեն:

«Կարևոր է նշել, որ 2022-2023 թվականների ընթացքում հնարավորություն է տրվել ծրագրից օգտվել հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, որը գերազանցել է գործող ծրագիրը: Հիշեցնեմ, որ Կառավարության որոշմամբ սահմանված է, որ տարեկան 500 զինծառայող կարող է նման հնարավորությունից օգտվել, բայց որպես օրինակ նշեմ, որ այս տարի 1100 հայտ ներկայացրած զինծառայողներին մենք այդ հնարավորությունը ընձեռել ենք»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ նախկինում զինծառայողները դիմում էին նախարարությանը, և բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում տեղի էր ունենում վիճակահանություն, մարդիկ ձեռք էին բերում բնակարան. «Հիմա արդեն 2-րդ տարին է՝ մենք այդ վիճակահանությունը չենք անում: Իհարկե, բյուջեով նախատեսվածից ավելի շատ մարդիկ են դիմում՝ բնակարան ձեռք բերելու համար, և մենք, նայելով բյուջետային հնարավորությունները, բոլորի հայտը, ըստ էության, բավարարում ենք»:

Վարչապետը նաև ուրախությամբ նշեց, որ փաստացի բնակարան ձեռք բերած զինվորականների թիվը աճել է. «2020 թվականին այս ծրագրով բնակարան է ձեռք բերել 230 զինծառայող, 2021 թվականին՝ 249, իսկ արդեն 2022 թվականին՝ 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել է շուրջ 1030 զինծառայող, որի մեծ չի մտնում ընթացիկ՝ 2023 թվականի մեջ»:

Կառավարության ղեկավարը նաև նշեց՝ քանի որ զինծառայողների ատեստավորման գործընթաց է տեղի ունենում, և ատեստավորումն անցած զինծառայողների ֆինասական հնարավորությունները մեծանում են, ակնկալում են, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես կմեծանա:

«Ըստ էության՝ եթե այս տեմպը կարողանանք պահել, շատ շուտով կարձանագրենք, որ զինծառայողների բնակարանային ապահովվածության հարցը ոչ միայն լուծվել է, այլև մեխանիզմ է դրվել հետագայի համար: Իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված ուսանողները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈՒ-ում, կստանան բնակարաններ»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները տեսանյութում:

Տպել
1154 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան