Գյումրիում հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը. մինչև 2027 թվականը ակնկալվում է, որ քաղաքը 0 տնակ կունենա

07/12/2023 schedule18:05

88-ի աղետից 35 տարի անց Գյումրին դեռ տնակաբնակներ ու անօթևաններ ունի: Տարբեր պետական ու բարեգործական բնակապահովման ծրագրերն ի զորու չեն եղել խնդրի վերջնական լուծման հասնել, և այսօր վերջակետի փոխարեն ընդգծված բազմակետեր կան:

377231840_1033758918023804_5605557457193136324_n.jpg (101 KB)

Այսօր ի հիշատակ զոհերի՝ ծաղիկներ խոնարհվեցին, ծաղկեպսակներ դրվեցին հուշարձանին, խոնարհումի խոսք հնչեց: Մարզային ու քաղաքային կառույցների ղեկավարները խոսեցին առկա խնդիրներից:

386445509_1740278113117953_494200224754776401_n.jpg (118 KB)պպ.jpg (181 KB)պ.jpg (231 KB)387495496_1029138224866756_6970980615120392882_n.jpg (260 KB)

Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված է 1227 ընտանիք: Նրանցից 1016-ը Գյումրիում են ապրում, ևս 7 ընտանիք անօթևանի կարգավիճակ է ստացել դատական կարգով. 2-ը Գյումրիից են, 5-ը՝ մարզի այլ բնակավայրերից։

Կա գործող Կառավարության որոշում, համաձայն որի՝ պետք է մինչև 2027 թվականը Գյումրին 0 տնակ ունենա, անօթևաններն էլ՝ բնակարաններ:

բ.jpg (201 KB)

Պետք է մինչև 2023-ի ավարտը 800 տնակ ապամոնտաժվեր: 800-ի փոխարեն, սակայն, ներկա պահին ապամոնտաժված է 58 տնակ: Համայնքապետ Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասում է՝ ևս 200 տնակ սեփականաշնորհվել է, 200-ի համար էլ որոշման են սպասում, եթե քաղաքաշինական նորմերը թույլ տան, դրանք էլ տերերը կսեփականաշնորհեն: Սամսոնյանը վստահ է, որ մինչ ժամկետի ավարտը Գյումրին կազատվի տնակներից:

Այս պահին Շիրակի մարզում 2905 տնակ կա, որից Գյումրիում է գտնվում 2590-ը, 2200-ում մարդիկ իսկապես բնակվում են: Մյուսները փակ դռներ են կամ ուղղակի ինչ-որ վայրում գտնվող տնակներ:

Այն, որ նման տնակներ կան, մասնակի մեղքի բաժինն ունի ժամանակին գործած բնակապահովման պետական հանձնաժողովը:

Տարիներ առաջ այդ հանձնաժողովի անդամ հանդիսացած «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասում է՝ 2018-ին հենց այդ թեմայով վեճ է ունեցել հանձնաժողովականների հետ: Ժամանակն ապացուցել է՝ ճիշտ էր:

IMG_7044.JPG (6.11 MB)

«2018-ի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում վեճ եղավ: Ես ասում էի՝ եկեք հաշվառենք անօթևաններին, բայց չֆիքսենք իրենց ունեցած տնակները, քանի որ եթե տնակը ֆիքսում ենք, մարդիկ մտածում են, որ եթե տնակը հաշվառվեց, ուրեմն բնակարան կտան, ու սկսեցին կարևորել տնակները: Այդ որոշումից հետո այլևս հնարավոր չեղավ տնակներ քանդել: Մարդիկ պահեցին էդ տնակները՝ սպասելով դրանց դիմաց բնակարանների»,- ասում է Թումասյանը:

«Շիրակ կենտրոն»-ի միջոցով հնարավոր է եղել 160 ընտանիքի ապահովել բնակարաններով: 200 տնակ էլ քանդվել, տարածքներն ազատվել են:

«Նախորդ տարիներին ամեն շաբաթ մեկ ընտանիքի է տուն տրվել, բայց այս վերջին տարիներին 1-2 բնակարան է հնարավոր եղել գնել ու տալ անօթևաններին»,- փաստում է Թումասյանը:

Տնակաբնակներից բացի՝ Գյումրիում ռիսկային գոտում են նաև վթարային ու վթարավտանգ շենք շինությունների բնակիչները: Հատկապես օրախնդիր է Անտառավան 26 հասցեի բազմաբնակարանը: Միայն հրաշք կարելի է համարել այն, որ այս շենքում լույսն ամեն օր բացվում և օրը մթնում է առանց զոհերի:

աաաաաա.jpg (243 KB)

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն էլ մեզ հետ զրույցում ասում է՝ այս շենքի 10 ընտանիքի հարցը Կառավարությունում արդեն շրջանառվում է որպես նախագիծ:
Այսինքն՝ 30 և ավելի տարի անց վերջապես 10 ընտանիք փլատակներում չհայտնվելու բախտին կարող է արժանանալ:

անտառ.jpg (135 KB)

Նրանց, անկախ ընտանիքի անդամներ թվից, բնակարանի գնման վկայագրեր կտրվեն գույք՝ գույքի դիմաց սկզբունքով և տվյալ ամսվա կադաստրային արժեքին համապատասխան: Դրանից հետո 4-րդ աստիճանի վթարայնության կառույցը կքանդվի ամբողջությամբ:
Եվս մեկ վտանգավոր շենք էլ Տիգրան Մեծի 5-ն է, որի մի մուտքը ժամանակին Լինսի հիմնադրամի միջոցներով ամրացվել, մեկը՝ 24 բնակաչով, թողնվել է բախտի քմահաճույքին:

տտտտտ.jpg (403 KB)

Այս շենքը պատմական նշանակության կառույց է, ուստի քանդման ենթակա չէ:

տտտ.jpg (266 KB)

Գյումրու ամենավտանգավոր վթարայիններից են նաև Իսահակյան 9 և Ղուկասյան 29 շենքերը: Երկուսն էլ նույն կարգավիճակում են, որևէ որոշում չկա դրանց մասով:

Այս պահին միայն հայտնի է, որ Իսահակյան 9-ը քանդվելու է, դրա տեղում նոր շենք է կառուցվելու, բայց թե երբ և ինչպես, հայտնի չէ:

իսահակ.png (1.82 MB)

Ըստ պաշտոնյայի՝ ինչպես այս շենքերի, այնպես էլ Գյումրու մյուս վթարայինների բնակիչները դեռ պետք է սպասեն:

Շիրակի մարզում 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 114 շենք կա: Դրանցից 92-ը գտնվում է Գյումրիում, 12-ը՝ Արթիկում, 2-ը՝ Ախուրյանում, 5 վթարային ունի Ամասիան, 1-ը՝ Աշոցքը, 2 շենք էլ Անի համայնքում կա:

Սամսոն Մատինյան

Տպել
966 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան