Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

07/12/2023 schedule19:10

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա ծրագիրը։

Ընկերությունները հիշեցնում են, որ նոյեմբերի ընթացքում հաճախորդների բոլոր վճարումների արդյունքում կուտակված գումարը՝ 3.588.848 դրամ, կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին։

Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին նաև 2023-ի վերջին՝ դեկտեմբեր ամսվա ծրագրի շահառուի անունը․ «Մի դրամի ուժը» այս անգամ կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը պատմում է, որ հիմնադրամն արդեն մշտական գործընկեր ու բարեկամ է դարձել։

«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստեղծման առաջին իսկ պահից եղել է մեր ուշադրության կենտրոնում, և առաջին իսկ հնարավորության դեպքում փորձել ենք մեր աջակցությունը ցուցաբերել մեզ համար առանցքային այս ուղղությանը, իսկ այս անգամ հիմնադրամի նոր մշակված ծրագրին ենք աջակցելու, որն ուղղված է արցախից տեղահանված փոքրիկներին դեղորայքով ապահովելուն»,- ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի կողմից նախաձեռնվել է մի ծրագիր, որի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ-ում բնակվող քրոնիկ շնչառական, իմունային համակարգի, ռևմատոլոգիական, նյարդաբանական, էնդոկրին համակարգի և այլ խնդիրներ ունեցող մինչև 200 երեխայի տրամադրվելու է կենսական նշանակության դեղորայք:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այդ դեղորայքի մի մասը գրանցված չէ Հայաստանում և/կամ թանկարժեք է, որի պատճառով էլ անհասանելի է հիվանդ երեխաների ծնողների համար:

«Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված գումարն ուղղվելու է այս ծրագրի մի մասի իրագործմանը, որը հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարևոր դեղորայքը:

Մեզ համար մեծ պատիվ է արդեն 3-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու, ինչպես նաև՝ երկրորդ տարին անընդմեջ դեկտեմբեր ամսվա ընթացքում: Ամանորին ընդառաջ սա մեր շահառու երեխաների համար տոնական մեծ ու կարևոր նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել իրենց անհոգ մանկությունը:

«Մի դրամի ուժ»-ը շարունակում է հրաշքներ գործել: Շնորհակալ ենք մեծ վստահության համար»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Դեկտեմբերին, վստահաբար, բոլորս նվերներ ենք փնտրում մեր ամենասիրելի ու մտերիմ մարդկանց համար՝ նրանց ուրախ ակնթարթներ պարգևելու, ամանորյա հրաշքի զգացումը նվիրելու համար։ Այս դեկտեմբերին դարձե՛ք նաև մեր կրտսեր բարեկամների «Ձմեռ Պապը», նվիրե՛ք նրանց լիարժեք առողջ ու երջանիկ կյանք ապրելու հնարավորություն։

Կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am հարթակով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև Idram Junior առաջին մանկական ֆինանսական հավելվածով և դարձե՛ք բարի կամքի դեսպան առանց գեթ մեկ լրացուցիչ դրամ ծախսելու։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
667 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան