Գործընթացը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, գերիների վերադարձը օրերի կամ ժամերի հարց է. Խանդանյան

08/12/2023 schedule12:35

«Տեղի է ունեցել բանակցություններ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև, և բանակցությունների արդյունքում եղան այս հայտարարությունը և գործընթացը»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, որ երկկողմ բանակցությունների արդյունքում ՀՀ-ն ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի, Ադրբեջանը՝ 32:

«Հարցը հումանիտար խնդրի է վերաբերում, զգայուն հարցի՝ գերիների վերադարձին, որի շուրջ շատ երկար խոսել ենք, և հնարավորություն է առաջացել այդ հարցը այս ձևաչափում բանակցել և լուծել: Սա շատ կարևոր հայտարարություն է, և պետք չէ այն թերագնահատել, բայց պետք չէ նաև գերագնահատել այս հայտարարությունը. ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ»,- ասաց Խանդանյանը՝ հավելելով. «ՀՀ-ն շարունակում է  պնդել, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում, և ՀՀ-ն հորդորում է միջնորդ կողմերին ապահովվել գործընթացի շարունակությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»:

Միաժամանակ պատգամավորը խուսափեց որևէ անուն նշել, նույնը հորդորեց անել նաև լրագրողներին:

«Շատ զգայուն թեմա է, և մինչև գերիները չհատեն ՀՀ սահման, նաև լրատվամիջոցներին եմ հորդորում չշրջանառել անուններ, որովհետև հասկանում եք, թե ինչքան բարդ կարող է սա լինել գերինեի հարազատների համար: Ըստ հայտարարության՝ դա պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում. ժամեի կամ օրերի հարց է: Մենք կրկին շարունակելու ենք աշխատանքներ տանել, թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որպեսզի բոլոր գերիները և այլ անձինք, որոնք պահվում են Ադրբեջանում, ևս վերադառնան հայրենիք»,- վստահեցրեց նա:

Հարցին, թե ՀՀ-ն հանձնելո՞ւ է Սյունիք ներխուժած 2 ադրբեջանցուն, որոնցից մեկը նաև մարդ էր սպանել, Խանդանյանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ՝ այո, խոսքն այդ երկուսի մասին է:

Մանրամասները տեսանյութում:

Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման մասին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։

Տպել
886 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան